Գուֆիի արձակուրդները (անգլ.՝ A Goofy Movie), ամերիկյան լիամետրաժ անիմացիոն երաժշտական, կատակերգական ֆիլմ, որը հիմնվել է «DisneyToon Studios» ընկերության կողմից և թողարկվել է «Walt Disney Pictures» ընկերության կողմից։

Գուֆիի արձակուրդները
անգլ.՝ A Goofy Movie
Изображение логотипа
Տեսակլիամետրաժ մուլտֆիլմ
Ժանրբադի մուվի, երաժշտական ֆիլմ, ֆենթեզի ֆիլմ, արկածային ֆիլմ[1], պատմություն հասունացման մասին, մանկական ֆիլմ, կինոկատակերգություն, ավանդական մուլտֆիլմ և ընտանեկան ֆիլմ
ԿերպարներԳուֆի, Մաքս Գուֆ, Roxanne?, Փիթ[2], P.J. Pete?, Powerline?, Robert Zimmeruski?, Միկի Մաուս և Դոնալդ Դաք
Գործողության վայրԱՄՆ և Լոս Անջելես
ՌեժիսորԿևին Լիմա[1][3][4][…]
ՍցենարիստՋիմն Մեգոն[4], Բրայան Պիմենտալ[4] և Քրիս Մեթինսոն[4]
ՀնչյունավորումԲիլ Ֆարմեր[5], Ջեյսոն Մերսդեն[5], Ջիմ Քամինգս[5], Ռոբ Փոլսեն[5], Տևին Քեմփբել[5], Պոլի Շոր[5], Փեթ Բաթրամ[5], Կելի Մարտին[5], Պետ Քերոլ[5], Կևին Լիմա[3][5], Ջեննա ֆոն Օյ[5], Ջո Էնն Ուորլի[5], Ջուլի Բրաուն[5], Ֆլորենս Սթենլի[5], Ջոուի Լոուրենս[5], Հերշել Սպարբեր[5] և Շոն Ուոլես
ՊրոդյուսերԴեն Ռաունդս
ԵրաժշտությունՔարթեր Բերուել և Դոն Դևիս
ԽմբագիրԳրեգորի Փեռլեր
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն[6]
ԸնկերությունDisneyToon Studios, Walt Disney Pictures և Walt Disney Animation Studios
ԴիստրիբյուտորWalt Disney Studios Motion Pictures
Տևողություն78 րոպե
ՊրիկվելԳուֆին և նրա ջոկատը
ՍիկվելAn Extremely Goofy Movie?
Թվականապրիլի 7, 1995[7][1][4][…], հուլիսի 26, 1996[8][9] և օգոստոսի 15, 1996[10]
MPAA վարկանիշG
Շահույթ35 348 597 $[11]
movies.disney.com/a-goofy-movie(անգլ.)

Սյուժե խմբագրել

Ուսումնական վերջին օր, առջևում ամառ է, իսկ Մաքսը(Ջեյսոն Մարսդեն)՝ Գուֆիի(Բիլլ Ֆարմեր) տղան, միայն երազում է այն մասին, թե ինչպես գրավի Ռոքսանայի(Քելլի Մարտին) ուշադրությունը, որը նրա համար ամենագեղեցիկն ու ամենախելացին է։ Բայց «դժվար է լավը լինել, երբ քո հայրը՝ Գուֆին է»։ Մաքսը ընկերների հետ դպրոցի հավաքի համար համերգ էր պատրաստել, որը տնօրենին (Ուելլես Շոն) դուր չի գալիս։

Երբ Գուֆին իմանում է Մաքսի ելույթի և տնօրենի կարծիքի մասին, մտահոգվում է և, որպեսզի հարթի իր և տղայի հարաբերությունները, որոշում է Մաքսին իր հետ ձկնորսության տանել այնտեղ, որտեղ մի ժամանակ իր հայրը իրեն էր տանում։ Մաքսը և Գուֆին մեկնում են ձկնորսության։ Գուֆին չգիտեր, որ Մաքսը վերջապես ժամադրության է հրավիրել Ռոքսանային։ Նրա ընկերուհին պատրաստվում էր խնջույք կազմակերպել և Մաքսը Ռոքսիին առաջարկում է, որ միասին գնան։

Ռոքսանան տխրել էր և, որպեսզի ինչ-որ ձևով նրան համոզեր, որ ուրիշ տղայի հետ խնջույքի չգնար, Մաքսը խաբում է, որ իր հայրը իրեն տանում է Լոս-Անջելես, որպեսզի մասնակցի համերգին։

Գուֆիի և Մաքսի ձկնորսության վայրը այդքան էլ հեռու չէր գտնվում Լոս-Անջելեսից...

