Գվելֆեր և գիբելիններ (իտալ.՝ guelfi, գերմ.՝ Guelfen / Welfen, իտալ.՝ ghibellini, գերմ.՝ Ghibellinen / Waiblinger), XII—XV դարերի ընթացքում համապատասխանաբար` Հռոմի Պապի և Սրբազան Հռոմեական կայսրության աջակցությամբ գործող քաղաքական խմբեր կենտրոնական և հյուսիսային Իտալիայի քաղաքներում։ 12-րդ և 13-րդ դարերում այս երկու կուսակցությունների միջև մրցակցությունը կարևոր դեր է խաղացել միջնադարյան Իտալիայի ներքին քաղաքականության մեջ։ Պապականության և Սրբազան Հռոմեական կայսրության միջև իշխանության համար պայքարը ծագեց 1075 թվականին և ավարտվեց 1122 թ. Որմսի կոնկորդատի ստորագրմամբ։ Սակայն Իտալիայում Գվելֆերի և Գիբելինների միջև բաժանումը շարունակվեց մինչև XV դարը։

Հակամարտության ծագումը խմբագրել

Գվելֆը (իտելերեն` Guelfo, հոգնակի` Guelfi) Բավարիայի դուքս` Վելֆերի տան իտալերեն ձևն է։ Պատմվում է, որ Վելֆերը օգտագործել են անունը` որպես մարտական կոչ 1140 թ. Վեյնսբերգ ամրոցի պաշարման ժամանակ։ Մինչդեռ նրանց հակառակորդ` Շվաբիայի Հոգենշտաուֆեն տունը, որի ներկայացուցիչն էր Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Կոնրադ III–ը, նույն նպատակով օգտագործել է Վիբելինգեն ("Wibellingen") ամրոցի անունը։ Համապատասխանաբար` Վիբելինգենը իտալերեն տառադարձվեց որպես Գիբելին[1]։

Խմբակցությունների անունները հայտնի դարձան Իտալիայում գերմանական կայսր Ֆրիդրիխ Բարբարոսայի իշխանության տարիներին։ Երբ նա կայսերական իշխանությունն ամրապնդելու նպատակով սկսեց իրականացնել ռազմական արշավներ Իտալիայում, նրա աջակիցները սկսեցին անվանվել «գիբելիններ»։ Համապատասխանաբար, Լոմբարդիայի քաղաքները, որոնք պաշտպանում էին սեփական ինքնիշխանությունը և այդ նպատակով դաշնակցում էին Հռոմի պապական իշխանության հետ, հայտնի դարձան որպես «գվելֆեր»։ .

Հակամարտության կողմերը խմբագրել

Գիբելինների գլխավոր քաղաքները Գվելֆերի գլխավոր քաղաքները Տարբեր ժամանակներում երկու խմբերին աջակցություն ցույց տված քաղաքներ
Արեցցո
Ասիզի
Գրոսետո
Կոմո
Մանտուա
Մոդենա
Պավիա
Պիզա
Պիստոյա
Սպոլետո
Տերնի
Ուրբինո
Ֆաբրիանո
Ֆոլինո
Ֆորլի
Լ՛Ակվիլա
Ալեսանդրիա
Անկոնա
Բոլոնիա
Բրեշիա
Կրեմա
Կրեմոնա
Լեկկո
Միլան
Օրվիետո
Պերուջա
Ֆաենցա
Ֆլորենցիա
Աստի
Բերգամո
Վերոնա
Վիչենցա
Ջենովա
Գուբբիո
Լոդի
Լուկկա
Պադուա
Պարմա
Պիաչենցա
Պրատո
Սիենա
Տրևիզո
Ֆերարա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Chisholm, Hugh, ed. (1911). "Guelphs and Ghibellines". Encyclopædia Britannica. 12 (11th ed.). Cambridge University Press. pp. 668–669.