Գործընկերություն հանուն խաղաղության

կազմակերպություն

Գործընկերություն հանուն խաղաղության (անգլ.՝ Partnership for Peace — PfP), 1994 թվականին սկսված ռազմական համագործակցության ծրագիր, համագործակցություն ՆԱՏՕ-ի ու եվրոպական երկրների և Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի խորհրդային հանրապետությունների միջև, որոնք կազմակերպության անդամ չեն։ Սկզբում ներառել է 24 երկիր, սակայն դրանց թիվը պարբերաբար փոխվում է ծրագրին նոր պետությունների միանալու և դրանց՝ ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական կառուցվածքում արդեն փորձված երկիր-գործընկեր դառնալու պատճառով։ Համագործակցություն հանուն խաղաղության ծրագրին 2017 թվականի ամռանը մասնակցում էր 21 պետություն։

ԳՀԽ անդամ-պետությունների քարտեզ,      Ներկա մասնակիցներ     Նախկին մասնակիցներ, որ ներկայում ՆԱՏՕ-ի անդամ են

Ծրագրի պոտենցիալ մասնակիցներ խմբագրել

Կիպրոսի Հանրապետությունը Եվրոպական միության միակ անդամն է, որ չի մասնակցում ծրագրին։ Թուրքիան, չճանաչելով Կիպրոսը, արգելափակում է այդ երկրի անդամակցությունը ՆԱՏՕ-ին[1], որովհետև Կիպրոսի կղզու թուրքական ու հունական հատվածների միջև եղած կոնֆլիկտը մնում է չլուծված։

Կոսովոյի Հանրապետությունը, տարածքային տեսանկյունից գտնվելով Եվրոպայում, չի մասնակցում ծրագրին, որովհետև նրա սուվեներությունը չճանաչող չորս երկրներ խոչընդոտում են նրա համագործակցությանը ՆԱՏՕ-ի հետ։

Ներկայիս գործընկերներ խմբագրել

Մասնակից երկիր Ով է ստորագրել Ամսաթիվ
  Ավստրիա Արտաքին գործերի նախարար Ալոիզ Մոկ 10.02.1995
  Ադրբեջան Նախագահ Հեյդար Ալիև 04.05.1994
  Հայաստան Արտաքին գործերի նախարար Վահան Փափազյան 05.10.1994
  Բելառուս Արտաքին գործերի նախարար Վլադիմիր Սենկո 11.01.1995
  Բոսնիա և Հերցեգովինա Նախագահ Նեբոյշա Ռադմանովիչ 14.12.2006
  Վրաստան[2] Արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Չիկվաիձե 23.03.1994
  Իռլանդիա Արտաքին գործերի նախարար Դևիդ Էնդրյուս 01.12.1999
  Ղազախստան Արտաքին գործերի նախարար Կանատ Սաուդաբաև 27.05.1994
  Ղրղզստան Նախագահ Ասկար Ակաև 01.06.1994
  Հյուսիսային Մակեդոնիա Կառավարության ղեկավար Բրանկո Ցրվենկովսկի 15.11.1995
  Մալթա Премьер-министр/Արտաքին գործերի նախարար Գվիդե դե Մարկո 26.04.1995
  Մոլդովա Նախագահ Միրչա Սնեգուր 16.03.1994
  Ռուսաստան[3] Արտաքին գործերի նախարար Անդրեյ Կոզիրև 22.06.1994
  Սերբիա Նախագահ Բորիս Տադիչ 14.12.2006
  Տաջիկստան Լիազոր ներկայացուցիչ Շարիֆ Ռախիմով 20.02.2002
  Թուրքմենստան Նախարարների կաբինետի նախագահի տեղակալ Բորիս Շիխմուրադով 10.05.1994
  Ուկրաինա Արտաքին գործերի նախարար Անատոլի Զլենկո 08.02.1994
  Ուզբեկստան Արտաքին գործերի նախարար Սաիդմուխտար Սաիդկասիմով 13.07.1994
  Ֆինլանդիա Արտաքին գործերի նախարար Հեյկի Հաավիստո 09.05.1994
  Շվեյցարիա Արտաքին գործերի նախարար Ֆլավիո Կոտտի 11.12.1996
  Շվեդիա Արտաքին գործերի նախարար Մարգարետա աֆ Ուգլաս 09.05.1994

Ծրագրի նախկին մասնակիցներ խմբագրել

Մասնակից երկիր Ով է ստորագրել Ծրագրին միանալու ամսաթիվ ՆԱՏՕ-ին միանալու ամսաթիվ
  Ալբանիա Նախագահ Սալի Բերիշա 23.02.1994 01.04.2009
  Բուլղարիա Նախագահ Ժելյու Ժելև 14.02.1994 29.03.2004
  Հունգարիա Արտաքին գործերի նախարար Գեզա Եսենսկի 08.02.1994 12.03.1999
  Լատվիա Վարչապետ Վալդիս Բիրկավս 14.02.1994 29.03.2004
  Լիտվա Նախագահ Ալգիրդաս Բրազաուսկաս 27.01.1994 29.03.2004
  Լեհաստան Վարչապետ Վալդեմար Պավլյակ 02.02.1994 12.03.1999
  Ռումինիա Արտաքին գործերի նախարար Թեոդոր Մելեշկանու 26.01.1994 29.03.2004
  Սլովակիա Վարչապետ Վլադիմիր Մեչյար 09.02.1994 29.03.2004
  Սլովենիա Վարչապետ Յանեզ Դրնովշեկ 30.03.1994 29.03.2004
  Խորվաթիա Արտաքին գործերի նախարար Տոնինո Պիցուլա 25.05.2000 01.04.2009
  Չեռնոգորիա Նախագահ Ֆիլիպ Վույանովիչ 14.12.2006 05.06.2017
  Չեխիա Վարչապետ Վացլավ Կլաուս 10.03.1994 12.03.1999
  Էստոնիա Արտաքին գործերի նախարար Յուրի Լույկ 03.02.1994 29.03.2004

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ayhan Simsek. Cyprus a sticking point in EU-NATO co-operation // Southeast European Times, 14 июня 2007 года.
  2. Ըստ Wikileaks-ի հրապարակումների՝ Հարավային Օսիայի կոնֆլիկտի ժամանակ Վրաստանը դիմել է ՆԱՏՕ-ին խորհրդատվության իր իրավունքի հիման վրա, սակայն ՆԱՏՕ-ում ԱՄՆ ռազմական խորհրդատու Բրյուս Ուեյնրոդի (անգլ.՝ W. Bruce Weinrod) խոսքով, համագործակցության որոշ անդամներ, առաջին հերթին՝ Գերմանիան, Ռուսաստանի օրինակով շարունակում են մեղադրել Վրաստանին։ Lenta.ru: Грузия: Ещё раз про войну
  3. Федеральный закон Российской Федерации от 7 июня 2007 г. N 99-ФЗ О ратификации Соглашения между государствами - участниками Североатлантического договора и другими государствами, участвующими в программе Партнерство ради мира, о статусе их Сил от 19 июня 1

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գործընկերություն հանուն խաղաղության» հոդվածին։