Գուարուլյուս (պորտուգալերեն՝ Guarulhos. Պորտուգալերեն արտասանություն: [[Միջազգային հնչյունական այբուբեն|[ɡwaˈɾuʎus]]]), քաղաք Բրազիլիայի Սան Պաուլու նահանգում։ Մտնում է Սան Պաուլու քաղաքի մետրոպոլիսային տարածաշրջանի մեջ[3]։ Աշխարհի խոշորագույն արվարձանների ցանկում տասներորդն է։ Բնակչության թվաքանակով նահանգում գրավում է երկրորդ, ամբողջ երկրում՝ 13-րդ տեղը։ 2015 թվականի տվյալներով՝ այդ բնակավայրում 318,68 քառակուսի կիլոմետր տարածքի վրա ապրում էր 1.324.781 մարդ[4]։ Բրազիլիայում Գուարուլյուսը միակ այդպիսի խոշոր քաղաքն է, որը միաժամանակ նահանգի վարչական կենտրոն չի հանդիսանում։ Բնակչության մեծ մասը տնտեսապես ակտիվ է և գենդերային տեսակետից հավասար բաշխված[5]։ Քաղաքաբնակներից շատերն աշխատում են արդյունաբերության բնագավառում՝ Գուարուլյուսի շուրջ երկու հազար ձեռնարկություններում կամ Սան Պաուլու քաղաքում[6]։ Բնակավայրում ստեղծվող համախառն ներքին արդյունքի ծավալով Գուարուլյուսը նահանգում զբաղեցնում է երկրորդ, իսկ ամբողջ Բրազիլիայում՝ ութերորդ տեղը։

Բնակավայր
Գուարուլյուս
Դրոշ Զինանշան

ԵրկիրԲրազիլիա Բրազիլիա
Ներքին բաժանումGuarulhos (district)?[1] և Jardim Presidente Dutra?[1]
Հիմնադրված է1560 թ.
Մակերես318,014 կմ²
ԲԾՄ759±1 մետր
Բնակչություն1 392 121 մարդ (հուլիսի 1, 2020)[2]
Ժամային գոտիUTC−3
Հեռախոսային կոդ11
Փոստային դասիչ07000-000
Պաշտոնական կայքguarulhos.sp.gov.br
Գուարուլյուս (Բրազիլիա)##
Գուարուլյուս (Բրազիլիա)

Վիճակագրություն խմբագրել

  • Համախառն ներքին արդյունքը, 2005 թվականի դրությամբ, կազմում էր 21 615 314 ռեալ (տվյալները՝ Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի)
  • Համախառն ներքին արդյունքը մեկ շնչի հաշվով, 2005 թվականի դրությամբ, կազմում էր 17 276,00 ռեալ (տվյալները՝ Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի)
  • Մարդկային ներուժի զարգացման ինդեքսը, 2000 թվականի դրությամբ, կազմում էր 0,798 (տվյալները՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի)։

Տրանսպորտ խմբագրել

1985 թվականին բացվել է Կումբիկա օդանավակայանը[7], որն այսօր կոչվում է São Paulo–Guarulhos Governador André Franco Montoro միջազգային օդանավակայան և մեծությամբ երկրորդն է ամբողջ Լատինական Ամերիկայում[8]։

2018 թվականից օդանավակայանը Գուարուլյուսի և Սան Պաուլուի հետ կապվել է նաև երկաթգծով[9]։ Նախատեսված է 2021 թվականին սկսել Սան Պաուլուի մետրոյի 19-րդ գծի շինարարությունը, որով Գուարուլյուսը հաղորդակցության ևս մեկ միջոցով կկապվի Սան Պաուլուի հետ[10]։

Գուարուլյուսով է անցնում Rodovia Presidente Dutra ավտոմայրուղին, որը Սան Պաուլուն կապում է երկրի մայրաքաղաք Ռիո դե Ժանեյրոյի հետ։

