Գուստավ Գուստավի Էռնեսաքս (էստ․՝ Gustav Ernesaks, դեկտեմբերի 12, 1908(1908-12-12)[1][2], Պեռիլա, Էստոնիա - հունվարի 24, 1993(1993-01-24)[1][2], Տալլին, Էստոնիա[3]), էստոնացի կոմպոզիտոր, երգչախմբի խմբավար, մանկավարժ, Սոցիալիստական աշխատանքի հերոս (1974), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1956), Լենինյան (1970) և Ստալինյան երկու մրցանակների (1947, 1951) դափնեկիր։ Էստոնական ԽՍՀ հիմնի հեղինակ։

Գուստավ Էռնեսաքս
Բնօրինակ անունէստ․՝ Gustav Ernesaks
Ծնվել էդեկտեմբերի 12, 1908(1908-12-12)[1][2]
Պեռիլա, Էստոնիա
Երկիր ԽՍՀՄ և  Էստոնիա
Մահացել էհունվարի 24, 1993(1993-01-24)[1][2] (84 տարեկան)
Տալլին, Էստոնիա[3]
ԳերեզմանԱնտառային գերեզմանատուն
Ժանրերօպերա
Մասնագիտությունդիրիժոր, կոմպոզիտոր, խմբավար, երաժշտության ուսուցիչ, ուսուցիչ, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ և հրապարակախոս
ԿրթությունԷստոնիայի երաժշտության և թատրոնի ակադեմիա
ԱնդամակցությունԽՍՀՄ կոմպոզիտորների միություն
ԱմուսինՍտելլա Էռնեսաքս
Պարգևներ
 Gustav Ernesaks Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Գուստավ Էռնեսաքսը ծնվել է Պերիլա գյուղում։ Ուսանել է Տալլինի կոնսերվատորիայում։ Նրա դասախոսներից են եղել Յուհան Աավիկն ու Արթուր Կապպը։ 1937 թվականին սկսել է դասավանդել նույն կոնսերվատորիայում։ 1945 թվականից Տալլինի կոնսերվատորիայի պրոֆեսոր է։ 1944 թվականին հիմնել է Էստոնիայի պետական ակադեմիական արական երգչախումբը և մինչև 1975 թվականը գլխավորել է այն։ Այդ ժամանակաշրջանում երգչախումբը մեծ ճանաչում է ձեռք բերել ԽՍՀՄ-ում։

Կոմպոզիտորական ու դիրիժորական գործունեությանը զուգահեռ Էռնեսաքսը նաև եղել է Տալլինում հինգ տարին մեկ անցկացվող Երգի փառատոնի կազմակերպիչներից։

Էռնեսաքսի ստեղծագործություններից առավել հայտնի են նրա երգերը, այդ թվում՝ «Իմ հայրենիք, իմ սեր» («Mu isamaa on minu arm») երգը։ Էռնեսաքսը մի շարք օպերաների («Կախարդված լիճը», «Փոթորիկների ափը» և այլն), դրամատիկական ներկայացումների ու ֆիլմերի երաժշտությունների հեղինակ է։ Իր ստեղծագործություններում նա հաճախ է օգտագործել ժողովրդական մեղեդիներ։

 
Գուստավ Էռնեսաքսի գերեզմանը

Մրցանակներ և պարգևներ խմբագրել

  • Էստոնիայի Կարմիր խաչի շքանշան 5-րդ կարգի (1938)
  • Էստոնական ԽՍՀ-ի մշակույթի վաստակավոր արտիստ (1942)
  • Էստոնական ԽՍՀ-ի ժողովրդական արտիստ (1947)[4]
  • ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1956)
  • Էստոնական ԽՍՀ պետական մրցանակ (1947, 1948, 1949, 1950, 1959, 1965)
  • Ստալինյան երկրորդ կարգի մրցանակ (1947)
  • Ստալինյան երրորդ կարգի մրցանակ (1951) — շնորհվել է «Փոթորիկների ափ» օպերայի համար (1949)
  • Լենինյան մրցանակ (1970)
  • Սոցիալիստական աշխատանքի հերոս (1974)
  • Լենինի երեք շքանշաններ (1951, 1967, 1974)
  • Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան (1978)
  • Մեդալներ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #11882029X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. Սոց. աշխատանքի հերոս Գուստավ Էռնեսաքս

Գրականություն խմբագրել

  • V. Viires։ Gustav Ernesaks, Tallinn, 1983
  • Էստոնական կենսագրական բառառան, Տալլին, 2002.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուստավ Էռնեսաքս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 75