Գուստավ Էռնստ Շտրեսեման (գերմ.՝ Gustav Ernst Stresemann, մայիսի 10, 1878(1878-05-10)[2][3][4][…], Բեռլին, Գերմանական կայսրություն[5] - հոկտեմբերի 3, 1929(1929-10-03)[5][2][3][…], Բեռլին, Վայմարյան Հանրապետություն[5]), գերմանացի քաղաքական գործիչ (Գերմանիայի ժողովրդական կուսակցություն), Ռայխսկանցլեր և Վայմարյան Հանրապետության արտաքին գործերի նախարար։

Գուստավ Շտրեսեման
 
Կուսակցություն՝ Ազգային Լիբերալներ կուսակցություն, Գերմանական դեմոկրատական կուսակցություն, Գերմանական ժողովրդական կուսակցություն և Ազգային-սոցիալական ասոցիացիա
Կրթություն՝ Լայպցիգի համալսարան, Ֆրիդրիխ-Վիլհելմի համակսարան, HU Berlin և Andreas-Gymnasium Berlin?
Գիտական աստիճան՝ դոկտորի աստիճան[1]
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և դիվանագետ
Ծննդյան օր մայիսի 10, 1878(1878-05-10)[2][3][4][…]
Ծննդավայր Բեռլին, Գերմանական կայսրություն[5]
Վախճանի օր հոկտեմբերի 3, 1929(1929-10-03)[5][2][3][…] (51 տարեկան)
Վախճանի վայր Բեռլին, Վայմարյան Հանրապետություն[5]
Թաղված Luisenstadt Cemetery
Քաղաքացիություն  Գերմանիա[6]
Ամուսին Käte Stresemann?
Զավակներ Wolfgang Stresemann?
 
Պարգևներ

1926 թվականին Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր (Արիստիդ Բրիանի հետ), Արևմտյան Եվրոպայում հետպատերազմյան սահմանները երաշխավորող Լոկարնյան համաձայնագրերի կնքման համար։

Կենսագրություն խմբագրել

Գուստավ Շտրեսեմանը ծնվել է Բեռլինի գարեջրի առևտրական և գարեջրի սեփականատեր Էռնստ Օգուստ Շտրեսեմանի և նրա կնոջ՝ Մաթիլդայի ընտանիքում։ Ընտանիքում հինգ երեխաներից Գուստավը միակն է եղել, որը հաճախել է գիմնազիա, որտեղ Գուստավը առանձնակի հետաքրքրություն է ցուցաբերել հայտնի պատմական դեմքերի՝ Նապոլեոնի և Գյոթեի պատմության և կենսագրության մեջ։ 1897 թվականին դպրոցն ավարտելուց հետո, 1898-1901 թվականներին սովորել է Լայպցիգում՝ նախ գրականություն և պատմություն, ապա՝ տնտեսագիտություն։

1901 թվականին Շտրեսեմանն ավարտել է ուսումը «Բեռլինում շշալցված գարեջրի առևտրի զարգացումը» թեմայով թեզով։ 1901-1904 թվականներին Շտրեսեմանը աշխատել է որպես Գերմանիայի շոկոլադե արտադրողների միության ներկայացուցիչ։

1903 թվականին Շտրեսեմանն ամուսնացել է Քիթ Քլեֆելդի դստեր հետ, նրանք ունեցել են երկու որդի՝ Վոլֆգանգը, որը հետագայում դարձել է կոմպոզիտոր և դիրիժոր, և Իօահիմը։

Քաղաքական գործունեություն խմբագրել

Շտրեսեմանը սկսել է իր քաղաքական կարիերան 1903 թվականին՝ անդամագրվելով Գերմանիայի Ազգային ազատական կուսակցությանը։ Կուսակցությունում նրան նշանակել են որպես կրոնպրինց։ 1906 թվականին Շտրեսեմանը ընտրվել է Դրեզդենի քաղաքային խորհրդի անդամ, իսկ 1907 թվականին դարձել է Ռայխստագի ամենաերիտասարդ անդամը։ 1910 թվականին Գուստավ Շտրեսեմանը միացել է Գերմանիայի արդյունաբերողների միության վարչությանը։

