Գրեմի բերդ (վրաց.՝ გრემი), XVI դարի ճարտարապետական հուշարձան։ Գտնվում է Վրաստանի Կախեթի մարզում։ Ժամանակին ծաղկուն Գրեմի քաղաքից պահպանվել են միայն բերդն ու Հրեշտակապետների եկեղեցին[2]։ Ճարտարապետական համալիրը տեղակայված է համանուն գյուղից արևելք՝ Ղվարել քաղաքի մոտ՝ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիից 175 կմ դեպի արևելք։

Գրեմի բերդ
Նկարագրություն
Տեսակբնակավայր և մշակութային արժեք
ՏեղագրությունՎրաստան Կախեթի մարզ
Վարչական միավորԿախեթի մարզ և Ղվարելի շրջան[1]
Երկիր Վրաստան[1]
ԿառուցվածX դաէր
Քարտեզ
Քարտեզ
 Gremi Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

 
Միքայել ու Գաբրիել հրեշտակապետների եկեղեցին Գրեմի բերդում

Գրեմի քաղաքը եղել է Կախեթի թագավորության մայրաքաղաքը XVI-XVII դարերում։ Քաղաքում ապրել են մեծ թվով հայեր։ XVII դարի երեսնական թվականներին որպես դեսպան քաղաք է եկել Ֆեոդոր Վոլկոնսկին, ով հիշատակել է, որ քաղաքում կա հայկական եկեղեցի, հայկական պալատ քարե պարսպով, որտեղ կա ևս մեկ հայկական եկեղեցի։ Այդ եկեղեցուց բացի, քաղաքում եղել են մինչև 10 հայկական եկեղեցիներ[3]։ Կախեթի Լևան թագավորի կողմից հիմնադրված մայրաքաղաքը եղել է թագավորական նստավայր ու առևտրական քաղաք Մետաքսի ճանապարհի վրա մինչ 1615 թվականը, երբ քաղաքը հողին են հավասարեցրել շահ Աբաս I-ի զորքերը։ Այդ ժամանակվանից ի վեր քաղաքն այլևս երբեք չվերականգնեց իր նախկին փառքը և XVII դարի կեսերին Կախեթի արքաներն իրենց մայրաքաղաքը տեղափոխեցին Թելավ։

Քաղաքը ենթադրաբար գրավել է 40 հա տարածք և բաժանված է եղել երեք հիմնական մասերի՝ Հրեշտակապետների եկեղեցի, թագավորական պալատ և առևտրական թաղամաս։ Այդ տարածքում հնէաբանական համակարգված ուսումնասիրություններ են անցկացրել Ա. Մամուլաշվիլին ու Պ. Զաքարաիան 1939-1949 և 1963-1967 թվականներին։

2007 թվականին առաջարկվել է Գրեմի բերդը ներառել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

Ճարտարապետություն խմբագրել

 
Որմնանկար Գրեմի բերդի Միքայել ու Գաբրիել հրեշտակապետների եկեղեցում

Հրեշտակապետների եկեղեցական համալիրը տեղակայված է բլրի վրա և կազմված է Միքայել ու Գաբրիել հրեշտակապետների եկեղեցուց, զանգակատնից, եռահարկ շինությունից ու գինու մառանից (մարանի)։ Եկեղեցական համալիրը շրջապատված է պարսպով, որն ունի աշտարակներ ու հրակնատներ։ Պահպանվել են դեպի գետը տանող գաղտնի գետնուղու մնացորդները։

Հրեշտակապետների եկեղեցին կառուցվել է Կախեթի Լևան թագավորի հրամանով 1565 թվականին։ Որմնանկարներն արվել են 1577 թվականին։ Եկեղեցին քարե խաչաձև գմբեթավոր տաճար է։ Այն կառուցվել է վրացական ավանդույթներով՝ ներառելով իրանական ճարտարապետական ոճի որոշ տարրեր[4]։ Կառույցն ունի երեք մուտք՝ հիմնական արևմտյանն ու երկու կողմնային՝ հյուսիսային ու հարավային։ Գմբեթը հենվում է խորանի աբսիդների ու երկու սյուների վրա։ Գմբեթն ունի կամարագոտի ու ութ նեղ պատուհաններ։ Ճակատամասը բաժանված է երեք կամարաձև բաժինների։

Եկեղեցու զանգակատանը ցուցադրվում են մի քանի հնէաբանական գտածոներ և XVI դարի թնդանոթ։ Պատերը զարդարված են Կախեթի թագավորների դիմանկարներով, որոնք պատկանում են վրացի ժամանակակից նկարիչ Լևան Չոգոշվիլիի վրձնին (1985)[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. Греми // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). - СПб., 1890-1907.
  3. Кавказский этнографический сборник - Том 6 - Страница 264 / Изд-во Академии наук СССР, 1976
  4. Каха Кхимшиашвили, Краткая история грузинской архитектуры Արխիվացված 2004-08-19 Wayback Machine (անգլ.)
  5. Музей в Греми Արխիվացված 2011-07-26 Wayback Machine. Грузинское Министерство культуры, спорта и охраны памятников (վրաց.)

Գրականություն խմբագրել

  • Греми // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). - СПб., 1890-1907.
  • Rosen, Roger. Georgia: A Sovereign Country of the Caucasus. Odyssey Publications: Hong Kong, 1999. ISBN 962-217-748-4

Արտաքին հղումներ խմբագրել