Գուրիացիներ (վրաց.՝ გურულები), վրացիների ազգագրական խումբ։ Հիմնականում բնակվում են Վրաստանի Գուրիայի մարզում (Օզուրգեթի, Լանչխութի և Չոխատաուրի շրջաններ)։ Խոսում են վրացերենի գուրիական բարբառով։ Գուրիացիները ուղղափառ քրիստոնյաներ են և գտնվում են Վրաց ուղղափառ եկեղեցու հոգևոր իշխանության ներքո։ Ներկայումս Վրաստանում ապրում ե 300 000 գուրիացի։

Գուրիացի ավանդական տարազով

Վախուշտի Բագրատիոնին գուրիացիների մասին գրել է.

Գուրիացիները ապրուստի համար կառուցոմ են տներ օդա կոչվող տախտակներից… Հագնում են չոխա և գլխին կրում չալմա. գուրիացին շատ արագ է խոսքի, շարժումների մեջ, սիրում է ուղղամտություն, արագ բարկանում են, բայց արագ հանգստանում։ Գուրիացիները խելացի են, արագ, և սիրում են կրթությունը
გურული სადგომად იშენებს ფიცრის სახლს, ანუ ოდას... ტანისამოსად გურული იცვამს ჩოხასა და თავზე იხვევს ყაბალახსა; ჩოხის მაგივრად კიდევ ხმარობენ გურიაში მოკლე კოხტა გადასაცმელს წელამდე, რომელიც ძლიერ ჰშვენის გურულებს... გურული კაცი მეტად ჩქარია ლაპარაკში, მოძრაობაში, საქმეში, უყვარს პირდაპირობა და სძულს პირმოთნეობა, სწრაფად მოსდის გული, მაგრამ ჩქარავე მშვიდდება. სიმარჯვე და გულადობა გურულისა ნაქებია. გურულები ნიჭიერნი, მარდნი და მარჯვენი არიან ყველაფერში და განათლებასაც ძლიერ მისდევენ