Գուրալներ

լեհերի էթնոմշակութային լեռնաբնակ խմբեր

Գուրալներ (լեհ.՝ Górale, սլովակ.՝ Gorali, բառացիորեն` լեռնաբնակներ), լեհերի ազգագրական կամ էթնոմշակութային խմբեր (պոդհալներ, օրավներ, սպիշաներ, բաբյեգորցիներ, բեսկիդցիներ, պենինցիներ, սոնդետցիներ, զագորցիներ, յաբլոնսկցիներ)։ Ավանդաբար բնակվում են Կարպատներում` հարավային Լեհաստանում, հյուսիսային Սլովակիայում, Չեխիայի Թեշինյան Սիլեզիա պատմական շրջանում (Silesian Gorals), ինչպես նաև արևմտյան Ուկրաինայում (Անդրկարպատյան Ուկրաինա, Գալիցիա և Բուկովինա)[1]։ Կաթոլիկներ են և խոսում են լեհերեն, չեխերեն, սլովակերեն։ Գուրալներն իրենց կենցաղով, տարազներով և երաժշտությամբ նման են գուցուլներին (հունակաթոլիկներ, խոսում են ռուսիներեն), մորավիական վալախներին (կաթոլիկներ, խոսում են չեխերեն)[2]։

Գուրալներ
Ընդհանուր քանակ

լեհ.՝ Górale, սլովակ.՝ Gorali

Բնակեցում
Լեհաստան Լեհաստան
Չեխիա Չեխիա
Սլովակիա Սլովակիա
Լեզու(ներ)
լեհերեն, չեխերեն, սլովակերեն
Հավատք(ներ)
կաթոլիկություն, բողոքականություն

Բնակչություն խմբագրել

Գուրալներն ապրում են.

Ոչ մեծ սփյուռք կա ուկրաինական և ռումինական Բուկովինա պատմական շրջանում, ինչպես նաև Չիկագոյում։ Ընդհանուր թվաքանակը հաշվվում է 0,5-2,5 մլն մարդ։

Պատմություն խմբագրել

 
Լեհաստանի օկուպացիայի ժամանակ Նացիստական Գերմանիայի կողմից թողարկված փոստային նամականիշ, որը ներկայացնում է գուրալներին, որպես նորաստեղծ գուրալենֆոլկ ազգի մաս

Գուրալների հողերը բնակեցված են եղել XII-XVIII դարերից հարավային Լեհաստանի մարզերի նախալեռնային և հարթավայրային բնակիչներով, որոնք խառնվել են հարավից Կարպատների երկայնքով թափառող վալախիների հետ։ 16-րդ և 17-րդ դարերում գուրալները բնակություն են հաստատել Կիսուցա, Օրավա գետերի ափերին և հյուսիսային Սպիշում[3]։ Այդ տարածքները Հունգարիայի հյուսիսային թագավորության մասն էին կազմում։ 1803-1819 թվականներին գուրալները Բուկովինա են գաղթել[4] Գյուղերի մեծ մասը կառավարվում էր XVI դարի վալախիների իրավունքի հիման վրա` այսպես կոչված «Vlach օրենքով» (անգլ.՝ Vlach law) հին միջնադարյան խորվաթական փաստաթղթերով վալաշերը հատուկ օրենք են ընդունվել, որ «ով գյուղում է բնակվում, նա հարկ է վճարում, իսկ ով գյուղ չունի (քոչվոր է), նա ծառայում է հեծելազորում)։

Լեհաստանի գերմանական օկուպացիայի ընթացքում (1939-1945, Գլխավոր Նահանգապետություն) նացիստական վարչակազմը փորձել է գուրալներին միավորել առանձին ազգի մեջ, որում ընդգրկվելու էին էստոնացիները, լիտվացիները և լատվացիները` նրանց լեհերի համեմատ որոշ իրավական արտոնություններ տալով։ Նացիստ ռասայական տեսաբանները լեհերից առանձնացրել էին 27,000 ուժեղ գուրալներ, որպես առանձին էթնիկ խումբ և «Գերմանական մեծ ռասայի» մաս[5][6][7]։

Լեզու խմբագրել

 
Զակոպանեյի գուրալներ

Փոքր Լեհական վոյեվոդությունում և Սլովակիայում խոսում են Փոքր Լեհական դիալեկտի սուբդիալեկտով, Սիլեզյան և Օպոլեի վոյեվոդություններում և Չեխիայում` լեհերենի սիլեզյան դիալեկտի վերին Սիլեզյան սուբդիալեկտով։ Տարածված են նաև գրական լեհերենը, սլովակերենը, չեխերենը։ Հավատացյալները կաթոլիկներ են, կան բողոքականներ (ավետարանականներ)։ Ըստ Կ. Դոբրոստրոյսկու, պոդհալեի դիալեկտը բառեր է փոխառել ռումիներենից և ալբաներենից (1938), ինչպես նաև համանման ձևով փոխառել է հավատամքի, երաժշտության, նյութական մշակութային տարրերը։

