Գրատախտակ (նաև դպրոցական գրատախտակ), մակերես, որն օգտագործվում է ուսումնական հաստատություններում, որի վրա ուսուցիչը և ուսանողները կարող են գրել կամ նկարել՝ բացատրելու համար ուսումնասիրվող նյութը։ Գրատախտակները օգտագործվում են նաև տարբեր հաստատություններում՝ գրառումներ և նոր իրադարձությունների մասին հայտարարություններ թողնելու, փոքր մրցույթներում հաշիվը գրանցելու համար։

Գրատախտակ

Տեսակներ խմբագրել

Գրիֆելային գրատախտակ խմբագրել

 
Գրիֆելային գրատախտակ

19-րդ դարում յուրաքանչյուր դպրոցական ունեցել է առանձին գրատախտակ՝ պատրաստված հարթ մոխրասև թերթաքարից։ Դրանց վրա գրում էին գրիֆելով, իսկ գրառումները ջնջում էին լաթով։ Ուսուցիչը մոտենում էր յուրաքանչյուր աշակերտի և ստուգում գրվածը։ Հետագայում ուսումնական նյութը բացատրելու հարմարության համար սկսել են օգտագործել մեկ մեծ տախտակ ամբողջ դասարանի համար։

Կավճային գրատախտակ խմբագրել

Հետագայում հայտնվել են տախտակներ, որոնց վրա սկսել են գրել սպիտակ կամ գունավոր կավիճով[1][2]։ Դրանք այնքան հաջող էին, որ մինչ օրս օգտագործվում են ուսումնական հաստատություններում։ Դրանք պատրաստված են փայտից, ապակուց կամ մետաղից և ծածկված են մուգ փայլատ արծնապակով, սովորաբար լինում են սև, մուգ կանաչ[3] կամ շագանակագույն։ Ավելի բարձր որակի գրատախտակները պատրաստվում են անհարթ ճենապակյա ծածկույթով, որը շատ դիմացկուն է քայքայումից. նման գրատախտակները կարող են դիմանալ 10-20 ինտենսիվ օգտագործման։

Գոյություն ունի նաև գրատախտակի տարբերակ, որի գրելու համար նածատեսված մակերեսը պլաստմասայե երկար թերթ է՝ ձգված երկու զուգահեռ պտտվող գլանների միջև։ Պտտեցնելով գլանները՝ կարելի է տեղափոխել դրանց վրա փաթաթված պլաստմասան՝ այդպիսով ստեղծելով գրելու համար լրացուցիչ մակերես՝ առանց արդեն գրվածն անընդհատ ջնջելու անհրաժեշտության։

Կավիճի հետքերը հեշտությամբ կարելի է մաքրել խոնավ շորով կամ սպունգով։ Երբեմն գրատախտակի համար օգտագործում են հատուկ ռետին՝ փայտե բլոկ, որի վրա սոսնձված է թաղիքե բարձիկ։

 
Սպիտակ գրատախտակ մարկերների համար

Չնայած իրենց հարմարավետությանը, կավճով գրելու համար նախատեսված գրատախտակները մի կարևոր թերություն ունեն. դրանց վրա գրելիս առաջանում է կավճի փոշի, որը կեղտոտում է հագուստը և կարող է որոշ մարդկանց մոտ ալերգիա առաջացնել։ Կավճի փոշին կարող է նաև բացասաբար ազդել փոշու նկատմամբ զգայուն սարքավորումների վրա, ինչպիսիք են համակարգիչները։

Գրաախտակ մարկերների համար խմբագրել

20-րդ դարի կեսերին դպրոցներում սկսել են հայտնվել սպիտակ տախտակներ, որոնց վրա կարելի է գրել մարկերներով։ Նման տախտակները սովորաբար պատրաստված են էմալով, ապակով կամ պլաստիկով պատված մետաղից։ Եթե օգտագործվում են ջրի վրա հիմնված մարկերներ, ապա տախտակի վրայի գրությունները ջնջվում են խոնավ շորով, եթե չոր ջնջման մարկերներ՝ հատուկ մաքրող միջոցով։ Պողպատից պատրաստված տախտակներին հարմար է մագնիսներով ամրացնել տարբեր լրացուցիչ տեղեկատվական նյութեր (պաստառներ, աղյուսակներ և այլն)։

 
Ֆլիպչարթ

Ֆլիպչարթ խմբագրել

Ֆլիպչարթը հիմնականում օգտագործվում է սեմինարների և կոնֆերանսների համար։ Սա նման է հսկայական նոթատետրի. մեծ թերթերն ամրացվում են հատուկ սեղմակով։ Գրված վերևի թերթիկը պոկվում է կամ փոխարինվում նորով։ Ֆլիպչարթները հարմար են, քանի որ դրանց վրա կարելի է գրել ոչ միայն հատուկ մարկերով, այլև սովորական գրիչով կամ մատիտով։

Մագնիսական գրատախտակ խմբագրել

Այն պատրաստված է մագնիսական փոշու և ռետինանման պոլիմերային նյութերի խառնուրդից։ Մագնիսական տախտակները հեշտացնում են տարբեր շարժական թիթեղների (տառեր, թվեր և այլն) ամրացումը։ Դրանք հիմնականում օգտագործվում են մանկապարտեզներում և տարբեր տեղեկատվական վահանակներ ստեղծելու համար։ Մագնիսական տախտակները շրջանակվում են ալյումինե պրոֆիլով՝ ամրություն և ֆունկցիոնալություն հաղորդելու համար։

