Գրավիմետր (լատին․՝ gravis — ծանր + meter), գործիք ծանրության ուժի արագացման հարաբերական արժեքը չափելու համար։ Ժամանակակից գրավիմետրի մեծ մասը կառուցված են Գոլիցինի ուղղաձիգ սեյսմոգրաֆի սխեմայով և ներկայացնում են ճշգրիտ զսպանակավոր կշեռքներ։ Գրավիմետրի զգայուն մասը m մասսա ունեցող բեռիկն է, որի կշիռը՝ , հավասարակշռված է առաձգական ուժով (զսպանակի լարվածությամբ)։ Յուրաքանչյուր ցանկացած կետում ուժերի հավասարակշռությունը համապատասխանում է մարմնի դիրքին տարածության մեջ, և նրա շեղումը իր սկզբնական դիրքի նկատմամբ որոշվում է գործիքի սանդղակի հաշվարկով։ Ծանրության ուժի մեծությունը չափվում Է գաչերով։ Լավագույն գրավիմետրի զգայունությունը հասնում է մգչ մի քանի տասնորդական մասի։ Գրավիմետրը կիրառվում է գրավիհետախուզության, գեոդեզիական, ստորջրյա և վերջրյա չափումների ժամանակ։ Խորհրդային Սոցաիլիստական Հանրապետությունների Միությունում լայն կիրառություն ունեն քվարցային Գրավիմետրերը, որոնց ճշտությունը տատանվում է 0,05—0,3 մգչ-ի սահմաններում, իսկ չափման ընդգրկումը 80 – 3000 և ավելի մգչ է։



Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 204
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրավիմետր» հոդվածին։