Գոռ Կիրակոսյան

Հայ կինոռեժիսոր, պրոդյուսեր, դերասան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Կիրակոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գոռ Կիրակոսյան (մայիսի 27, 1981(1981-05-27), Երևան, Հայկական ԽՍՀ), հայ ռեժիսոր, սցենարիստ։

Գոռ Կիրակոսյան
Ծնվել էմայիսի 27, 1981(1981-05-27) (42 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ
Գործունեության տարիներ2004-2013, 2021-ներկա
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ, մոնտաժող, կինոպրոդյուսեր և դերասան
Ոճ(եր)կատակերգություն և արկածային ֆիլմ
IMDbID ID 3233092

Կենսագրություն խմբագրել

Գոռ Կիրակոսյանը ծնվել է 1981 թվականի մայիսի 27-ին Երևանում։ 11 տարեկանից ապրում է ԱՄՆ-ում։ Ավարտել է Լոս Անջելեսի քաղաքային քոլեջը։ Ուսանող ժամանակ նկարահանել է «Ես ատում եմ Ռոմեոյի և Ջուլիետի պատմությունը» կարճամետրաժ ֆիլմը, իսկ 2007 թվականին նկարահանել է իր առաջին լիամետրաժ «Մեծ պատմություն փոքր քաղաքում» ֆիլմը, որի նկարահանումները տեղի են ունեցել և՛ Հայաստանում, և՛ Լոս Անջելեսում։ Ֆիլմն ստացել է Հայկական կինոյի «Արփա» միջազգային կինոփառատոնի մրցանակ՝ լավագույն սցենար անվանակարգում[1]։

Կիրակոսյանը նաև «Դեմք շոու» հումորային շոուի հեղինակն է, որը հայտնի էր Հայաստանում և Կալիֆորնիայում[1]։

Ֆիլմագրություն խմբագրել

Ռեժիսոր խմբագրել

Տարեթիվ Ֆիլմ
2013 Քայլ ձիով
2012 Տոմս դեպի Vegas
2012 Կորած մոլորվածը Հայաստանում
2006, 2021 Մեծ պատմություն փոքր քաղաքում
2004 Ես ատում եմ Ռոմեոյի և Ջուլիետի պատմությունը

Սցենարիստ խմբագրել

Տարեթիվ Ֆիլմ
2013 Քայլ ձիով
2012 Տոմս դեպի Vegas
2012 Կորած մոլորվածը Հայաստանում
2006, 2021 Մեծ պատմություն փոքր քաղաքում
2004 Ես ատում եմ Ռոմեոյի և Ջուլիետի պատմությունը

Մոնտաժող խմբագրել

Տարեթիվ Ֆիլմ
2013 Քայլ ձիով
2012 Տոմս դեպի Vegas
2012 Կորած մոլորվածը Հայաստանում
2006, 2021 Մեծ պատմություն փոքր քաղաքում
2004 Ես ատում եմ Ռոմեոյի և Ջուլիետի պատմությունը

Պրոդյուսեր խմբագրել

Տարեթիվ Ֆիլմ
2012 Տոմս դեպի Vegas

Դերասան խմբագրել

Տարեթիվ Ֆիլմ
2004 Ես ատում եմ Ռոմեոյի և Ջուլիետի պատմությունը

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Гор Киракосян». kino-teatr.ru. 2014 թ․ փետրվարի 7. Վերցված է 2017 թ․ հունվարի 25-ին.