Գուրգեն Մուշեղյան

հայ ճարտարապետ

Գուրգեն Ներսեսի Մուշեղյան (օգոստոսի 14, 1934(1934-08-14), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 18, 2020(2020-10-18)), հայ ճարտարապետ։ Հայաստանի վաստակավոր ճարտարապետ (1981)։ ՀՃԱ ակադեմիկոս (1996)։ ՌԴ ճարտարապետության և շինարարության ԳԱ արտասահմանյան անդամ (1999)։

Գուրգեն Մուշեղյան
Ի ծնեԳուրգեն Ներսեսի Մուշեղյան
Ծնվել էօգոստոսի 14, 1934(1934-08-14)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 18, 2020(2020-10-18) (86 տարեկան)
Ազգությունհայ
Ճյուղ(եր)ճարտարապետություն
Գործունեությունճարտարապետ
ԿրթությունՀԱՊՀ
Պարգևներ
ԽՍՀՄ պետական մրցանակ
Անանիա Շիրակացու մեդալ
և ԽՍՀՄ սպորտի վարպետ
Գուրգեն Մուշեղյան Վիքիդարանում
 Gurgen Musheghian Վիքիպահեստում

Ջազային երգչուհի Արաքսյա Մուշեղյանի հայրը։

Կենսագրություն խմբագրել

 
Գուրգեն Մուշեղյանի 85-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը

1959 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետի ճարտարապետական բաժինը։ 1959-1962 թվականներին եղել է Հայպետնախագիծ ինստիտուտի ավագ ճարտարապետ, 1962-1964 թվականներին՝ Գյումրիի գլխավոր ճարտարապետը, 1964-1967 թվականներին՝ Երևանի գլխավոր ճարտարապետի տեղակալը։ 1982-1990 թվականներին զբաղեցրել է Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը։ 2001-2009 թվականներին եղել է Երևաննախագիծ ՓԲԸ գործադիր տնօրենը։ Դասավանդել է Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտում (պրոֆեսոր)։ 1963 թվականից Հայաստանի ճարտարապետների միության անդամ է, Ռուսաստանի ճարտարապետության և շինարարական ԳԱ օտարերկրյա անդամ, Հայաստանի ճարտարապետության ակադեմիայի ակադեմիկոս[1][2]։

Համահեղինակել է մի շարք հայտնի շինություններ՝

  • Երևանի Հրազդան մարզադաշտը, 1971, ՀԽՍՀ պետական մրցանակ, 1979
  • Գյումրու օդանավակայանը, 1982
  • Մարզահամերգային համալիրը, 1984, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1987

Մուշեղյանի ղեկավարությամբ 1991-1995 թվականներին կազմվել են ՀՀ քաղաքների վճարովի հողօգտագործման, սեյսմիկ գոտիներում քաղաքաշինության համակարգերի կայունության ու հուսալիության նախագծեր, Երևանի 2006-2020 թվականների գլխավոր հատակագիծը (2001-2005)։ Համահեղինակ է «Քաղաքային հողօգտագործումը շուկայական տնտեսության պայմաններում» ուսումնական ձեռնարկի, 1990։

Պարգևներ խմբագրել

  • ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, 1979
  • «Տարվա լավագույն ստեղծագործություն» համամիութենական ստուգատեսի դափնեկիր, 1986
  • ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, 1987
  • ԽՍՀՄ բազմակի չեմպիոն սուսերամարտի ոլորտում, Խորհրդային Միության սպորտի վարպետ
  • ՀՀ «Անանիա Շիրակացի» մրցանակ, 2007
  • Հայնախագիծ ինստիտուտի պատվոգիր, 2014
  • Հայաստանի շինարարների, ճարտարապետների միությունների և Երևանի ճարտարապետության և շինարարության համալսարանի պատվոգիր և բուհի ոսկե հուշամեդալ
  • ՀՀ վարչապետի շնորհակալագիր (2014)։
Նախորդող
Ջիմ Թորոսյան
Երևանի գլխավոր ճարտարապետ
Գուրգեն Մուշեղյան

1982-1990
Հաջորդող
Ռոմեո Ջուլհակյան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  2. «Գուրգեն Մուշեղյանի կենսագրությունը /zarkfoundation.com կայքում».

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուրգեն Մուշեղյան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուրգեն Մուշեղյան» հոդվածին։