Գոլովինկա (Լազարևսկի շրջան)

միկրոշրջան Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Մեծ Սոչիի Լազարևսկի շրջանում

Գոլովինկա ( ռուսերեն՝ Головинка), նախկինում հայաբնակ ավան, ներկայումս միկրոշրջան Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Մեծ Սոչիի Լազարևսկի շրջանում, Շախե գետի աջ ափին։ Գտնվում է շրջկենտրոն հանդիսացող Լազարևսկոյե միկրոշրջանից 33 կմ հարավ-արևելք, իսկ Սոչիի կենտրոնից 43 կմ հյուսիս։

Միկրոշրջան
Գոլովինկա
ռուս.՝ Головинка
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Դաշնային սուբյեկտԿրասնոդարի երկրամաս
ՇրջանԼազարևսկի շրջան
Հիմնադրված է1839 թ.
Պաշտոնական լեզուռուսերեն
Ազգային կազմհայեր, ռուսներ
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ+7 862
Փոստային դասիչ354 202
Գոլովինկա (Լազարևսկի շրջան) (Ռուսաստան)##
Գոլովինկա (Լազարևսկի շրջան) (Ռուսաստան)
Գոլովինկա (Լազարևսկի շրջան) (Կրասնոդարի երկրամաս)##
Գոլովինկա (Լազարևսկի շրջան) (Կրասնոդարի երկրամաս)

Պատմական ակնարկ խմբագրել

Շախե գետի ափին գտնվող ադըղեների շափսուղական բնակավայրը հայտնի է դեռևս 17-րդ դարից` Սուբաշի անունով[1]։ 1839 թվականի մայիսի 3-ին, Սուբաշիի մոտ, գեներալ Նիկոլայ Ռաևսկու հրամանատարությամբ իրականացվող ափհանմանը մասնակցել է նաև Հովհաննես Այվազովսկին, ում այդ արշավանքին հրավիրել էր ծովակալ Միխայիլ Լազարևը։

Ժամանակակից ավանը հիմնադրվել է 1839 թվականին, որպես ամրոց` Գոլովինսկի անվանումով[2], որի կառուցմանը մասնակցել են աքսորի մեջ գտնվող բանաստեղծ Ալեքսանդր Օդոևսկին և այլ հայտնի մարդիկ։ Ամրոցը կոչվել է գեներալ Եվգենի Գոլովինի անունով։

1961 թվականին Գոլովինկա ավանը ընդգրկվել է Սոչի քաղաքի կազմի մեջ և դարձել միկրոշրջան։ Հայերը եկել են շրջակա գյուղերից` 1931 թվականին։ Ներկայումս բնակվում են հիմնականում հայեր, ռուսներ և ադըղեներ։ Բնակիչներն զբաղվում են բանջարաբուծությամբ, թեյի մշակությամբ և այգեգործությամբ։ Այնտեղ գործում են միջնակարգ դպրոց, գրադարան, հանգստյան տներ և առողջարաններ։ Տնտեսության հիմքը զբոսաշրջությունն է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Посёлок Головинка». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 9-ին.
  2. Կաղապար:ВТ-ВЭ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 148