Գրեթե Վայթց

նորվեգացի մարաթոնյան վազորդ, աշխարհի նախկին ռեկորդակիր

Գրեթե Վայթց (նորվ.՝ Grete Waitz, ծննդյան անունը՝ Անդերսեն, հոկտեմբերի 1, 1953(1953-10-01)[1][2][3], Օսլո, Նորվեգիա[4] - ապրիլի 19, 2011(2011-04-19)[5][1][2], Օսլո, Նորվեգիա[4]), նորվեգացի մարաթոնի վազորդ և աշխարհի նախկին ռեկորդակիր։ 1979 թվականին Վայթցը պատմության մեջ առաջին կինն է դարձել, ով երկուսուկես ժամվա ընթացքում անցել է մարաթոնը։ 1978-1988 թթ. նվաճել է 9 նյույորքյան մարաթոն։ 1984 թվականի Լոս Անջելեսի օլիմպիական խաղերում արժանացել է արծաթե մեդալի և Հելսինկիի 1983 թվականի աշխարհի առաջնությունում՝ ոսկե մեդալի, 1983 և 1986 թվականներին՝ Լոնդոնի մարաթոնի հաղթող։ Վայթցը նաև Աշխարհի դահուկավազքի առաջնության հնգակի հաղթող է։

Գրեթե Վայթց
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Ամբողջական անուն՝Grete Andersen
Մասնագիտացում՝թեթևատլետ և ուսուցչուհի
Երկիր՝ Նորվեգիա
Ծննդյան ամսաթիվ՝հոկտեմբերի 1, 1953(1953-10-01)[1][2][3]
Ծննդավայր՝Օսլո, Նորվեգիա[4]
Մահվան ամսաթիվ՝ապրիլի 19, 2011(2011-04-19)[5][1][2] (57 տարեկան)
Մահվան վայր՝Օսլո, Նորվեգիա[4]

Կենսագրություն խմբագրել

Գրեթե Անդերսենը ծնվել է 1953 թվականին Օսլոյում[6]։ Վայթցը տաղանդավոր երիտասարդ վազորդ էր, բայց ծնողները լրջորեն չէին ընդունում նրա պոտենցիալ մասնագիտությունը։ Այնուամենայնիվ, Վայթցը մասնակցեց Մյունխենի 1972 թվականի ամառային օլիմպիական խաղերի 1500 մետր մրցավազքին, և մարզական կարիերան առաջ տանելու համար սովորեց ուսուցիչների քոլեջում։

  • Ամուսին՝ Ջեք
  • Եղբայրներ՝ Յան և Առիլդ[7]

Կարիերա խմբագրել

Պատանեկության տարիներին Վայթցը Նորվեգիայի ազգային պատանեկան 400 և 800 մետր վազքում նվաճել է պատանեկան կոչումներ։ 17 տարեկանում նա Եվրոպայի պատանեկան ռեկորդ է սահմանել 1500 մ համար 4:17 ժամանակով և 1974 թվականին և այս միջոցառման ժամանակ Եվրոպայի առաջնությունում նվաճել է բրոնզե մեդալ։ 1975 թվականին Վայթցը Օսլոյում նվաճել է 3000 մետր աշխարհի ռեկորդը՝ վազելով 8։ 46.6: Օսլոյում մեկ տարի անց նա իջեցրեց այդ ռեկորդը 8։ 45.4, այնուհետև 1977 թվականին նա տարածության համար արժանացել է ոսկե մեդալի Դյուսելդորֆում անցկացվող ԱՖՄՄ Աշխարհի գավաթի հանդիպման աթլետիկայի մրցաշարում` 8։ 43.50 լավագույն անձնական ցուցանիշով։ Երկու տարի անց Մոնրեալում արժանացել է արծաթե մեդալի, ինչպես նաև Օսլոյում՝ սահմանելով իր լավագույն անձնական ցուցանիշը՝ 8: 31.75: 1978 թվականին Պրահայում 1500 մետր վազքում սահմանել է իր կարիերայի 4։ 00.55 լավագույն ցուցանիշը, որը դեռևս համարվում է Նորվեգիայի ազգային ռեկորդ։ Նրա վերջին մրցավազքը 1982 թվականի հունիսին Օսլոյում 5000 մետր հաղթանակ էր, որի ժամանակ սահմանել է 15։ 08.80-ը՝ աշխարհի ռեկորդից հետ մնալով կես վայրկյան։

