Գունիլլա Բանդոլին (շվեդ.՝ Gunilla Bandolin, հուլիսի 19, 1954(1954-07-19)[1][2][3], Կյոպինգ, Վեսթմանլանդ, Շվեդիա), շվեդ նկարչուհի, ճարտարապետ, քանդակագործ, բեմանկարիչ ։ Շվեդիայում հայտնի քանդակ-ինստալյացիաների հեղինակ։

Գունիլլա Բանդոլին
Ծնվել էհուլիսի 19, 1954(1954-07-19)[1][2][3] (69 տարեկան)
ԾննդավայրԿյոպինգ, Վեսթմանլանդ, Շվեդիա
Քաղաքացիություն Շվեդիա[4]
Մասնագիտությունքանդակագործ և համալսարանի դասախոս
Կայքbandolin.se
 Gunilla Bandolin Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Գունիլլա Բանդոլինն առաջին կրթությամբ լրագրող է, սովորել է Ստոկհոլմի ժուռնալիստիկայի դպրոցում և Ուփսալայի համալսարանի գրականության ամբիոնում։ 70-ականներին որպես լրագրող որոշ ժամանակ համագործակցել է շվեդական թերթերի հետ։ 1983 թվականից աշխատում է որպես նկարիչ, քանդակագործ և ճարտարապետ։ Շվեդիայի, Դանիայի, Ֆինլանդիայի և ԱՄՆ-ի մի շարք համալսարաններում և արվեստի դպրոցներում դասընթացներ է կազմակերպում արվեստի վերաբերյալ։ Մասնակցել է խմբակային ցուցահանդեսների և արվեստի միջոցառումների ԱՄՆ-ում, Գերմանիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Շվեդիայում և Կուբայում։ Գունիլլա Բանդոլինի քանդակագործական և ճարտարապետական նախագծերը ցուցադրվում են Շվեդիայի քաղաքներում, զարդարում են այգիները, հրապարակները, համալսարանական տարածքները, կլինիկաները, վարչական շենքերը, խոշոր ընկերությունների գրասենյակները:Նկարչի ամենահայտնի գործերից մեկը` «Աստղադիտարանը», փայտե կառանացից Ստոկհոլմի Համմերբյու-շյոստադ թաղամասում, քաղաքի բնակիչների համար ջրի մոտ հանգստանալու սիրված վայրերից մեկն է[5]։

Ստեղծագործություններ խմբագրել

 
Observatorium (2002)
  • Pyramiden (1990), Վանոս դղյակ
  • Vattenkunst (1993), Լոզաննա
  • Vattenskulptur, Բերգեն
  • Solomons’s Well (1994), Կուինս (Նյու Յորք)
  • Bojsemburg (1994), Ֆալուն
  • Sky’s Impression (2001), Վեխեր դե լա Ֆրոնտերա
  • Observatorium (2002), Ստոկհոլմ
  • Skulptur — Granit (2003), Ստոկհոլմ
  • Utposten (2004), Սոլնա
  • Lusthus (2005), Լինչյոպինգ
  • Skulptur (2008), Լունդ

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Gunilla Bandolin och Monika Gora: Ett paradis av sopor i Utblick landskap 1994:4, ISSN 0281-7462, sidorna 8-15
  • Gunilla Bandolin och Sverker Sörlin: Laddade landskap - värdering och gestaltning av teknologiskt sublima platser, Svensk kärnbränslehantering AB, Stockholm 2007, SKB rapport 2007:14, ISSN 1402-3091

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գունիլլա Բանդոլին» հոդվածին։