Կարպատների մյուս արևմտա-սլավոնական ժողովուրդների նման գորալներին հատուկ է հյուսիսային գերմանական ազդեցությունը ի տարբերություն Լեհաստանի մյուս շրջանների։ 19-րդ դարում լեհ գիտնականները գորալներին դիտարկել են լեհերին մոտ լեզվական էթնիկ խումբ, բայց որը սերտ կապեր ունի սլովակիան ժողովրդական մշակույթի հետ։ Գորալների և՛սոցիալական, եւ՛ տնտեսական կյանքը նման է վալախների հովվական մշակույթին[8]

Կենցաղ խմբագրել

Գուրալները զբաղվում են սեզոնային անասնապահությամբ, անտառորսության և փայտամշակման արհեսներով։ Գուրաների խրճիթները հատած ճյուղերով և ծղոտով են պատրաստած։ Սնվում են բազմազան կաթնամթերքով, մասնավորապես պանիր (բրինզա, ապխտած այծի պանիր` օսցիպեկ)։ Ինչպես նաև պատրաստում են կարտոֆիլի, գարու և վարսակի ալյուրից կաշաներ և ուտեստներ։ Հագնում են մահուդե, մորթյա և կաշվե հագուստ ու կոշիկներ (մորթյա և մահուդե բաճկոնները, տղամարդկանց մահուդե տաբատները, չուխաները, կաշվե չարոխները, մահուդե երկարաճիտ կոշիկները և կրկնակոշիկները (պապուչի))։

Մշակույթ խմբագրել

Գուրալները չունեն միասնական ինքնություն և աշխարհագրական և մշակութային միասնություն չեն ներկայացնում։ Ավանդական մշակույթի ընդհանուր գծերը պայմանավորված են լեռնային շրջանի կենցաղային առանձնահատկություններով։

Պարերի մեջ գերակշռում է շրջանաձև շարժումները։ Տղամարդիկ արագ տեմպով են պարում` կքանստելով (հայդուկ), կացին-կեռիկներով (բարտկա), զույգերով (այսպես կոչված գուրալյան)։ Երաժշտական գործիքներից հիմնականներն են աղեղային (ջութակ, բաս) և վոլինկա (կոզյոլ)։ Վերածնունդ են ապրում կիրառությունից դուրս եկած հին տեսակի աղեղային տարատեսակ գործիքները` գենսլե, զլոբցոկի և այլն։ Ավելի տարածված են գործիքային համույթները («գուրալյան կապելլաներ», որոնք հիմնականում կազմված են 3 ջութակից և բասից), որոնք հիմնականում պարային երաժշտություն են նվագում։ Բնորոշ է նաև «до слуху» (այսինքն լսելու համար) խաղերը, որոնք անցկացվում են հարսանիքներում, օրացուցային ծիսակատարությունների ժամանակ և այլն։ Լեհաստանում գործում են գուրալյան մշակութային միություններ, փառատոներ են անցկացվում։

Համաշխարհային գրականության մեջ գուրալների մասին նկարագրությունը տվել է լեհ գրող Հենրիկ Սենկևիչը պատմական վեպում «Ջրհեղեղ» վեպը (1886), որտեղ նա նշում է, որ գուրալները 1656 թվականի հունվարին փրկել են Յան Կազիմիր թագավորին շվեդ ինտերվենտներից , երբ նա վերադրձել է Սիլեզիայից։

Հայտնի գուրալներ խմբագրել

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Стеньшевский Я. Скрипка и игра на скрипке в польской народной традиции // Народные музыкальные инструменты и инструментальная музыка. М., 1988. Т.2. (ռուս.)
  • Encyklopédia l´udovej kultúry Slovenska. Veda, 1995.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Pol, Wincenty (1851) Rzut oka na północne stoki Karpat. Kraków: Czcionkami drukarni Czasu. p. 120.
  2. Marcel Cornis-Pope et John Neubauer, History of the Literary Cultures of East-Central Europe: Junctures and disjunctures in the 19th and 20th centuries. Volume IV: Types and stereotypes. John Benjamins Publishing 2010, p. 445–. ISBN 90-272-3458-2
  3. Denes Loczy; Miloš Stankoviansky; Adam Kotarba (3 January 2012). Recent Landform Evolution: The Carpatho-Balkan-Dinaric Region. Springer Science & Business Media. pp. 149–. ISBN 978-94-007-2447-1.]
  4. Halina Karaś. "2.6. Gwary polskie za granicą".
  5. Martyn Housden (4 January 2002). Hitler: Study of a Revolutionary?. Routledge. pp. 138–. ISBN 978-1-134-71369-1.
  6. "Pod Giewontem. Losy mieszkancow Podhala 1939-1956". Podhalański Portal Informacyjny Podhale24.pl. September 12, 2011.
  7. "Historia rodziny Apostołów". Արխիվացված 2015-01-23 Wayback Machine Lista świadków historii (in Polish). Stowarzyszenie Auschwitz Memento.
  8. Marcel Cornis-Pope; John Neubauer (2010). History of the Literary Cultures of East-Central Europe: Types and stereotypes. John Benjamins Publishing. pp. 445–. ISBN 90-272-3458-2.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուրալներ» հոդվածին։