Գրամշիի շրջան (ալբ․՝ Rrethi i Gramshit), շրջանի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Ալբանիայի Հանրապետությունում։ Գտնվում է երկրի կենտրոնում։ Հանդիսանում է Էլբասանի գավառի չորս շրջաններից մեկը։

Գրամշիի շրջան
ալբ․՝ Rrethi i Gramshit
ԵրկիրԱլբանիա Ալբանիա
ԿարգավիճակԱլբանիայի շրջան
Մտնում էԷլբասանի գավառ
ՎարչկենտրոնԳրամշի
ԲԾՄ449 մետր[1]
Բնակչություն35 723 մարդ (դեկտեմբերի 3, 2014)[1]
Խտություն35
Տարածք695 կմ²[1]
Ժամային գոտիUTC+1[1]
ISO 3166-2 կոդAL-GR

Վարչական կենտրոնն Գրամշի քաղաքն է։ 2010 թվականի տվյալներով բնակչությունը կազմել է 24 230 մարդ[2]։ Քաղաքն ու շրջակա ավանները կազմում են 695 քառ.կմ տարածք։

Աշխարհագրություն խմբագրել

Գրամշիի շրջանը գտնվում է Կենտրոնական Ալբանիայում՝ ծովափի ու լեռնային շրջանների միջև։ Հյուսիսային հատվածում Մյուզեկեի դաշտավայրն է, իսկ մնացած տարածքը լեռնոտ է։ Դեպի արևմուտք բարձրությունը ծովի մակարդակից իջնում է։

Հարավ-արևելքից հյուսիս-արևմուտք հոսում է Դևոլ գետը։ Դաշտավայրում կառուցված է ջրային պատնեշ, և գետի վրա ձևավորվել է արհեստական ջրամբար։ Ծայր հարավ-արևմուտքում Տոմորր լեռն է (2414 մ)։

Բնակչություն խմբագրել

Գրամշ քաղաքում և 95 հարակից գյուղերում 2010 թվականի տվյալներով ապրում էր 24 230 մարդ, որոնց 75 տոկոսը իսլամադավան են՝ բեկթաշիներ։ Մնացածը ուղղափառ քրիստոնյաներ են։

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է գյուղատնտեսությամբ և սննդի արդյունաբերությամբ՝ գինիների, ձիթապտղի յուղի, ծխախոտի արտադրությամբ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 GeoNames — 2005.
  2. Ալբանիայի մարդահամար, 2010