Քլեր Էլիս Բուշե (անգլ.՝ Claire Elise Boucher, մարտի 17, 1988(1988-03-17), Վանկուվեր, Մետրո Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա[1]), ավելի հայտնի որպես Գրայմս (անգլ.՝ Grimes), կանադացի երգիչ, երաժիշտ, երգահան, երաժշտական հոլովակների ռեժիսոր և պրոդյուսեր[2][3][4]։

Գրայմս
Գրայմսը 2011 թվականի հոկտեմբերին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունGrimes
Ի ծնե անունՔլեր Էլիս Բուշե
Նաև հայտնի է որպեսGrimes
Ծնվել էմարտի 17, 1988(1988-03-17) (36 տարեկան)
Վանկուվեր, Մետրո Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա[1]
ԵրկիրԿանադա
ԺանրերՍինթփոփ, արթ փոփ, դրիմ փոփ, էքսպերիմենտալ փոփ
Մասնագիտություն
Երգչաձայնսոպրանո
Գործիքներ
Գործունեություն2009-ներկա
Լեյբլ
  • Albutus
  • 4AD
  • Roc Nation
ԿրթությունՄաքԳիլի համալսարան
Կապվածd'Eon, Բրուք Քենդի, Blood Diamonds, Majical Cloudz, Նիքոլ Դոլլանգանգեր, HANA
Պարգևներ
Կայքgrimesmusic.com
 Grimes Վիքիպահեստում

Ծնվել է և մեծացել Վանկուվերում, անդըրգրաունդ երաժշտական աշխարհում առաջին անգամ հայտնվել է Մոնրեալի ՄաքՋիլլ համալսարանում սովորելու տարիներին և այս շրջանում էլ սկսել է ձայնագրել իր էքսպերիմենտալ երաժշտությունը։

Arbutus Records-ի միջոցով 2010 թվականին Գրայմսը արձակում է իր Geidi Primes և Halfaxa ալբոմները, ինչպես նաև 4AD-ի հետ պայմանագիր կնքում 2011 թվականին։ Իր երրորդ ստուդիական ալբոմը՝ Visions-ը (2012), և նրա սինգլներ Genesis-ն ու Oblivion-ը արժանացան քննադատների կողմից համատարած գովեստի․ ալբոմը անվանվեց «տարվա ամենատպավորիչ ալբոմներից մեկը» New York Times-ի կողմից[5], նոմինացվեց Փոլարիս մրցանակի համար, արժանացավ Juno Award-ի՝ որպես «Տարվա էլեկտրոնիկ ալբոմ»[6]։ Նրա չորրորդ ստուդիական ալբոմը՝ Art Angels-ը, դուրս եկավ 2015 թվականին և դարձավ Գրայմսի առայժմ ամենաբարձր գնահատված պրոյեկտը ԱՄՆ-ում՝ չարթերում 36-րդ տեղը գրավելով։

Քննադատները և լրագրողները արժևորում են Գրայմսի երաժշտությունը վոկալ էլեմենտների ատիպիկ կոմբինացիաների համար, ինչպես և նշում նրա բազմաժանր ազդեցությունները՝ էլեկտրոնիկայից մինչև փոփ, հիփ հոփից ու R&B-ից մինչև միջնադարյան երաժշտություն։ 2013 թվականին Գրայմսը արժանացավ Webby Award-ի՝ որպես Տարվա արտիստ[7]։

Վաղ կյանք խմբագրել

Բուշեն ծնվել և մեծացել է Կանադայի Վանկուվեր քաղաքում[8][9]։ Նա ունի քվեբեքյան, ուկրաինական, ռուսական և իտալական արմատներ[10][11][12]։ Նա ավարտել է Լորդ Բինգի միջնակարգ դպրոցը[13] և 11 տարի բալետ սովորել[14]։ 2006 թվականին՝ 18 տարեկանում, տեղափոխվել է Քվեբեքի Մոնրեալ քաղաք՝ ՄաքՋիլլ համալսարանում նյարդաբանություն, փիլիսոփայություն և ռուս գրականություն սովորելու[9][15][16]։ Իր ինտերվյուներում Գրայմսը բացատրում է, որ երաժշտության հետ առաջին անգամ ասոցիացվել է մի ընկերոջ միջոցով, ով խնդրել է իր համար բեքվոկալ լինել, ինչի փորձառությունից հետո Քլերը խնդրել է վերջինիս ուտելիքի դիմաց իրեն տալ GarageBand-ի տարրական գիտելիքներ, որոնք էլ յուրացնելով՝ անցել է սեփական էքսպերիմենտալ երաժշտությունը ստեղծելուն։ Ժամանակի հետ ավելի խորանալով երաժշտության մեջ՝ Բուշեն շուտով բաց է թողնում համալսարանի դասերի մեծ մասը՝ ներկայանալով միայն քննություններին, որն էլ հանգեցնում է սկզբում համալսարանի ղեկավարության կողմից պատժիչ գործողությունների, և ի վերջո՝ համալսարանից հեռացմանը[17]։ Մնալով Մոնրեալում՝ Գրայմսը իր ընկերների հետ սկսում է համերգներ տալ Lab Synthèse-ում, որը հենց իրենք էլ հիմնել էին, և որը գտնվում էր լքված տեքստիլ գործարանում, որից դուրս էր եկել Artubus Records-ը[18]։

