Գրավիտի Ֆոլս, Ամերիկյան անիմացիոն հեռուստասերիալ՝ ստեղծված Ալեքս Հիրշի կողմից[3], Դիսնեյ Չենելի համար. այժմ՝ Դիսնեյ Էքս Դի։ Հեռուստասերիալը պատմում է երկվորյակներ Դիպեր և Մեյբլ Պայնսերի ամառային արձակուրդների արկածների մասին ԱՄՆ-ի Օրեգոն նահանգի Գրավիտի Ֆոլս փոքր քաղաքում, որն իրականում գոյություն չունի։ Հետաքրքիր փաստ՝ եթե դուք Գուգլ Մեփսում գրեք Գրավիտի Ֆոլս, ապա այն ձեզ ցույց կտա Boring, Oregon, որը թարգմանաբար նշանակում է ձանձրալի Օրեգոն։ Մուլտֆիլմի հեղինակները փորձել են անել ամեն ինչ, որպեսզի Գրավիտի Ֆոլս քաղաքը հնարավորինս շատ տարբերվի իրականից։

Գրավիտի Ֆոլս
Gravity Falls
Изображение логотипа
Գրավիտի ֆոլսի 2֊րդ եթերաշրջանի պաշտոնական պաստառ
Ժանրընտանեկան, ֆանտաստիկ, թրիլեր, դրամա, կոմեդիա, արկածային
ՍտեղծողԱլեքս Հիրշ
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԼեզուԱնգլերեն
ՌեժիսորՋոն Աոշիմա, Արոն Սպրինգեր, Ջո Պիտ, Ռոբ Ռենզետի
Գործադիր պրոդյուսերԱլեքս Հիրշ
ՍցենարիստԱլեքս Հիրշ
ԵրաժշտությունBrad Joseph Breeck?
Պատմվածքի վայրՕրեգոն
Եթերաշրջանների քանակ2
Սերիաների քանակ40
Էկրաններին էհունիսի 15, 2012[1][2]-ից փետրվարի 15, 2016
ՀեռուստաալիքDisney Channel և Disney XD
ԸնկերությունDisney Television Animation
ԱռաջադրումԴեռահասների մրցանակ անիմացիոն շոուի համար և Դեռահասների մրցանակ անիմացիոն շոուի համար
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Դիպերի և Մեյբլի հայրը որոշում է իր երեխաներին ամռանն ուղարկել իր հորեղբոր՝ Ստենֆորդի մոտ, ով ուներ մի տնակ, որտեղ վաճառում էր բազմաթիվ ոչ իրական պարանորմալ և գերբնական արարածների, և այն անվանում «Հրաշքների խրճիթ»։ Իրական հրաշքն այն էր, որ զբոսաշրջիկները հավատում էին իրեն և գումար վճարում։

Մեյբլը միանգամից հարմարվում է նոր միջավայրին, իսկ Դիպերը նկատում է, որ քաղաքում մի բան այն չէ։ Մի օր նա անտառում գտնում է մի տարօրինակ գիրք, որի վրա նկարված էր մարդու ափ, ընդ որում՝ վեց մատով, իսկ վրան գրված էր երեք թվանշանը։ Գրքի հեղինակն իր գրքում գրել էր քաղաքի բոլոր իրական պարանորմալ արարածների մասին, ինչպիսիք են՝ Գրեմոբլին, թզուկներ, զոմբիներ և այլն։ Հետագայում հերոսների գլխավոր նպատակը դառնում է գրքի հեղինակին գտնելը։

Գաղտնագրումներ խմբագրել

Մուլտֆիլմի ցանկացած դրվագում գոյություն ունի գաղտնագիր` կրիպտոգրամմա։ Գաղտնագրերը մշակում է Ալեքս Հիրշը. սովորաբար դրվագի դուրս գալուց մեկ օր առաջ։ Մեզ հայտնի են չորս գաղտնագիր`

  • կեսարի կրիպտոգրամմա - եթե ձեզ տրված է որևէ այբուբենից ինչ-որ մի տառ, ապա դուք պետք է տվյալ այբուբենում տվյալ տառից երեք տառ ետ գնալ։ Օրինակ՝ եթե ձեզ տրված է թ տառը, դրան համապատասխանում է զ տառը, իսկ կ տառին համապատասխանոմ է լ տառը։
  • ատբաշի կրիպտոգրամմա - ամեն մի տառին համապատասխանում է իր հակադիր տառը։ Օրինակ՝ ա տառին համապատասխանում է ֆ տառը, իսկ բ տառին՝ օ տառը։
  • A1Z26 կրիպտոգրամմա - տվյալ տառին համապատասխանում է իր՝ այբուբենում գրավված դիրքը։ Օրինակ՝ 1 - ին համապատասխանում է ա տառը, իսկ 7 - ին՝ է տառը։
  • վիժեների կրիպտոգրամմա - բառը գաղտնազերծելու համար անհրաժեշտ է տրված երկու բառերից առաջինի տառերը համապատասխանեցնել Վիժեների աղյուսակի սյուներին, իսկ երկրորդը՝ տողերին։

Հիմնական հնչունավորողներ խմբագրել

  1. Դիփեր Պայնս - Ջեյսոն Ռիթեր
  2. Մեյբլ Պայնս - Կրիստել Շալ
  3. Ստենֆորդ (հետագայում Ստենլի) Պայնս - Ալեքս Հիրշ
  4. Սուս Ռամիրեզ - Ալեքս Հիրշ
  5. Վենդի Քորդրոյ - Լինդա Քարդելինի
  6. Ուադլս - Դի Բրեդլի Բեյքեր

Հատկանշական սերիալներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Fernsehserien.de (գերմ.)
  2. 2,0 2,1 Հուլու — 2007.
  3. BETTER GRAB SOME SUNGLASSES, THE FUTURE AROUND HERE IS BRIGHT, Disney Channel Medianet