Գոլիարդա Սապիենցա (իտալ.՝ Goliarda Sapienza, մայիսի 10, 1924(1924-05-10)[1], Կատանիա, Սիցիլիա, Իտալիայի թագավորություն - օգոստոսի 30, 1996(1996-08-30)[1], Գաետա, Լատինա, Լացիո, Իտալիա), իտալացի դերասանուհի և գրող։

Գոլիարդա Սապիենցա
իտալ.՝ Goliarda Sapienza
Ծնվել էմայիսի 10, 1924(1924-05-10)[1]
ԾննդավայրԿատանիա, Սիցիլիա, Իտալիայի թագավորություն
Վախճանվել էօգոստոսի 30, 1996(1996-08-30)[1] (72 տարեկան)
Վախճանի վայրԳաետա, Լատինա, Լացիո, Իտալիա
Մասնագիտությունգրող և թատրոնի դերասանուհի
Քաղաքացիություն Իտալիա և  Իտալիայի թագավորություն

Կենսագրություն խմբագրել

Հայրը` Ջուզեպպե Սապիենցան, սիցիլիացի փաստաբան և ձախանարխիստական ուղղության քաղաքական գործիչ էր։ Մայրը` Grido del popolo սոցիալիստական կուսակցության թուրինյան ամսագրի գլխավոր խմբագիրն էր, որտեղ խմբագիր էր աշխատում Անտոնիո Գրամշին։ 1940 թվականին կրթաթոշակով ընդունվեց Հռոմի Դերասանական արվեստի ազգային ակադեմիան, ուսումն ընդհատվեց պատերազմի պատճառով։ Միացել է Դիմադրության շարժմանը։ Հետպատերազմյան տարիներին ելույթ էր ունենում թատերական բեմերում Պիրանդելլոյի պիեսներում, իսկ 1945 թվականին հիմնեց իր սեփական թատերական ընկերությունը (գոյություն ունեցավ ընդհուպ մինչև 1952 թվականը)։ 1940-1950-ական թվականներին խաղացել է Ալեսսանդրո Բլազետտիի, Լուիջի Կոմենչինիի, Լուկինո Վիսկոնտիի (Զգացմունք) և այլ ֆիլմերում։ 1983 թվականին նկարահանվեց Մարգերիտ Դյուրասի «Հռոմեական երկխոսություն» ֆիլմում։ Կյանքի վերջին տարիներին դերասանական արվեստ էր դասավանդում Էքսպերիմենտալ կինոկենտրոնում։ Վախճանվել է աստիճաններից գլորվելու հետևանքով։

Գրական ստեղծագործություն և ճանաչում խմբագրել

Գոլիարդա Սապիենցան ուշ սկսեց գրել։ Նրա առաջին ինքնակենսագրական վեպը` «Բաց նամակը» հրատարակվեց 1967 թվականին։ Նրա գլխավոր ստեղծագործությունը «Երջանկության արվեստ» վեպն է, որը գրվել է 1967-1976 թվականներին, հակակղերական երանգների և ժամանակակիցների ֆեմինիստական խիստ քննադատության պատճառով հրատարակվեց, այն էլ կրճատված տարբերակով, միայն 1998 թվականին (ամբողջական տարբերակը` 2003 թվականին). 2008 թվականին «Էյնաուդի» խոշոր հրատարակչության կողմից դրա նոր հրատարակչությունը մեծ հաջողություն ունեցավ։ Ավելի ուշ հրատարակվեց նրա ինքնակենսագրական վեպը մանկության մասին «Ես, Ժան Գաբենն եմ» (2010) և բանաստեղծուհու մի շարք այլ բանաստեղծություններ` որոշ ստեղծագործություններ մինչ օրս մնում են նրա արխիվներում։

Մեծ ճանաչում բանաստեղծուհին ստացավ միայն 2000-ական թվականներին։ Նրա գրքերը թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն,կատալոներեն, գալիսերեն, հոլանդերեն և այլ լեզուներով։

Գրքեր խմբագրել

  • Բաց նամակ / Lettera aperta (1967, переизд. 1997, 2007)
  • Միջօրեական գիծ / Il filo di mezzogiorno (1969, վերահրատարակվեց 2003)
  • L’Università di Rebibbia (1983, վերահրատարակվեց 2006, 2012)
  • Վստահություն կասկածների մեջ/ Le certezze del dubbio (1987, վերահրատարակվեց 2007)
  • Ուրախության արվեստ / L’arte della gioia. Romanzo anticlericale (1998, 2003, 2006, 2008)
  • Պարտադրված ճակատագիր / Destino coatto (2002, վերահրատարակվեց 2011)
  • Ես, Ժան Գեբենն եմ / Io, Jean Gabin (2010, [1] Արխիվացված 2020-10-28 Wayback Machine)
  • Il vizio di parlare a me stessa. Taccuini 1976-1989, հուշատետր (2011)

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Providenti G. La porta è aperta. Vita di Goliarda Sapienza. Catania: Villaggio Maori Edizioni, 2010
  • Appassionata Sapienza/ A cura di Monica Farnetti. Milano: La tartaruga, 2011
  • «Quel sogno d’essere» di Goliarda Sapienza: percorsi critici su una delle maggiori autrici del Novecento italiano/ A cura di Giovanna Providenti. Roma: Aracne, 2012

Աղբյուրներ խմբագրել