Գրասիելա Իտուրբիդե (իսպ.՝ Graciela Iturbide, մայիսի 16, 1942(1942-05-16)[1][2][3][…], Մեխիկո, Federal District, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[4]), մեքսիկացի լուսանկարիչ։

Գրասիելա Իտուրբիդե
Ի ծնեիսպ.՝ María Graciela del Carmen Iturbide Guerra
Ծնվել էմայիսի 16, 1942(1942-05-16)[1][2][3][…] (81 տարեկան)
ԾննդավայրՄեխիկո, Federal District, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[4]
Քաղաքացիություն Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[5]
ԿրթությունEscuela Nacional de Artes Cinematográficas?
Մասնագիտությունլուսանկարիչ
Թեմաներլուսանկարչություն
Պարգևներ
ԱմուսինManuel Rocha Díaz?
ԶավակներManuel Rocha Iturbide?[8] և Mauricio Rocha?[9]
Կայքgracielaiturbide.org(անգլ.)(իսպ.)
 Graciela Iturbide Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Գրասիելան եղել է ընտանիքի տասներեք երեխաներից ավագը։ Սովորել է Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանին կից կինեմատոգրաֆիայի համալսարանական կենտրոնում (UNAM): 1970 թվականին եղել է Մանուել Ալվարես Բրավոյի օգնականը։ Լուսանկարչության բնագավառում նրան առաջնորդել են Անրի Կարտիե Բրեսոնը, Յոզեֆ Կուդելկան, Սեբաստիան Սալգադոն։

Մեքսիկայից բացի, որտեղ Իտուրբիդեն ամենից շատ լուսանկարչությամբ զբաղվել է Խուչիտան դե Սարագոսա քաղաքում, աշխատել է նաև Պանամայում, Արգենտինայում, Հնդկաստանում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում։

Նրա որդիներից մեկը` Մանուել Ռոչա Իտուրբիդեն (ծնվել է 1963 թվականին), կոմպոզիտոր է։

Ցուցահանդեսներ խմբագրել

Իտուրբիդեի առաջին անհատական ցուցահանդեսը տեղի է ունեցել 1980 թվականին Օախակա քաղաքում։ Հետագայում նրա անհատական ցուցահանդեսները տեղի են ունեցել Պոմպիդուի կենտրոնում՝ Փարիզում (1982), Սան Ֆրանցիսկոյի ժամանակակից արվեստի թանգարանում (1990), Մոնտեռեյի Ժամանակակից արվեստի թանգարանում (1996), Ֆիլադելֆիայի Արվեստի թանգարանում (1998), Բուենոս Այրեսի կերպարվեստի թանգարանում (2000), Գեթիիի թանգարանում (2007-2008) և այլն։ 2009 թվականին Մադրիդում տեղի է ունեցել լուսանկարչի հետահայաց ցուցահանդեսը։

Ալբոմներ խմբագրել

  • Eyes to fly with: portraits, self-portraits, and other photographs/ Fabienne Bradu, ed. Austin: University of Texas Press, 2006

Մրցանակներ խմբագրել

Ուիլյամ Յուջին Սմիթ մրցանակ (1987), Հիգաշիկավա միջազգային մրցանակ (Հոկայդո, 1990), Հասելբլադ» միջազգային մրցանակ։

Գրականություն խմբագրել

  • Medina С. Graciela Iturbide. London; New York: Phaidon, 2001
  • Gili M. Graciela Iturbide. London: Phaidon, 2006

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրասիելա Իտուրբիդե» հոդվածին։