Գրանդ հոթել (անգլ.՝ Grand Hotel), այժմ կոչվում է Օբերոի Գրանդ (անգլ.՝ Oberoi Grand), Կալկաթայի կենտրոնում՝ Ջավահառլալ Ներուի փողոցում գտնվող հյուրանոց է։ Բրիտանական դարաշրջանի հայտնի շենք է, որը պատկանում է Օբերոյի հյուրանոցների ցանցին։

Գրանդ հոթել
Տեսակհյուրանոց
Երկիր Հնդկաստան
ՏեղագրությունWard No. 46, Kolkata Municipal Corporation
ՓողոցՋավահառլալ Ներուի փողոց (15)
ՍեփականատերOberoi Hotels & Resorts
Ժառանգության կարգավիճակKMC ժառանգության առաջին դասի շինություն
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Չոուրինգի 13 հասցեում (այժմ՝ Ջավահառլալ Ներու 15[1]), որտեղ տեղակայված է հյուրանոցը 19-րդ դարի սկզբում գնդապետ Գրանդի նստավայրն է եղել։ Այն տուն-ինտերնատի է վերածել տիկին Էննի Մոնկը, որը հետագայում ընդլայնել է իր բիզնեսը և ներառելով փողոցի հարևան՝ 14, 15 և 17 համարի տները։ Չաուրինգին 16 հասցեում գտնվել է «Ռոյալ» թատրոնը, որը պատկանել է Սպահանից ներգաղթած հայ գործարար Արաթուն Սթիվենին։ Երբ 1911 թվականին հյուրանոցը այրվել է, Սթիվենը գնել տիկին Մոնկին պատկանող այրված սեփականությունը և ժամանակի ընթացքում վերակառուցել։ Հյուրանոցը երեք հարկանի էր և ուներ 500 համար։ Գրանդ հոթելը Կալկաթայի առաջին շենքերից էր, որ ուներ հիդրավլիկ վերելակ[1][2]։ Շքեղ նեոդասական ոճով կառուցված հյուրանոցը շուտով դարձել է հայտնի վայր Կալկաթայի անգլիական բնակչության շրջանում։ Հայտնի էր, մասնավորապես, իր ամենամյա ամանորյա երեկույթներով, որոնց ժամանակ շամպայնի և թանկարժեք նվերների հետ մեկտեղ տասներկու խոզուկ էին ազատ արձակման սրահում։ Խոզուկին տիրանում էր յուրաքանչյուրը, ով կկարողանար որսալ նրան[2]։

1937 թվականին, Արաթուն Սթիվենի մահից որոշ ժամանակ անց, Կալկաթայում տիֆի համաճարակ է սկսել, ինչը հանգեցրել է հյուրանոցում վեց մարդու մահվան։ Կասկածներ կային որ պատճատը հյուրանոցի խափանված ջրահեռացման համակարգն է եղել։ Հյուրանոցը փակվել է։ Գույքը վարձակալել է Մոհան Սինգհ Օբերոին, ով 1939 թվականին վերաբացել է հյուրանոցը և 1943 թվականին կարողացել է ամբողջությամբ գնել այն[2]։

Հյուրանոցը վերելք է ապրել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ 1500 մահճակալ է հատկացվել և շուրջ 4000 բրիտանացի զինվոր է բնակվել պատերազմի ընթացքում։ Նրանք կանոնավոր երեկույթներ են անցկացրել։ Ներկայումս հայտնի է ԱՄՆ ծովային հետևակի պարահանդեսը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «The Oberoi Grand (1890), Kolkata | Historic Hotels of the World-Then&Now». www.historichotelsthenandnow.com. Վերցված է 2021 թ․ փետրվարի 9-ին.
  2. 2,0 2,1 2,2 Denby, Elaine (April 2004). Grand Hotels: Reality and Illusion. Reaktion. էջեր 197–198. ISBN 9781861891211.

Արտաքին հղումներ խմբագրել