Կարիերա խմբագրել

2009-13․ Geidi Primes, Halfaxa, Visions խմբագրել

 
Գրայմսը 2012 թվականի ելույթի ժամանակ

Գրայմսի դեբյուտ ալբոմը՝ Geidi Primes-ը, թողարկվել է 2010 թվականին Artubus Records-ի կողմից՝ կասետի վրա։ Ավելի ուշ նույն թվականին Գրայմը թողարկել է իր երկրորդ ալբոմը՝ Halfaxa-ն, կրկին Artubus-ի միջոցով։ 2011 թվականին դուրս է գալիս Գրայմսի և d'Eon-ի համատեղ 12"-ը՝ Darkbloom-ը։ Թեև տարածված էր կարծել, որ Բուշեի կեղծանունը հարգանքի տուրք է Քեն Գրայմսին՝ չինստիտուցիոնալիզացված նկարչին, ով հայտնի է իր այլմոլորակային պատկերներով[19], 2014 թվականի դեկտեմբերին նա բացահայտեց, որ անունը եկել է նրանից, որ իր MySpace-ի էջում հաճախ էր տեսնում գրայմ երաժշտական ժանրի երգեր, չնայած այն ժամանակ չգիտեր, թե ինչ ժանր է դա։ 2011 թվականի օգոստոսին Գրայմսը վերահրատարակեց իր առաջին ալբոմը No Pain in Pop Records-ի միջոցով՝ առաջին անգամ CD և վինիլային ֆորմատով[20]։ Նույն թվականին նա մասնակցություն ունեցավ Majical Cloudz-ի Dream World սինգլում[21] և համագործակցեց DJ/պրոդյուսեր Blood Diamonds-ի հետ[22][23]։

Նա համաձայնություն ձեռք բերեց 4AD ձայնագրման լեյբլի հետ 2012 թվականի հունվարին։ Նրա երրորդ ամբողջական ստուդիական ալբոմը՝ Visions-ը, թողարկվեց հունվարի 31-ին Կանադայում Artubus-ի միջոցով, մինչդեռ մնացած ամեն տեղ այն թողարկվեց 4AD-ի միջոցով հաջորդ երկու ամիսների ընթացքում[24]։ Ալբոմը հաջողություն ունեցավ և քննադատական բարձր գնահատականի արժանացավ՝ հայտնվելով բազմաթիվ երաժշտական պարբերականների տարեվերջյան ցուցակներում։ NME-ն այն ներառեց բոլոր ժամանակների 500 մեծագույն ալբոմների 2013 թվականի ցուցակում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #1033775290 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. "On Display: Claire Boucher". TVMcGill. 2011-01-18. Archived from the original on 2012-05-28. Retrieved 2011-06-07.
  3. "Album Reviews: d'Eon / Grimes: Darkbloom EP". Pitchfork. 2011-05-19. Retrieved 2011-06-07.
  4. "GRIMES & D'EON INTERVIEW: "EVERYTHING IS GAINED."". Dummy Magazine. 2011-04-20. Retrieved 2012-02-19.
  5. Caramanica, Jon (February 20, 2012). "Reviews of Albums From Grimes, Galactic and Tyga". The New York Times (The New York Times Company). Retrieved February 21, 2012.
  6. "2014 Nominees & Winners - The JUNO Awards". Junoawards.ca. Retrieved 2014-08-04.
  7. "Welcome to the Webby Awards". Webbyawards.com. Archived from the original on 2014-10-21. Retrieved 2014-08-04.
  8. Sound says most to Grimes. Retrieved June 7, 2011
  9. 9,0 9,1 Christiansen, Lisa. Today on Appetite for Distraction: Grimes. BBC Radio 3 (live radio broadcast). Retrieved June 7, 2011
  10. "Grimes on Sur Le Vif, interviewed by Fanny Lefort ('oldish')". YouTube. 2012-05-05. Retrieved 2012-12-27.
  11. Glassberg, Rachel (May 18, 2012). "Six Questions for... Grimes". Exberliner. Retrieved January 22, 2013.
  12. Grimes ou l'anti pop / Tout Le Monde En Parle
  13. Francois Marchand (2012), Grimes in the Spotlight with Brilliant Visions, Vancouver Sun, archived from the original on May 9, 2012, retrieved April 15, 2013
  14. Grimes of the Heart. Interview Magazine, interview with Grimes by Durga Chew-Bose.
  15. Richards, Sam (27 April 2012). "Grimes: nine days without food, sleep or company gave me Visions". The Guardian. Retrieved 15 June 2012.
  16. "Claire Boucher as Grimes: the coolest girl in Canada". The Globe and Mail. Retrieved 2016-05-07.
  17. Battan, Carrie (16 October 2011). "Montreal's Claire Boucher makes featherlight GarageBand pop as Grimes.". Pitchfork Media. Retrieved 20 February 2012.
  18. Holson, Laura H. (7 March 2012). "Claire Boucher, known as Grimes, Mines Beauty from the Dark Side". New York Times. Retrieved 15 June 2012.
  19. Jones, Lucy (2012-03-19). "SXSW 2012: Grimes on drugs, religion and the secret behind her unusual name – Telegraph Blogs". Blogs.telegraph.co.uk. Retrieved 2012-12-31.
  20. Riewer, Brian (12 July 2011). "Grimes Set To Re-Release Debut Album". Sun on the Sand. Archived from the original on 2013-11-12. Retrieved 19 February 2012.
  21. "video: Majical Cloudz (featuring Grimes) – "Dream World"". Gorilla vs. Bear. 28 June 2011. Retrieved 22 February 2012.
  22. Weatherall, Andrew (7 July 2011). "DUMMY MIX 79 // BLOOD DIAMONDS". Dummy Magazine. Retrieved 22 February 2012.
  23. "Siren Seduction: Q&A With Electronic Musician Grimes". The Creator's Profect. 2012-02-01. Retrieved 2012-02-20.
  24. Battan, Carrie (4 January 2012). "Grimes Signs to 4AD, Listen to New Track "Genesis" From Visions". Pitchfork. Retrieved 13 January 2012.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրայմս» հոդվածին։