Գուգլի և Վիքիմեդիայի միջև հարաբերությունները սկզբում մրցակցության բնույթ էին կրում Գուգլի կողմից Knol-ի ներկայացմամբ։ Սակայն ավելի ուշ Գուգլը սկսել է վստահել Վիքիպեդիային ՅուԹյուբում ապատեղեկատվության տարածման խնդիրը լուծելու և տեղեկատվություն փնտրողներին այն տրամադրելու համար։

Գուգլի և Վիքիմեդիայի միջև տարբեր նախագծերի ներկայացում Մարաքեշում WikiArabia 2019 կոնֆերանսի ժամանակ (արաբերեն):

Պատմություն խմբագրել

2007 թվականին Գուգլը ներկայացրել է Knol հանրագիտարանը՝ օգտատիրական բովանդակությամբ։ Տարբեր լրատվամիջոցներ նշել են, որ այս ապրանքը նման է Վիքիպեդիային և այն անվանել են Վիքիպեդիայի մրցակից[1][2]։

2008 թվականին տարբեր լրատվական աղբյուրներ հաղորդել են, որ Վիքիպեդիայի թրաֆիկի մեծ մասը գալիս է Գուգլ որոնողական համակարգից[3]։

2010 թվականի փետրվարին Գուգլ ընկերությունը Վիքիմեդիա հիմնադրամին տրամադրել է 2,000,000 ԱՄՆ դոլարի չափով առաջին դրամաշնորհը[4][5]։ Գուգլի հիմնադիր Սերգեյ Բրինը մեկնաբանել է, որ «Վիքիպեդիան համացանցի մեծագույն հաղթանակներից մեկն է»[4]։

2018 թվականի մարտին ՅուԹյուբը հայտարարել է, որ Վիքիպեդիայից տեղեկատվություն է օգտագործելու իր հարթակի վրա տեսանյութերում ապատեղեկատվության տարածման խնդիրը լուծելու համար[6]։

2019 թվականի հունվարին Գուգլը 3 միլիոն դոլար է նվիրաբերել Վիքիմեդիա Հիմնադրամին[7][8][9][10]։

2012 թվականի մայիսին Գուգլը «knowledge graph» անվանմամբ ֆունկցիա է ավելացրել՝ որոնողական համակարգի արդյունքները բարելավելու համար։ Knowledge Grap-ից ստացված տեղեկատվությունը ներկայացված է ուղղանկյունի տեսքով, որը Գուգլն անվանել է «գիտելիքների վահանակ» (անգլ.՝ knowledge panel) և գտնվում է որոնման արդյունքներից աջ (բջջային սարքի դեպքում՝ վերևում)։ Այս տեղեկաքարտում ներկայացված տեղեկատվության մեծ ծավալը վերցված է Վիքիպեդիայից, ինչպես նաև ԿՀՎ-ի համաշխարհային փաստագրական ժողովածուից և Վիքիտվյալներից։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Helft, Miguel (2007 թ․ դեկտեմբերի 15). «Wikipedia Competitor Being Tested by Google». The New York Times (անգլերեն).
  2. Sullivan, Danny (2008 թ․ հուլիսի 23). «Google's Knol Launches: Like Wikipedia, With Moderation - Search Engine Land». Search Engine Land.
  3. Teglet, Traian (2008 թ․ մայիսի 15). «Wikipedia Traffic, Mostly from Google». softpedia (անգլերեն).
  4. 4,0 4,1 Johnson, Bobbie (2010 թ․ փետրվարի 18). «Wikipedia wins the Google lottery - but why?». the Guardian (անգլերեն).
  5. Walsh, Jay. «Wikimedia Foundation announces $2 million grant from Google». wikimediafoundation.org. Wikimedia Foundation. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 19-ին.
  6. Etherington, Darrell (2018 թ․ մարտի 14). «Wikipedia wasn't aware of YouTube's conspiracy video plan». TechCrunch.
  7. Dickey, Megan Rose (2019 թ․ հունվարի 22). «Google.org donates $2 million to Wikipedia's parent org». TechCrunch.
  8. Litman-Navarro, Kevin (2019 թ․ հունվարի 23). «Google will conquer the world one charitable donation at a time». The Outline (անգլերեն).
  9. Gomes, Ben; Fuller, Jacquelline (2019 թ․ հունվարի 22). «Expanding knowledge access with the Wikimedia Foundation». Google (անգլերեն).
  10. Gruwell, Lisa (2019 թ․ հունվարի 22). «Google and Wikimedia Foundation partner to increase knowledge equity online». Wikimedia Foundation.