Շտրեսեմանը, որը պաշտպանել է սոցիալական քաղաքականությունը, հաճախ հայտնվել է հակասության մեջ իր ազգային ազատական կուսակցության աջ թևի հետ, որտեղ գերակշռել են սաքսոնական ներկայացուցիչները։ Այս թևը կանխել է Շտրեսեմանի վերընտրությունը կուսակցության խորհրդի կազմում։ 1912 թվականին կորցնելով Ռայխստագի պատգամավորի մանդատը՝ Շտրեսեմանը, տնտեսական փորձագետների խմբի կազմում ճանաչողական այցով մեկնել է ԱՄՆ և Կանադա։ Շտրեսեմանը եղել է Գերմանիայի գաղութային հասարակությունների միության և բազմաթիվ այլ հասարակական կազմակերպությունների ու միավորումների, այդ թվում՝ գերմանա-ամերիկյան առևտրային ընկերության անդամ։

1914 թվականին Արևելյան Ֆրիզիայի լրացուցիչ ընտրություններում Գուստավ Շտրեսեմանը կրկին դարձել է Ռայխստագի անդամ, 1919 թվականին ղեկավարել է Ռայխստագի Ազգային ազատական խմբակցությունը և դարձել կուսակցության փոխնախագահը։

1920 թվականի ընտրություններում Շտրեսեմանի կուսակցությունը հաջողության է հասել և մասնակցել է Ֆերենբախի կառավարության ձևավորմանը։ Շտրեզեմանը գլխավորել է Ռեյխստագի կուսակցության խմբակցությունը և ղեկավարել է Ռեյխստագի արտաքին գործերի կոմիտեն։ 1923 թվականի օգոստոսից մինչև նոյեմբեր Ռուրիի հակամարտության ժամանակ, Գուստավ Շտրեսեմանը զբաղեցրել է ռեյխսկանցլերի և ԱԳ նախարարի պաշտոնն Գերմանական ժողովրդական կուսակցության, Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության, Գերմանական Դեմոկրատական կուսակցության և Կենտրոնի կուսակցության կոալիցիոն կառավարությունում, այնուհետև մինչ իր մահը ծառայել է որպես Գերմանիայի արտաքին գործերի նախարար։

1926 թվականին, Լոկառնոյի համաձայնագրերը կնքելով խաղաղությունը ամրապնդելու գործում ունեցած ավանդի համար, Գուստավ Շտրեսեմանը արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի իսկ 1928 թվականին դարձել է Հայդելբերգի համալսարանի պատվավոր դոկտոր։

Մահ խմբագրել

Շտրեսեմանի առողջությունը լրջորեն խաթարվել է գերբեռնվածությունից, մահացել է 1929 թվականի հոկտեմբերի 3-ին կաթվածի հետևանքից, թաղվել է Բեռլինի Կրուզբերգ շրջանի Լուիսենշտադտ գերեզմանատանը։

Գրականություն խմբագրել

  • Akten zur Auswärtigen Politik 1918—1945 (ADAP). Serie A 1918—1924, Bd. A Iff., Vandenhoeck & Ruprecht, Göttingen 1982ff.; Serie B 1925—1933, Bd. B Iff., Vandenhoeck & Ruprecht, Göttingen 1966ff.
  • Akten der Reichskanzlei Weimarer Republik, hrsg. von Karl Dietrich Erdmann im Auftrag der Historischen Kommission bei der Bayerischen Akademie der Wissenschaften. Die Kabinette Stresemann I und II, 2 Bde., Harald Boldt Verlag, Boppard am Rhein 1978.
  • Gustav Stresemann, Reden und Schriften. Politik — Geschichte — Literatur 1987 bis 1926, 2 Bd., Carl Reissner Verlag, Dresden 1926.
  • Gustav Stresemann, Reichstagsreden, hrsg. von Gerhard Zwoch, Verlag AZ Studio Pfattheicher & Reichardt, Bonn 1972.
  • Gustav Stresemann, Schriften, hrsg. von Arnold Harttung, Berlin Verlag, Berlin 1976.
  • Gustav Stresemann,Vermächtnis. Der Nachlaß in drei Bänden, hrsg. von Henry Bernhard, Verlag Ullstein, Berlin 1932/33.

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուստավ Շտրեսեման» հոդվածին։