Գործիքաշինություն, գիտության և տեխնոլոգիայի ոլորտ, մեքենաշինության ճյուղ, որը զբաղվում է չափիչ, մետաղահատ կամ այլ տեսակի գործիքների մշակմամբ և արտադրությամբ, տեղեկատվության մշակմամբ և ներկայացմամբ։

Հայաստանում գործիքաշինական արդյունաբերությունը փաստորեն ծնունդ է առել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Ըստ Հայկական սովետական հանրագիտարանի, 1975 թվականին Խորհրդային Հայաստանում գործում էր գործիքաշինական արդյունաբերության 3 ձեռնարկություն՝ Չարենցավանի գործիքաշինական գործարանը, Երևանի տեխնոլոգիական սարքավորումների (ունեցել է երկու մասնաճյուղ՝ Վարդենիսում և Շվանիձոր գյուղում), Արտաշատի փորձնական գործիքաշինական գործարանները։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 175