Գոտֆրիդ Յոն

գերմանացի դերասան

Գոտֆրիդ Յոն (գերմ.՝ Gottfried John, օգոստոսի 29, 1942(1942-08-29)[1][2][3][…], Բեռլին, Նացիստական Գերմանիա[4] - սեպտեմբերի 1, 2014(2014-09-01)[1][2][3][…], Ամերզեի Ութինգ, Լեխի Լանդսբերգ, Վերին Բավարիա, Բավարիա, Գերմանիա[4]), գերմանացի դերասան։

Գոտֆրիդ Յոն
գերմ.՝ Gottfried John
Ծնվել էօգոստոսի 29, 1942(1942-08-29)[1][2][3][…]
ԾննդավայրԲեռլին, Նացիստական Գերմանիա[4]
Մահացել էսեպտեմբերի 1, 2014(2014-09-01)[1][2][3][…] (72 տարեկան)
Մահվան վայրԱմերզեի Ութինգ, Լեխի Լանդսբերգ, Վերին Բավարիա, Բավարիա, Գերմանիա[4]
ԳերեզմանԲավարիա
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտությունհնչյունավորող, թատրոնի դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան

Կյանք խմբագրել

Հայրը անհայտ է, մորը զրկել են ծնողական իրավունքներից։ 1960-1962 թվականներին ապրել է Փարիզում, ապա տեղափոխվել է Բեռլին, որտեղ էլ սկսել է զբաղվել դերասանական արվեստով Լյուդվիգ Մարլիզեի ղեկավարությամբ։ Առաջին անգամ գլխավոր դեր է կատարել 1971 թվականին «Դայդեր՝ միայնակ որսորդ» հեռուստաֆիլմում։ Ավելի ուշ սկսել է համագործակցել Ռայներ Վերներ Ֆասբինդերի հետ։ 1982 թվականին նկարահանվել է Ալֆրեդ Դյոբլինի «Բեռլին-Ալեքսանդերպլաց» վեպի վրա նկարահանված համանուն ֆիլմում։ Նշանակալի հաջողության է հասել 1995 թվականին՝ նկարահանվելով Ջեյմս Բոնդի մասին պատմող «Ոսկե աչք» ֆիլմում, որտեղ կատարել է սովետական գեներալ-մայոր Ուրումովի դերը։ 2000 թվականին Յոնն արժանացել է Բավարական կինոմրցանակի Երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում «Աստերիքսն ու Օբելիքսն ընդդեմ Կեսարի» ֆիլմում Հուլիոս Կեսարի դերը կատարելու համար։ 2006 թվականին Յոնը կատարել է Ջոնաթան Իերեմիա Պիչեմի դերը Կլաուս Մարիա Բրանդաուերի «Երեք գրոշանոց օպերա» բեմադրության մեջ։ Տասներկու տարի Յոնն իր կնոջ հետ ապրել է բելգական Կեմիս քաղաքում, իսկ 2008 թվականին տեղափոխվել է Ութինգամ-Ամմերզե։ Մահացել է ուռուցքային հիվանդության հետևանքով։

Ֆիլմագրություն խմբագրել

  • Դայդեր՝ միայնակ որսորդ (1971)
  • Կարլոս (1971) — Դոն Կարլոս
  • Ութ ժամը դեռ օր չէ (1972/73) — Յոհեն
  • Աշխարհը լարի վրա (ТВ, 1973)
  • Մայրիկ Կուստերսի համբարձումը (1975)
  • Դերրիկ — 3-րդ եթերաշրջան, սերիա 11 (1976)
  • Շիկամկներ (1977)
  • Հուսահատություն (1978)
  • Երեսուն լուսնի տարում (1978) — Անտոն Զայց
  • Մարի Բրաունի ամուսնությունը (1979) — Վիլլի Կլենցե
  • Բեռլին-Ալեքսանդերպլաց (1980) — Ռեյնհոլդ
  • Լիլի Մարլեն (1981) — Ահարոն
  • Չինական արկղեր (1984)
  • Դելո Ֆրանցա (1986)
  • Կապույտ Արյուն (1988/90)
  • Մահն ունի վատ համբավ (1990)
  • Ծովահրեշ 5 (1990)
  • Փղի ոսկոր (1991)
  • Սխալ (1991)
  • Պոչի հարված (1993)
  • Տիեզերական փրկիչներ (1993) — գնդապետ Էրիկ Վայս
  • Ոստիկանության հեռախոս 110 (1994)
  • Ոսկե աչք (1995) — գեներալ-գնդապետ Արկադի Գրիգորովիչ Ուրումով
  • Բենժամենտի համալսարան կամ Այս երազանքը մարդիկ անվանում են մարդկային կյանք (1995)
  • Անտառի արքա (1996) — գլխավոր անտառապահ
  • Հազարամյակ (1997)
  • Արդյոք գեղեցի՞կ եմ (1998)
  • Աստերիքսն ու Օբելիքսն ընդդեմ Կեսարի (1999) — Յուլի Կեսար
  • Աստվածաշնչյան ավանդազրույցներ․ Մարիամ Մագդաղենացի (2000)
  • Կյանքի ապացույց (2000) — Էրիկ Կեսլեր
  • Չերչիլ (2002)
  • Հռոմեական կայսրություն։ Օգոստոս (2003) — Ցիցերոն
  • Անզուսպ Ժյուլին և Վերսալի գաղտնիքները (2004)
  • Ծովահենի սիրտը (2006)
  • Յոն Ռաբե (2007) — Օսկար Թրաուման
  • Սև ծաղիկներ (2009)
  • Ռումպելշտիլցխեն (2009)
  • Կյանքը չափից դուրս երկար է (2010)
  • Ժամանակի կորուստ։ Սուտակե գիրք (2013) — բժիշկ Ուայթ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #122438612 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գոտֆրիդ Յոն» հոդվածին։