Դերերը կրկնօրինակեցին խմբագրել

Բնօրինակ ձայնակցումներ խմբագրել

  • Ջեյսոն Մարսդեն - Մաքս
  • Բիլլ Ֆարմեր - Գուֆի
  • Ռոբ Պոլսեն - Պի-Ջեյ
  • Ջիմ Կամմինգս - Պիտ
  • Քելլի Մարտին- Ռոքսանա
  • Պոլի Շոր - Ռոբերտ Զիմմերուսկի «Բոբբի»
  • Ուոլլես Շոուն - տնօրեն Մեյզուր
  • Ջեննա ֆոն Օյ - Սթեյսի

Ռուսերեն կրկնօրինակողներ խմբագրել

  • Վլադիսլավ Կորնեվ - Մաքս
  • Միխայիլ Վասսերբաում - Գուֆի
  • Ստանիսլավ Կորնեվ - Պի-Ջեյ
  • Վադիմ Նիկիտին - Պիտ
  • Քսենիա Բրժեզովսկայա - Ռոքսանա
  • Գենադիյ Բոգաչյով - տնօրեն Մեյզուր

Սաունդթրեք խմբագրել

A Goofy Movie սաունդթրեքների ալբոմը թողարկվել է 1995 թվականին։

  1. «I 2 I» - Tevin Campbell feat. Rosie Gaines
  2. «After Today» - Aaron Lohr (и хоровое сопровождение)
  3. «Stand Out» - Tevin Campbell
  4. «On the Open Road» - Bill Farmer, Aaron Lohr, (и хоровое сопровождение)
  5. «Lester’s Possum Park» - Kevin Quinn
  6. «Nobody Else But You» - Bill Farmer и Aaron Lohr
  7. «Opening Fanfare/Max’s Dream»
  8. «Deep Sludge»
  9. «Bigfoot»
  10. «Hi Dad Soup»
  11. «Runaway Car»
  12. «Junction»
  13. «The Waterfall!/The Truth»

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Անգլերեն «goofy» բառը թարգմանվում է «հիմար, անմիտ, անգրագետ» (ստանձնում է ոչ թե վիրավորական, այլ հեգնական գունավորում), և այդ պատճառով ֆիլմը կարելի է թարգմանել, ինչպես «Հիմար ֆիլմ»։
  • A Goofy Movie դարձավ շատ հաջողակ ֆիլմ, առաջադրվել է «Լավագույն Անիմացոին ֆիլմ», « Հերոսների լավագույն դիզայն», «Լավագույն Սցենար», և «Լավագույն Անիմացիա»։
  • Միայն ԱՄՆ-ում, այս ֆիլմի վարձույթը կազմել է 35 միլիոն $(դոլարից) ավելի։
  • 2000 թվականին թողարկվեց An Extremely Goofy Movie սիկվելը։
  • Մուլտֆիլմի 29-րդ րոպեին հայտնվում են այնպիսի հերոսներ, ինչպիսիք են՝ Միկի Մաուսը, Դոնալդ Դակը, որոնք մուլտֆիլմի սյուժեի հետ ընդհանրեպս կապ չունեն։
  • «Գուֆին և նրա ջոկատը» մուլտֆիլմում, Պիտը բացի Պի-Ջեյից, ուներ նաև կին՝ Պեգը և աղջիկ՝ Պիստոլը։ Բայց լիամետրաժ ֆիլմում նրանք բացակայում են։
  • АМС Pacerը հաճախ է հանդիպում դիսնեյի մուլտֆիլմերում, և սա բացառություն չէր։

Աղբյուրներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուֆիի արձակուրդները» հոդվածին։