Գուամի երկրորդ ճակատամարտ (հուլիսի 21-օգոստոսի 10), ամերիկյան զորքերի կողմից Գուամի (Մարիանյան կղզիների ամենամեծ կղզին) հետ գրավումը ճապոնական բանակից։ Տեղի է ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ` Խաղաղօվկիանոսյան պատերազմի ընթացքում։

Գուամի ճակատամարտ
Թվական1944 թվականի
հուլիսի 21 - օգոստոսի 10
Մասն էԵրկրորդ համաշխարհային պատերազմ
Խաղաղօվկիանոսյան պատերազմ
ՎայրԳուամ
Մարիանյան կղզիներ
ԱրդյունքԱՄՆ հաղթանակ
Հակառակորդներ
ԱՄՆՃապոնական կայսրություն
Հրամանատարներ
Ռոյ Սթենլի ԳեյգերՏակեսի Տակաշիմա
Հիդեյոշի Օբաթա
Կողմերի ուժեր
36 00018 500
Ռազմական կորուստներ
3 00018 000

Պատմություն խմբագրել

Գուամը զբաղեցնում է 341.18 քառակուսի կիլոմետր տարածք և հանդիսանում է Մարիանյան կղզիների ամենամեծ կղզին[1][2]։ Այն եղել է ԱՄՆ-ի ենթակայության տակ 1898 թվականից ի վեր, երբ ԱՄՆ զորքերը գրավել էին այն իսպանական զորքերից։ 1941 թվականի դեկտեմբերի 10-ին ճապոնական զորքերը ԱՄՆ-ից գրավեցին Գուամը, որը հանդիսանում էր Պերլ Հարբորի վրա հարձակման շարունակությունը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի դաշնակցային տերությունների պատասխան գործողությունները երկար սպասեցնել չտվեցին։ «Ֆորագեր» գործողությունը նախատեսում էր իրականացնել նախապատրաստական ռմբակոծություններ առաջին հերթին Մարշալյան կղզիներում տեղակայված ավիակիր նավից, ապա նաև այլ ուղղություններից[2]։ Սաիփանը, Տինիան և Գուամը ճապոնական ռազմական հրամանատարության կողմից ընտրվել էին որպես թիրախներ, քանի որ նշված կղզիների տեղաբաշխվածությունը թույլ էր տալիս դրանք դարձնել ռազմական կարևոր հենակետեր և զարգացնել հաջողությունը դեպի Ֆիլիպիններ և Թայվան[2]։ Սաիփանի ներխուժումը ծրագրված էր իրականցնել 1944 թվականի հունիսի 15-ին, իսկ Գուամում զորքեր իջեցնելը հունիսի 18-ին։ Սկզբնական ժամանակացույցը բավականին լավատեսական էր։ Սակայն դաշնակցային ուժերը ստիպված էին փոխել մարտավարությունը, քանի որ ճապոնական զորքերի համառ դիմադրությունը անկարելի դարձրեց կղզու գրավումը և ստիպեց սպասել մոտ մեկ ամիս[2]։ ԱՄՆ-ի ռազմածովային և ռազմաօդային ռմբակոծությունները տևեցին 1944 թվականի հունիսի 11-13-ը` ներառելով 216 ռմբակոծիչներ։ Նման մեծամասշտաբ հարձակման արդյունքում շուրջ 12 ճապոնական նավեր խորտակվեցին։ Հունիսի 27-ին ամերիկյան ռազմանավերը` կործանիչների աջակցությամբ սկսեցին նոր գրոհ կղզու ուղղությամբ[2]։

Ճակատամարտ խմբագրել

 
Գուամի ռմբակոծությունը հուլիսի 14-ին` ճակատամարտից առաջ:
 
ԱՄՆ ծովայինների ափհանումը կղզում:
 
Գուամի գրավման առաջընթացը ցույց տվող քարտեզ:

