Գուանախուատո (իսպ.՝ Guanajuato, (Իսպաներեն արտասանություն՝ [gwanaˈxwato]), պաշտոնական անվանումը՝ Գուանախուատոյի ազատ և ինքնիշխան նահանգ (իսպ.՝ Estado Libre y Soberano de Guanajuato), Մեքսիկայի 31 նահանգներից մեկն է, Դաշնային օկրուգի հետ միասին համալրում են Մեքսիկայի վարչական կազմը։ Նահանգն ունի 46 համայնք, մայրաքաղաքն է Գուանախուատոն, ամենամեծ քաղաքը՝ Լեոնը։

Գուանախուատո
իսպ.՝ Guanajuato
Դրոշ Զինանշան


ԵրկիրՄեքսիկա Մեքսիկա
Մասն էԷլ Բախիո
Կարգավիճակնահանգ
Մտնում էՄեքսիկայի Միացյալ Նահանգներ
ՎարչկենտրոնԳուանախուատո
ԲԾՄ2072 մետր
Օրենսդրական մարմինCongress of Guanajuato?
Բնակչություն (2012)5․486․372[1]
Տարածք30 607 կմ²
Բարձրություն ծովի մ-ից՝
 - Բարձրագույն կետ

 3110 մ
Հիմնադրված է1823 թ.
Սահմանակցում էՍան Լուիս, Կերետարո, Խալիսկո, Սակատեկաս և Միչոական
Ժամային գոտիUTC-6
ISO 3166-2 կոդMX-GUA
Փոստային ինդեքսներ36-38
Ինտերնետ-դոմեն.mx
Պաշտոնական կայք

Տվյալներ խմբագրել

Գուանախուատո նահանգը գտնվում է հյուսիս-կենտրոնական Մեքսիկայում։ Սահմանակից է արևմուտքում Խալիսկոյին, հյուսիս-արևմուտքում՝ Սակատեկասին, հյուսիսում՝ Սան Լուիսին, արևելքում՝ Կերետարոյին, հարավում՝ Միչոականին։ Զբաղեցնում է 30,608 կմ2 տարածք։

Բնակչություն խմբագրել

 
Կայետանո դե Վալենսիանո, Գուանախուատո քաղաք

2010 թվականին նահագնի բնակչությունը կազմել է 5 486 372 մարդ (6-րդը երկրում)[2]։ Բնակչության 67 % -ը բնակվում է քաղաքներում, մնացածը՝ գյուղական բնակավայրերում։ Բնակչության 96 % -ը կաթոլիկ է։ Գուանախուատոն Մեքսիկայի 6-րդ ամենախիտ բնակեցված նահագն է։

Խոշոր քաղաքներ

  • Լեոն - 1 436 733 մարդ
  • Իրապուատո - 529 379 մարդ
  • Ցելայա - 468 064 մարդ
  • Սալամանկա - 260 759 մարդ
  • Սիլաո - 172 984 մարդ
  • Գուանախուատո (քաղաք) - 171 623 մարդ
  • Սան Ֆրանցիսկո դել Ռինկոն - 126 278 մարդ

Հնդկացիական բնակչություն խմբագրել

Գուանախուատոյում հնդացիական լեզուների տիրապետման մակարդակը ցածր է։ Հնդկացի բնակչությունը կազմում է 10 347 մարդ կամ նահանգի բնակչության 2,6 %-ը։ Ամենատարածված հնդկացիական լեզուներից են չիչիմեկա-խոնասը, օտոմին, նաուատլը։ Չիչիմեկա-խոնաս և օտոմի էթնիկ խմբերը կենտրոնացած են Բալես դել Սուր շրջանում։

Տնտեսություն խմբագրել

Նահանգը գտնվում է աշխահագրորեն բարեխառն գոտում, Գուանախուատոն գտնվում է գրեթե հավասարաչափ հեռավորության վրա Խաղաղ օվկիանոսից և Մեքսիկական ծոցից, մոտ է Մեխիկոյին, Գվադալախարային, Մոնթերեյին։ Նահանգով են անցնում մի շարք կարևոր ճանապարհներ, որոնք կապում են երկրի շրջանները միմյանց հետ։ 2008 թվականին նահանգում ՀՆԱ-ն կազմել է 204 000 000 ամերիկյան դոլար (427 503 000 000 պեսո)։ 2003-2008 թվականներին տնտեսական աճը կազմել է 1,06%։ Գուանախուատոյի տնտեսությունն զբաղեցնում է երկրում 6-րդ տեղը Մեխիկոյի, Նուևո Լեոնի, Խալիսկոյի և Վերակրուսի տնտեսություններից հետո։

Կրթություն խմբագրել

Նահանգում գործում են շուրջ 4 600 նախնական դպրոցներ, 1 400 միջնակարգ դպրոցներ, 650 բարձրագույն դպրոցներ, 125 բարձրագույն ուսումնական հաստատություններ, որոնք տրամադրում են բակալավրի աստիճան։ Ըստ 2005 թվականի տվյալների՝ 15 ամյա բնակչության 12,1 % -ը անգրագետ է[3]։

 
Գուանախուատոյի համալսարան, գլխավոր մասնաշենք

Հիմնական բարձրագույն ուսումնական հաստատությունները

  • Universidad de Guanajuato
  • Universidad de León (UDL)
  • Instituto Tecnológico y de Estudios Superiores de Monterrey (ITESM)
  • Universidad De La Salle Bajío
  • Politécnico de Guanajuato
  • Universidad de Celaya
  • Instituto Politécnico Nacional (IPN)
  • Universidad Pedagógica Nacional (UPN
  • Instituto Tecnológico Superior de Irapuato (ITESI)
  • Universidad Tecnológica de Salamanca

Գուանախուատոյի բուսական և կենդանական աշխարհ խմբագրել

Գուանախուատոյի բուսական և կենդանական աշխարհ
       
Dasypodidae Felis concolor Tamiasciurus Vulpes Coragyps atratus
         
Psittacidae Crotalus durissus Tayassuidae Odocoileus virginianus Lynx rufus
         
Acer saccharinum Opuntia ficus-indica Echinocactus grusonii Cylindropuntia imbricata Pinus ponderosa

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ENOE». Վերցված է 2012 թ․ օգոստոսի 24-ին.
  2. «Número de habitantes» [Number of inhabitants] (Spanish). Mexico: INEGI. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «Infraestructura Social y de Comunicaciones» [Social infrastructrure and communications]. Enciclopedia de los Municipios de México Estado de Guanajuato (Spanish). Mexico: Instituto Nacional para el Federalismo y el Desarrollo Municipal. 2005. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել