Գերդ Գուդրուն Մարիա Շիման ( շվեդ.՝ Gerd Gudrun Maria Schyman հունիսի 9, 1948(1948-06-09)[2][3][4], Täby parish, Տեբյու, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[4]), շվեդ կին քաղաքական գործիչ։ «Ֆեմինիստական նախաձեռնություն» կուսակցության հիմնադիր, 2005-2011 թվականներին` նախաձեռնության խոսնակ, 2013 -2019 թվականներին` առաջնորդ[5]։ Ձախ կուսակցության առաջնորդ է եղել 1993 թվականից մինչև 2003 թվականը, 1988 թվականից մինչև 2006 թվականը` Ռիքսագի (Խորհրդարանի) անդամ։

Գուդրուն Շիման
շվեդ.՝ Gudrun Schyman
 
Կուսակցություն՝ Climate Alliance?[1]
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և կանանց իրավունքների պաշտպան
Ծննդյան օր հունիսի 9, 1948(1948-06-09)[2][3][4] (75 տարեկան)
Ծննդավայր Täby parish, Տեբյու, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[4]
Քաղաքացիություն  Շվեդիա
Ի ծնե անուն շվեդ.՝ Gerd Gudrun Maria Schyman
 
Կայք՝ schyman.se

1998 թվականի սեպտեմբերի 20-ի խորհրդարանական ընտրություններում Գուդրուն Շիմանի ղեկավարությամբ Ձախ կուսակցությունը ստացել է 631011 ձայն (12,0 տոկոս), ինչը նրա լավագույն արդյունքն է ողջ պատմության ընթացքում։

2003 թվականին Գուդրուն Շիմանը հեռացել է Ձախ կուսակցությունից, իսկ 2005 թվականին հիմնել է «Ֆեմինիստական նախաձեռնություն» կուսակցությունը։ 2014 թվականի մայիսի 25-ին Եվրախորհրդարանի ընտրության ժամանակ կուսակցությունը ստացել է 204005 ձայն (5,5%) և ցուցակի առաջին թեկնածուն` Սորայա Փոսթը, մանդատ է ստացել։ 2014 թվականի սեպտեմբերի 14-ի խորհրդարանական ընտրություններում կուսակցությունը ստացել է 194 719 ձայն (3,12%), չի հաղթահարել ընտրական «շեմը» նահանգի 4%-ի սահմաններում, սակայն 13 քաղաքային խորհուրդներում, այդ թվում Ստոկհոլմում, Մալմոյում և Ումեայում, տեղեր է շահել է[6]։ 2019 թվականի փետրվարի 10-ին Գուդրուն Շիմանը հրաժարական է տվել կուսակցության առաջնորդի պաշտոնից[5][7]։

1998 թվականին Fischer հրատարակչությունում լույս է տեսել՝ Gudrun Schyman: Människa, kvinna, mamma, älskarinna, partiledare ինքնակենսագրականը, որտեղ Գուդրուն Շիմանը խոստովանել է ալկոհոլիզմի պատճառով իր խնդիրների մասին[8]։ Ընդգրկվել է 2009 թվականին հրատարակված Skål! 14 berättelser — hur det var, vad som hände och hur det är nu, գրքում, որտեղ 14 հայտնի մարդիկ պատմում են, թե ինչպես է ալկոհոլը ազդում իրենց կյանքի վրա[9]։ Բացի Շիմանից, գրքում իրենց պատմություններով կիսվել են դերասան Բեննի Հաագը, բլոգեր Մարկուս Բիրրոն և Ստոկհոլմի քաղաքապետ Քրիստինա Աքսեն Օլինը[10][11]։

Գրող և ֆեմինիստուհի Յուհաննա Պալմստրեմը գրել է Շիմանի կենսագրությունը` Det gäller livet : en biografi om Gudrun Schyman, որը հրապարակվել է 2018 թվականին Leopard հրատարակչությունում ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Gudrun Schyman: ”Klimatkrisen är nu”
  2. 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Sveriges befolkning 1990Ramsele: National Archives of Sweden, 2011. — ISBN 978-91-88366-91-7
  5. 5,0 5,1 «Шведские феминистки потеряли единственное кресло в Европарламенте». Lenta.ru. 2019 թ․ մայիսի 27. Վերցված է 2020 թ․ մարտի 25-ին.
  6. «Феминистская инициатива в 13 коммунах». Шведское радио. 2014 թ․ սեպտեմբերի 15. Վերցված է 2020 թ․ մարտի 26-ին.
  7. Сахнин, Алексей (2018 թ․ նոյեմբերի 11). «Конец феминизма». Вестник бури. Վերցված է 2020 թ․ մարտի 25-ին.
  8. Кагарлицкий, Борис (2002 թ․ օգոստոսի 15). «Каникулы радикалов». Новая газета, №59. Վերցված է 2020 թ․ մարտի 26-ին.
  9. Северин, Карл Густав Непьющий : взгляд на культуру употребления алкоголя в церкви : перевод со шведского. — М.: Золотые страницы, 2012. — С. 103. — 142 с. — (Трезвость - норма жизни). — ISBN 978-5-91943-011-7
  10. Северин, Карл Густав Непьющий : взгляд на культуру употребления алкоголя в церкви : перевод со шведского. — М.: Золотые страницы, 2012. — С. 58. — 142 с. — (Трезвость - норма жизни). — ISBN 978-5-91943-011-7
  11. «Ingen är ensam med sitt missbruk» (շվեդերեն). Vårdfokus, № 10. 2009-10. Վերցված է 2020 թ․ մարտի 26-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուդրուն Շիման» հոդվածին։