Գուամը, շրջապատված լինելով անմատչելի ժայռերով և ծանծաղուտներով, իսկական մարտահրավեր և պատուհաս է ցանկացած հարձակվողի համար[2]։ Ամերիկյան ստորջրյա նախապատրաստական թիմը ծանծաղուտի խոչընդոտները վերացրեց հուլիսի 14-17-ն ընկած ժամանակահատվածում։ Չնայած առկա բազմաթիվ խոչընդոտներին` ամերիկյան զորքերն ափ դուրս եկան Օրոթե թերակղզու երկու կողմերում` Գուամի արևմտյան մասում, պլանավորելով ազատագրել Ափրա Հարբորը[2]։ ԱՄՆ ռազմածովային Երրորդ ստորաբաժանումը մոտեցվեց Օրոթե թեարկղզու հյուսիսային հատվածին, իսկ Առաջին ռազմածովային ստորաբաժանումը հարավային հատվածին[2]։ Ափհանումը ուղեկցվում էր թեժ մարտերով և բազմաթիվ կորուստներով, բայց ի վերջո հաջողությամբ պսակվեց։ Սակայն սա միայն սկիզբն էր. ճապոնական ուժերը հատկապես գիշերները դիմում էին հակահարձակումների հակառակորդին կորուստներ պատճառելու և ուժերը ջլատելու համար։ Բայց այս հակահարձակումները չհանգեցրեցին ցանկալի արդյունքերի[3]։ Ամերիկյան բանակի 77-րդ հետևակային դիվիզիային ավելի բարդ ճակատագիր էր վիճակված ափհանման համար հուլիսի 23-24-ին[2]։ Ունենալով դեսանտային մեքենաների սուր կարիք` զինվորերը ափ իջեցվեցին ոչ թե ծանծաղուտում, այլ հենց ցամաքում, և արդյունքում հայտնվեցին անմիջապես ճապոնական ուժերի գնդակոծման տակ[4]։ Նոր ուժերի ուղարկումը դեպի Գուամ գնալով ավելի էր դժվարանում. դեսանտային նավերը չէին կարողանում մոտենալ ափերին ծածաղուտների պատճառով, իսկ դեսանտային մեքենաներ չկային։ Ամերիկյան Առաջին ռազմական բրիգադը հուլիսի 25-ին շրջափակման էր ենթարկվել Օրոնթե թերակղզում, և օղակը գնալով նեղանում էր։ Նույն գիշերը ճապոնական զորքերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Տակաշին նախատեսել էր համանամն գործողություն իրականցնել նաև Երրորդ դիվիզիայի նկատմամբ, որը գտնվում էր ավելի հյուսիս[2]:56: Հաջորդ օրը գեներալ Օբաթան հաղորդեց. «մեր զորքերը ձախողվեցին ցանկալի նպատակներին հասնելու գործում»[2]:61: Հուլիսի 28-ին գեներալ-լեյտենանտ Տակեշի Տակաշինան զոհվեց, և ընդհանուր հրամանատարությունը ստանձնեց գեներեալ Օբաթան[2]:65: Արդեն հուլիսի 28-ին երկու հենակետերն էլ վերցվել էին ամերիկյան հսկողության ներքո, և մինչև հուլիսի 29-ը ամերիկյան զորքերը վերահսկում էին ողջ թերակղզին[2]:17: Ճապոնացիների հակահարձակումներն ամերիկյան հենակետերի վրա ի վերջո ուժասպառ արեցին վերջիններիս։ Օգոստոսի սկզբին ճապոնացիներն ունեցան զենքի և պարենի խիստ կարիք։ արդյունքում գեներալ Օբաթան իր զորքերը դուրս բերեց Գուամի հարավային շրջաններից` նպատակ ունենալով կղզու կեռնային հատվածներում շարունակել դիամդրությունը[2]:65: Ամերիկյան ուժերը, զարգացնելով հաջողությունը, նույն օրը ազատագրեցին նաև Ագանան[2]:70: Իսկ Տիյանը ազատագրվեց օգոստոսի 1-ին[2]:72: Ջունգլիներում մարտնչելը, իհարկե, չափազանց բարդ էր ամերիկյան զորքերի համար։ Բայց նրանք աննկուն էին և Բարրիգադա լեռան շրջանում օգոստոսի 2-4-ը ընթացած թեժ մարտերի արդյունքում ճապոնական պաշտպանական գիծը փլուզվեց[2]:73–74: Ճապոնական մյուս կարևոր հենակետը` Սանտա Ռոզա լեռը ազատագրվեց օգոստոսի 8-ին[2]:74,81: Օգոստոսի 10-ին ճապոնական կազմակերպված դիմադրությունը վերջնականապես քանդվեց[2]:81: Հաջորդ օրը` Ճապոնիային հղած իր հրաժեշտի խոսքից հետո գեներալ Օբաթան ինքնասպանություն գործեց իր շտաբում[2]:81:

Հետևանքներ խմբագրել

 
ԱՄՆ ծովայիններ
 
Գուամի ազատագրմանը մասնակցած երեք ամերիկյան սպաներ:

Գուամի ճակատամարտից հետ որոշ ճապոնացի զինվորներ ապաստան գտան ջունգլիներում[2]:87: 1945 թվականի դեկտեմբերի 8-ին երեք ամերիկյան ծովայիններ դարանակալվել և սպանվել էին նրանց կողմից։ 1972 թվականի հունվարի 24-ին ճապոնական բանակի սերժանտ Յոկոյին հայտնաբերվեց ջունգլիներում որսորդների կողմից։ Նա ապրել էր քարայրում շուրջ 28 տարի։

Գուամի ազատագրման գործողությունից հետո այնտեղ տեղակայվեցին դաշնակցիների ռազմական բազաները` այդտեղից բուն ճապոնական տարածքների վրա հարձակում իրականացնելու նպատակով[2]:87–88:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Guam's Geography at ns.gov.gu». ns.gov.gu. Արխիվացված է օրիգինալից 1996-10-27-ին. Վերցված է 2016-05-02-ին.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 2,19 2,20 2,21 Rottman, G. (2004). Guam 1941 & 1944: Loss and Reconquest. Oxford: Osprey Publishing. ISBN 9781841768113.
  3. Gailey (1988), pp.90–112.
  4. Video: Allies Study Post-War Security Etc. (1944). Universal Newsreel. 1944. Վերցված է 2012 թ․ փետրվարի 21-ին.

Գրականության ցանկ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել