Գուլզար (հինդի` ग़ुलज़ार, անգլ.՝ Sampooran Singh Kalra, իրական անունը` Սամպուրան Սինգհ Կալրա, օգոստոսի 18, 1934(1934-08-18)[1], Դինա, Jhelum District, Rawalpindi Division, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն), հնդիկ ռեժիսոր, սցենարիստ և բանաստեղծ[5]։ Արժանացել է հինգ Ազգային կինոմրցանակի, 20 անգամ ստացել է Filmfare Awards-ի արձանիկներ՝ տարբեր անվանակարգերում, որից 11 անգամ ֆիլմերում հնչող երգերի լավագույն բառերի համար։ 2004 թվականին ստացել է Հնդկաստանի մեծությամբ երրորդ Պադմա Բհուշան պարգևը։ 2009 թվականին «Միլիոնատերը ետնախորշից» ֆիլմում հնչող լավագույն երգի համար արժանացել է «Օսկար» մրցանակի, իսկ նույն երգի համար 2010 թվականին արժանացել է «Գրեմմի» մրցանակին[6][7]։ 2014 թվականին արժանացել է հնդկական կինեմատոգրաֆի ամենաբարձր՝ Դադասահեբ Փհալկեի անվան պարգևին։

Գուլզար
ուրդու՝ گلزار
Ծնվել էօգոստոսի 18, 1934(1934-08-18)[1] (89 տարեկան)
ԾննդավայրԴինա, Jhelum District, Rawalpindi Division, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
Քաղաքացիություն Հնդկաստան
Մասնագիտությունկինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, բանաստեղծ, գրող, երգերի հեղինակ և երգերի հեղինակ
ԸնտրանիJai Ho?
Ամուսին(ներ)Րակհի Գուլզար
Երեխա(ներ)Մեղնա Գուլզար
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Գուլզարը ծնվել է ներկայիս Պակիստանի տարածքում գտնվող Դինա գյուղում՝ սիկհերի ընտանիքում։ Հնդկաստանի բաժանումից հետո նրա ընտանիքը տեղափոխվել է Ամրիթսար։ Ինքնուրույն կյանքի առաջին տարիներին, Գուլզարը Բոմբեյում աշխատել է որպես ավտովերանորոգող։ Քանի որ նրա հայրը չէր ցանկանում, որ որդին բանաստեղծություններ գրի, մտածելով, որ դրանով չի կարող ապրուստի համար հաց վաստակել, ուստի որդին ստիպված վերցրել է Գուլզար գրական կեղծանունը։

Գուլզարն իր ստեղծագործական կյանքը կինոարդյունաբերությունում սկսել է Բիմալ Ռոյի «Կալանավորուհին» (1963 թ.) ֆիլմի երգերից մեկի համար խոսքեր գրելով։ Նա իր ուժերը փորձել է նաև ֆիլմերի համար սցենարներ և երկխոսություններ գրելու ասպարեզում։ Գուլզարի ռեժիսորական դեբյուտը կայացել է 1971 թվականին, երբ նկարահանել է «Փնտրում եմ քեզ» կինոնկարը, որտեղ գլխավոր դերերը կատարում էին Մինա Կումարին, Վինոդ Կհաննան և Շատրուգհան Սինհան։

Հաջորդ՝ 1972 թվականին նա նկարահանել է «Տնային դաստիարակ» («Ծանոթություն») և «Հաղթահարում» ֆիլմերը։ 1975 թվականին նրա նկարահանած «Ճանապարհորդություն դեպի անցյալ» («Եղանակ») կինոնկարը Գուլզարին բերեց բազմաթիվ մրցանակներ։

Անձնական կյանք խմբագրել

Գուլզարը կարճատև սիրավեպ է ունեցել Մինա Կումարիի հետ։ 1973 թվականին նա ամուսնացել է դերասանուհի Ռաքհիի հետ։ Նույն թվականին ծնվել է նրանց դուստրը՝ ներկայումս ռեժիսոր Մեգհնա Գուլզարը։ Ամուսնությունից մեկ տարի անց նրանք բաժանվեցին, իսկ դուստրը մնաց ապրելու հոր՝ Գուլզարի մոտ։