Պատմություն խմբագրել

Քաղաքի անվանումն առնչվում է տեղաբնիկ հնդկացիական ցեղի հետ և տուպա ցեղի լեզվով նշանակում է «ուտողներ, մեծ փորով մարդիկ»։ Բնակավայրը 1560 թվականի դեկտեմբերի 8-ին հիմնադրել է ճիզվիտ քահանա Մանուել դե Պաիվան և անվանակոչել Nossa Senhora da Conceição: Սկզբնական շրջանում դա ոչ մեծ մի գյուղ էր, որին որոշակի դեր էր վերապահված շրջակա հնդկացիական վայրի ցեղերի ասպատակություններից São Paulo de Piratininga-ն պաշտպանելու գործում[11]։

Աշխարհագրություն խմբագրել

Գուարուլյուսի համայնքային սահմանագծի ներսում են ընկած Կանտարեյրա ազգային պարկի 7.917 հեկտարը[12] և Mananciais do Rio Paraíba do Sul բնապահպանական տարածքի 292 հազար հեկտարը[13]։

Կլիմա խմբագրել

Քաղաքի կլիման բնորոշվում է համեմատաբար բարձր ջերմաստիճանով և տարվա ընթացքում տեղումների գրեթե հավասար բաշխվածությամբ։ Ըստ Köppen Climate Classification-ի դասակարգման՝ խոնավ մերձարևադարձային կլիմայի մի ենթատեսակն է՝ Cfa[14]

Գուարուլյուսի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 27
(81)
28
(83)
27
(80)
25
(77)
23
(73)
22
(71)
21
(70)
22
(72)
23
(73)
24
(76)
26
(79)
27
(80)
24.6
(76.3)
Միջին ցածր °C (°F) 20
(68)
20
(68)
19
(67)
18
(64)
14
(58)
13
(56)
12
(53)
12
(54)
14
(57)
16
(61)
18
(64)
18
(65)
16.2
(61.3)
Միջ. տեղումների օրեր (≥ {{{միավոր տեղումների օրեր}}}) 14 9 11 6 7 7 6 7 9 10 10 13 109
աղբյուր: Weatherbase[15]

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 OpenStreetMap(բազմ․) — 2004.
  2. https://www.ibge.gov.br/estatisticas/sociais/populacao/9103-estimativas-de-populacao.html
  3. Lei Complementar nº 1.139, de 16 de junho de 2011
  4. Instituto Brasileiro de Geografia e Estatística
  5. «IBGE Cidades Guarulhos-SP População» (Portuguese). www.ibge.gov.br/. Վերցված է 2011 թ․ մայիսի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «IBGE Cidades Guarulhos-SP Histórico» (Portuguese). www.ibge.gov.br/. Վերցված է 2011 թ․ մայիսի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. Kishi, Massami. «GUarulhos sec. XX». guaru.com.br/. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 30-ին.
  8. OAG MAX Online. «Top 100 Airports by Seat Capacity Available on International Departing Flights». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 30-ին.
  9. «Trem de Guarulhos» (PDF) (Portuguese). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. «São Paulo Metro begins studies to build Line 19». 2019 թ․ օգոստոսի 6. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
  11. «História da Cidade» (Portuguese). novo.guarulhos.sp.gov.br/. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. Leonel, Cristiane (June 2009), Plano de Manejo do Parque Estadual da Cantareira: Resumo Executivo (PDF) (պորտուգալերեն), SEMA/SP, էջ vi, Վերցված է 2016-12-10-ին(չաշխատող հղում)
  13. Unidade de Conservação: Área de Proteção Ambiental Bacia Hidrográfica do Paraíba do Sul (Portuguese), MMA: Ministério do Meio Ambiente, Վերցված է 2016-10-01-ին{{citation}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  14. Climate Summary for Guarulhos
  15. «Weatherbase.com». 2013. Retrieved on July 29, 2013.

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիճամփորդն ունի Guarulhosին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուարուլյուս» հոդվածին։