Գոթե Լինկի աստղադիտարան

Գոթե Լինկի աստղադիտարան (անգլ.՝ Goethe Link Observatory, աստղադիտարանի կոդը` — «760»), աստղադիտարան ԱՄՆԻնդիանա նահանգի Բրուքլին քաղաքի մոտ[1][2]։ Պատկանում է Բլումինգտոնի Ինդիանայի համալսարանին և կառավարվում է Ինդիանայի աստղագիտական միության կողմից, որը նպատակն է ներգրավել սիրող աստղագետների<[3]:

Գոթե Լինկի աստղադիտարան
Տեսակաստղագիտական ​​աստղադիտարան
Աստղադիտարանի կոդ760
Երկիր ԱՄՆ
ՎայրԻնդիանա
ԲԾՄ293 մետր
Կայքastro.indiana.edu/goethelink.shtml(անգլ.)

Աստղադիտարանը անվանվել է սիրող աստղագետ դոկտոր Գոթե Լինկի պատվին, ով աշխատելով որպես վիրաբույժ Ինդիանապոլիսում, կառուցել է աստղադիտարանը իր անձնական և ներգրավված միջոցներով։ Աստղադիտարանի կառոցումը սկսել է 1937 թվականին, իսկ աստղադիտակով առաջին դիտարկումները սկսել են կատարվել 1939 թվականից։ 1948 թվականին Լինկը նվիրաբերեց աստղադիտարանը Ինդիանայի համալսարանին[1][2]։

1949-ից 1966 թվականները աստղադիտարանում իրականացվել է Ինդիանայի աստերոիդների ծրագիրը, որի ընթացքում օգտագործվում էր 10-դյույմանոց աստղաչափ (f/6.5) գործիքը[4]։ Ծրագրի իրականացման արդյունքում հայտնաբերվեց 119 աստերոիդ, որոնք Փոքր մոլորակների կենտրոնի կողմից գրանցվել են հայտնաբերված "Ինդիանայի համալսարանի" կողմից[5]։

1960-ականներին օդի աղտոտվածությունը սկսեց խաթարել աստղադիտարանի աշխատանքներին, և Ինդիանայի համալսարանը կառուցեց նոր շինություն Մորգան-Մոնրո անտառում և տեղափոխեց դիտարկումները նոր կառուցված կայան, որը կոչվեց Գոթե Լինկի աստղադիտարանի Մորգան-Մոնրո կայան (MMS)[6][7]:

Գոթե Լինկի աստղադիտարանում 1950 և 1964 թվականին հայտնաբերված (1602) Ինդիանա և (1728) Գոթե Լինկ աստերոիդները անվանվել են աստղադիտարանի և համալսարանի պատվին[8][9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Homepage of the Indiana Astronomical Society». Indiana Astronomical Society. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
  2. Gehrels, Thomas (1958 թ․ փետրվար). «The Indiana asteroid program». Astronomical Journal. 63: 50. Bibcode:1958AJ.....63...50G. doi:10.1086/107684. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
  3. «IU Asteroid Program "records" final chapter». Indiana University – News Room. 2008 թ․ ապրիլի 7. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
  4. «Department of astronomy – Morgan–Monroe Observatory». Indiana University Bloomington. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.(չաշխատող հղում)
  5. «Department of astronomy – Research Facilities». Indiana University Bloomington. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
  6. Schmadel, Lutz D. (2007). «(1602) Indiana». Dictionary of Minor Planet Names – (1602) Indiana. Springer Berlin Heidelberg. էջ 127. doi:10.1007/978-3-540-29925-7_1603. ISBN 978-3-540-00238-3.

Արտաքին հղումներ խմբագրել