Գուցուլներ, հուցուլներ (ուկրաիներեն՝ Гуцули, ռուս.՝ Гуцулы, լեհ.՝ Hucuł, ռումիներեն՝ huțul), ուկրաինացիների ազգագրական խումբ։ Ապրում են Ուկրաինայի իվանո-Ֆրանկովսկի և Չեռնովցիի մարզերի լեռնային վայրերում, ինչպես նաև Անդրկարպատյան մարզի Ռախովսկու շրջանում։ Խոսում են ուկրաիներենի գուցուլական բարբառով։

Գուցուլների ընտանիք

Հնում գուցուլների բնատարածքը մտնում Էր Կիևյան Ռուսիայի կազմի մեջ։ Գուցուլները 1867 թվականից մինչև Առաջին համաշխարհային պատերազմը գտնվում Էին Ավստրո-Հունգարիայի, այնուհետև՝ Լեհաստանի, Ռումինիայի ն Չեխոսլովակիայի տիրապետության տակ։ Գուցուլների զբաղմունքը լեռնա-արոտային անասնապահությունը և փայտամշակությունն Էր, զարգացած Էր արհեստագործություևը։ 1939-1945 թվականներին գուցուլները մտան Խորհրդային Ուկրաինայի կազմի մեջ։

Պատկերասրահ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 258