Անձնական լավագույն ցուցանիշներ խմբագրել

  • 1500 մետր - 4:00.55 - Պրահա - 03/09/1978 թ.
  • Մեկ մղոն - 4:26.90 - Գեյթսհեդ - 09/07/1978 թ.
  • 3000 մետր - 8:31.75 - Օսլո (Բիսլեթ) - 17/07/1979 թ.
  • 15 կմ - 47:52 - Տամպա, Ֆինլանդիա - 11/02/1984 թ.
  • Մարաթոն - 2:24:54 - Լոնդոն - 20/04/1986 թ.[8]

Մահ խմբագրել

Վայթցը մահացել է քաղցկեղից 2011 թվականի ապրիլի 9-ին[9]։ Նորվեգիայի կառավարությունը հայտարարել է, որ Վայթցը կհուղարկավորվի պետական միջոցներով՝ դառնալով Նորվեգիայի պատմության մեջ 6-րդ կինը, ով արժանացել է այդ պատվին[10]։ Սա համարժեք է պետական հուղարկավորությանը, թեև ընտանիքի հորդորով արարողությունը փակ է եղել[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. 3,0 3,1 World Athletics database
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118863487 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 Marathon Great Grete Waitz Passes Away — 2011.
  6. Robbins, Liz; Weber, Bruce (April 19, 2011), «Grete Waitz, Marathon Champion, Dies at 57», The New York Times
  7. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  8. IAFF athletes http://www.iaaf.org/athletes/biographies/letter=w/athcode=63544/index.html
  9. Langset, Kristine Grue; Torgersen, Hans O.; Dragland, Lene Li (2011 թ․ ապրիլի 19). «Grete Waitz er død» (Norwegian). Aftenposten. Վերցված է 2011 թ․ ապրիլի 19-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. «Grete Waitz får begravelse på statens regning» (Norwegian). Verdens Gang. 2011 թ․ ապրիլի 21. Վերցված է 2011 թ․ ապրիլի 21-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. Berglund, Nina (2011 թ․ ապրիլի 21). «Grete Waitz to receive state funeral». Views and News from Norway. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Ռեկորդներ
Նախորդող՝
Լյուդմիլա Բրագինա
Կանանց 3000 մետր ռեկորդային առաջընթաց
24 June 1975 – օգոստոսի 7 1976
Հաջորդող՝
Լյուդմիլա Բրագինա
Նախորդող՝
Քրիստա Վալենսեկ
Մարաթոնի աշխարհի ռեկորդ
հոկտեմբեր 22 1978 – ապրիլ 18 1983
Հաջորդող՝
Ջոն Բենուա
Նախորդող՝
Ջոն Բենուա
Կիսամարթոն
մայիսի 15 1982 – սեպտեմբեր 18 1983
Հաջորդող՝
Ջոն Բենուա
Սպորտային ձեռքբերումներ

Կաղապար:Մարաթոնյան հաղթանակի հաջորդականություն

Նախորդող՝
Լյուդմիլա Բրագինա
Կանանց 3000 մ տարվա լավագույն կատարում
1975
1977–1979
Հաջորդող՝
Լյուդմիլա Բրագինա
Նախորդող՝
Ինգրիդ Կրիստիանսեն
Մարաթոնի տարեկան աղյուսակ
1986
Հաջորդող՝
Ինգրիդ Կրիստիանսեն