Ֆիլմագրության ընտրանին խմբագրել

Ռեժիսոր

Թվական Անվանում Բնօրինակ անվանում
1971 Փնտրում եմ քեզ Mere Apne
1972 Տնային դաստիարակը (Ծանոթություն) Parichay
1972 Հաղթահարում Koshish
1973 Մայորը Achanak
1975 Ամպրոպ Aandhi
1975 Մոռացված կինը Khushboo
1975 Ճանապարհորդություն դեպի անցյալ (Եղանակ) Mausam
1977 Կյանքի գիրքը Kitaab
1979 Միրա Meera
1982 Խաղող Angoor
1982 Կենվորը Namkeen
1987 Անկեղծություն Ijaazat
1988 Միրզա Ղալիբ Mirza Ghalib
1988 Շքեղ հագուստ Libaas
1990 Ժամանակի թակարդը Lekin...
1996 Հրկիզողները Maachis
1999 Հարազատ հոգիներ Hu Tu Tu

Սցենարիստ

Թվական Անվանում Բնօրինակ անվանում
1968 Հեղափոխություն Sunghursh
1968 Տասնչորս տարի անց Aashirwad
1970 Լռություն Khamoshi
1971 Գուդդի Guddi
1971 Անանդ Anand
1971 Ժեստ Andaz
1971 Փնտրում եմ քեզ Mere Apne
1971 Հինայի նախշեր սիրելիիս ձեռքերին Mehboob Ki Mehndi
1972 Տնային դաստիարակը (Ծանոթություն) Parichay
1972 Հաղթահարում Koshish
1972 Խոհարարը Bawarchi
1973 Անշնորհակալը Namak Haraam
1973 Մայորը Achanak
1975 Ամպրոպ Aandhi
1975 Մոռացված կինը Khushboo
1975 Փախստակը Faraar
1975 Ճանապարհորդություն դեպի անցյալ (Եղանակ) Mausam
1975 Լռելյայն Chupke Chupke
1977 Քո թարթիչների ստվերի ներքո Palkon Ki Chhaon Mein
1977 Կյանքի գիրքը Kitaab
1977 Ջալլիան Վալա Բագհ Jallian Wala Bagh
1978 Աստվածություն Devata
1979 Միրա Meera
1979 Տան ձեռքբերում Griha Pravesh
1980 Քույրիկները Khubsoorat
1981 Խաբուսիկ երջանկություն Baseraa
1982 Խաղող Angoor
1982 Կենվորը Namkeen
1983 Տխուր պատմություն Sadma
1983 Չմտածված քայլ Masoom
1984 Գոլը խփված է Hip Hip Hurray
1986 Նյու-Դելի Թայմս New Delhi Times
1986 Մի պահ Ek Pal
1987 Անկեղծություն Ijaazat
1990 Ժամանակի թակարդը Lekin...
1993 Սգվորը Rudaali
1996 Հրկիզողները Maachis
1997 Մորաքույր 420 Chachi 420
1999 Հարազատ հոգիներ Hu Tu Tu
2002 Սիրո անատոմիան Saathiya
2007 Տաս պատմություն սիրո մասին Dus Kahaniyaan
2011 Երկընտրանք Kashmakash
2014 Դելիի և Լահորի միջև Kya Dilli Kya Lahore
2016 Միրզա Mirzya

Դերասան

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1977 Ջալլիան Վալա Բագհ Jallian Wala Bagh Սունիլ
2004 Հանդիպում անձրևի տակ Raincoat հնչյունավորում
2008 Ժառանգորդները Yuvvraaj -

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.hindustantimes.com/bollywood/birthday-special-gulzar-charms-fans-of-all-ages-these-15-songs-are-proof/story-pAawMPI1zbd5ECvBQADGrN.html
  2. http://m.timesofindia.com/india/Director-lyricist-Gulzar-to-get-Dadasaheb-Phalke-award/articleshow/33670237.cmsThe Times of India.
  3. Academy Awards Database
  4. http://sahitya-akademi.gov.in/awards/akademi%20samman_suchi.jsp#URDU
  5. «Just another thought». The Liar (բրիտանական անգլերեն). 2020 թ․ ապրիլի 11. Վերցված է 2020 թ․ հունիսի 8-ին.
  6. «Gulzar to get Dadasaheb Phalke award». Indiatoday.in. India Today Group. 2014 թ․ ապրիլի 12. Վերցված է 2014 թ․ ապրիլի 12-ին.
  7. «Gulzar selected for Dadasaheb Phalke Award». The Indian Express. 2014 թ․ ապրիլի 13. Վերցված է 2014 թ․ ապրիլի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուլզար» հոդվածին։