Գուտին Տոմնատիկ

լեռ Ուկրաինայում

Գուտին Տոմնատիկ (ուկրաիներեն՝ Гутин Томнатик), լեռ Չեռնոգորա լեռնաշղթայում, Ուկրաինայի ամենաբարձր լեռներից մեկը։

Գուտին Տոմնատիկ
Տեսակլեռ
Երկիր Ուկրաինա
Վարչատարածքային միավորՌախովի շրջան
ԼեռնաշղթաՉեռնոգորա
Բարձրությունը ծովի մակարդակից2016 մետր
Գուտին Տոմնատիկ (Ուկրաինա)##
Գուտին Տոմնատիկ (Ուկրաինա)

Գտնվում է Ուկրաինայի Անդրկարպատյան մարզում, Կարպատյան բիոսֆերային արգելոցում (Ռեռնոգորայի արգելոցային զանգված)։ Հյուսիս-արևելյան լանջին Գուտին Տոմնատիկ և Բրեբենեսկուլ լեռների միջև 1801 մ ծովի մակարդակից բարձրության վրա գտնվում է Բրեբենեսկուլ լիճը։

Լեռան գագաթից հարավ գտնվում է Պոլոնինա Բրեբենեսկա բնավայրը, դեպի հյուսիս գտնվում է Ռեբրա, և արևելք՝ Բրեբենեսկուլ լեռները։

Լեռան ռելիեֆի վրա զգալի ազդեցություն է ունեցել սառցադաշտը։ Լեռան վրա աճում են ենթաալպիական և ալպիական գոտիների բույսեր, կան բազմաթիվ հազվագյուտ բույսեր։

Ամենամոտ բնակավայրերն են՝ Գովերլա (Անդրկարպատյան մարզ) և Բիստրեց (Իվանո-Ֆրանկովսկի մարզ) գյուղերը։

Արտաքին հղումներ խմբագրել