 
Ինտերակտիվ գրատախտակ

Խցանափայտի գրատախտակ խմբագրել

Օգտագործվում է ոչ թե նշումների, այլ տարբեր տեղեկատվական նյութերի և նկարների ամրացման համար՝ օգտագործելով սևեռակներ և ամրասեղներ։ Այն պատրաստված է բնական սեղմված խցանից կամ գործվածքով պատված այլ ծակոտկեն նյութից։

Համակցված գրատախտակներ խմբագրել

Կավճային գրատախտակների հայտնվելուց ի վեր դրանք պատրաստվում են մի քանի աշխատանքային մակերեսներով՝ բացվող կամ շարժական։ Գրատախտակների նոր տեսակների ի հայտ գալով հնարավոր է դարձել դրանք համատեղել։ Օրինակ՝ կան գրատախտակներ, որոնցում հիմնական աշխատանքային մակերեսը մարկերային է, իսկ կախովի օժանդակ մակերեսները՝ մագնիսական գրատախտակ կամ ֆլիպչարթ։

Ինտերակտիվ գրատախտակ խմբագրել

Նման գրատախտակի սպիտակ մակերեսը օգտագործվում է որպես սովորական էկրան՝ համակարգչից ցանկացած տեղեկատվություն ցուցադրելու համար (մեդիա պրոյեկտորի միջոցով), սակայն դրա հիմնական առանձնահատկությունը սեղմման հանդեպ զգայունությունն է, որը թույլ է տալիս օգտագործել գրատախտակը՝ որպես սենսորային էկրան։ Դա անելու համար գրատախտակին ավելացվում է ռեզիստորային ծածկույթ կամ դրա եզրերի երկայնքով տեղադրվում են լուսադիոդների և ֆոտոսենսորների համակցությունը, որը թույլ է տալիս հետևել գրիչով տախտակին հպվելու կոորդինատներին (պլաստիկ ձող՝ կլորացված ծայրով, սովորաբար մարկերի ձևով)։ Այսպիսով, ինտերակտիվ գրատախտակը թույլ է տալիս ձեռագիր նշումներ կատարել նախագծված պատկերի վրա, ինչպես նաև պահպանել այդ գրառումները համակարգչում[4]։

Մարկերային ծածկույթ խմբագրել

2008 թվականին երեք ամերիկացի ուսանողներ՝ Մորգեն Նյումանը, Ջեֆ Ավալոնը և Ջոշ Գոշան, ստեղծել են եզակի արտադրանք, որը մրցակցում էր գրատախտակների հետ։ Մի անգամ համալսարանում հանձնարարության ժամանակ գրատախտակի վրա նրանց տեղը սպառվել է։ Գրելու համար նրանք փորձել են օգտագործել հսկայական թղթեր, բայց դրանք պետք էր ձեռքով պահել։ Հենց այս պահին նրանց մոտ միտք է առաջացել սենյակի պատերը դարձնել «գրատախտակ»։

Նոր ծածկույթը գտել է իր կիրառումը մի շարք ոլորտներում, որտեղ անհրաժեշտ է առավելագույնի հասցնել տարածքի ողջ ծավալի օգտագործումը գաղափարների ստեղծման և իրականացման համար։ Ծածկույթը կարելի է հեշտությամբ և հարմար կերպով քսել պատի, սեղանի, դռան կամ որևէ այլ մակերեսի վրա, որից հետո այն հարմար է դառնում չոր ջնջվող մարկերներով նկարելու համար։

Ծածկույթը հաջողությամբ օգտագործվում է որպես այլընտրանք փոքր չափի և ոչ շատ հարմար գրատախտակների համար, այն ամբողջությամբ օգտագործում է դասասենյակների պատերի և կահույքի ամբողջ մակերեսը, դասախոսությունների և հանդիպումների սենյակները ուսումնական հաստատություններում, գործունեության տարբեր ոլորտներում գտնվող ընկերությունների գրասենյակները և որտեղ շատ ու արագ գրելու կարիք կա, հաճախ փոփոխություններ են կատարում տեքստային և գրաֆիկական տեղեկատվության մեջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «How chalk is made – material, making, used, processing, procedure, product, industry». madehow.com. Վերցված է 2021 թ․ փետրվարի 17-ին.
  2. «Allergic contact dermatitis caused by metals in blackboard chalk: a case report». Acta Dermato-Venereologica. 92 (4): 436–437. 2012. doi:10.2340/00015555-1296. PMID 22367154. {{cite journal}}: Cite uses deprecated parameter |authors= (օգնություն)
  3. Philip, Shaju (2014 թ․ հունիսի 30). «CPM slams use of green boards in Kerala schools». The Indian Express. Վերցված է 2021 թ․ փետրվարի 17-ին.
  4. ШКОЛЬНАЯ ДОСКА ОБРЕТАЕТ «РАЗУМ». Արխիվացված 2008-07-01 Wayback Machine Материал журнала «Информатика и образование»

Գրականություն խմբագրել