Գոթարդի հիմնամակարդակ թունել

Գոթարդի հիմնամակարդակ թունել (GBT; գերմ.՝ Gotthard-Basistunnel, իտալ.՝ Galleria di base del San Gottardo, ռոմանշ.՝ Tunnel da basa dal Son Gottard), Ալպերը հատող երկաթուղային թունել Շվեյցարիայում։ Հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2016 թվականի հունիսի1-ին, իսկ ամբողջ կարողությամբ սկսել է շահագործվել այդ նույն տարվա դեկտեմբերի 11-ից[1][2]։

Գոթարդի հիմնամակարդակ թունել
Տեսակhigh-speed railway tunnel?, transport megaproject? և base tunnel?
Երկիր Շվեյցարիա
ՎարչատարածքՈւրի
Երկարություն57,09 կմ
Մասն էAlpTransit
Կրում էGotthard railway?
Վերջնական կետErstfeld?, Biasca railway station? և Altdorf railway station?
Անվանված էՍեն Գոթարդ
Քարտեզ
Քարտեզ

Հակիրճ տեղեկատվություն խմբագրել

Ունենալով 57,09 գծային կիլոմետր երկարություն[3]՝ համարվում է աշխարհի ամենաերկար երկաթուղային[4] ու ամենախոր տրանսպորտային թունելը[5][6][7], ինչպես նաև Ալպերը հատող առաջին հարթ ու ցածրամակարդակ թունելը[8], ինչի շնորհիվ գնացքները թունել մուտք գործելիս և նրա ներսում ստիպված չեն լինում նվազեցնելու իրենց արագությունը։ Գտնվում է Գոթարդի լեռնանցքի առանցքի կենտրոնում և շվեյցարական Ուրի ու Տիչինո կանտոններն իրար կապող երրորդ թունելն է՝ 19-րդ դարի վերջին շահագործման հանձնված 15 կիլոմետրանոց Գոթարդի թունելից և տասնամյակներ անց դրան հաջորդած ավտոխճուղային թունելից հետո։

Նոր թունելը հնարավորություն է ընձեռում գործածելու ճեպընթաց մարդատար և ծանրաքարշ բեռնատար գնացքաշարժակազմեր[9]։

Նրա գլխավոր նպատակն է մեծացնել Ալպյան արգելապատնեշը հատող տեղական տրանսպորտի և առանձնապես՝ բեռնատար տրանսպորտի կարողությունները և բեռնափոխադրումների ծավալի մեջ կտրուկ ավելացնել երկաթուղային տրանսպորտի մասնաբաժինը՝ համապատասխան չափով նվազեցնելով ավտոտրանսպորտի մասնաբաժինը, դրանով իսկ մեծապես պակասեցնել շրջակա միջավայրին բեռնատար ավտոտրանսպորտի հասցրած վնասն ու ավտովթարների քանակը։ Նոր թունելն ապահովում է առավել արագ հաղորդակցություն Տիչինոյի ու Շվեյցարիայի մնացած մասի, ինչպես նաև՝ Եվրոպայի հյուսիսի ու հարավի միջև. ճեպընթաց գնացքներով Բազել/Ցյուրիխ–Լուգանո–Միլան ճանապարհորդության վրա ծախսվող ժամանակը կրճատվել է շուրջ մեկ ժամով, Լյուցեռնից Բելինցոնա ճանապարհորդությունը՝ մոտավորապես 45 րոպեով[10]։

Այն բանից հետո, երբ շվեյցարացի ընտրողների 64 տոկոսը 1992 թվականին անցկացված հանրաքվեի ժամանակ հավանություն տվեց Ալպերով նոր երկաթուղու անցկացման նախագծին, 1996 թվականին սկսվեցին հետազոտական առաջին աշխատանքները։ Շինարարության պաշտոնական մեկնարկը տրվեց 1999 թվականի նոյեմբերի 4-ին, Ամստեգում[11]։ Հորատման գործողություններն արևելյան հատվածում ավարտվեցին 2010 թվականի հոկտեմբերի 15-ին, և դրանց հեռուստատեսային հրատապ ուղիղ եթերով հետևում էին շվեյցարացի հեռուստադիտողները[12]։ Այդ նույնը տեղի ունեցավ հաջորդ տարվա մարտի 23-ին, երբ արևմտյան թունելում նույնպես ավարտվեցին հորատման աշխատանքները։ Շինարարության համար պատասխանատու AlpTransit Gotthard AG ընկերությունը ծրագրել էր թունելը լիարժեք, ողջ կարողությամբ շահագործման նպատակով Շվեյցարական դաշնային երկաթուղուն հանձնել 2016 թվականի դեկտեմբերին[13], բայց 2014 թվականի փետրվարի 4-ին շահագործման հանձնման ժամկետը փոխվեց՝ դառնալով 2016 թվականի հունիսի 5-ը, միաժամանակ AlpTransit-ի պաշտոնական կայքէջում տրվեց մեկնարկը 850-օրյա օրացուցային ետհաշվարկի, որի ավարտը պիտի համընկներ թունելի պաշտոնական բացման հետ։ 1998 թվականին նախատեսվել էր նախագծի իրականացման վրա ծախսել 6.323 միլիարդ շվեյցարական ֆրանկ, իսկ 2015 թվականի դեկտեմբերին, վերահաշվարկից հետո, ծախսը նախատեսվեց հասցնել 9.560 միլիարդ շվեյցարական ֆրանկի[14]։ Թունելի շինարարության ընթացքում զոհվել է ինը մարդ[15]։

Թվեր և փաստեր խմբագրել

  • Երկարությունը. արևմտյան թունելինը՝ 56 978 մ, արևելյանինը՝ 57 091 м.
  • Ամբողջ երկարությունը՝ ներառյալ ծառայողական և հետիոտն անցումները — 153,4 կմ[16]
  • Հանված լեռնային ապարների ընդհանուր ծավալը - 24 միլիոն տոննա (13,3 միլիոն մ³, որ հավասար է Գիզայի հինգ բուրգի
  • Հորատանցման առավելագույն արագությունը (իդեալական պայմաններում) — օրական 25—30 մետր
  • Թունելի շինարարության սկիզբը - 1993 թ.
  • Փորձարկումների իրականացումը - 2015 թ.
  • Շինարարության ավարտը - 2016 թվականի հունիս[17]
  • Շահագործման հանձնումը - 2016 թվականի դեկտեմբեր
  • Ամբողջ արժեքը - 12 միլիարդ ամերիկյան դոլար[18].
  • Գնացքների անցման հաճախականությունը - օրական 260 բեռնատար և 65 ուղևորատար գնացք

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Սեն Գոթարդ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Über und durch den Gotthard – eine Zeitreise durch die Jahrhunderte» (German). Zurich, Switzerland: SRF Swiss Radio and Television. 2016 թ․ հունիսի 1. Վերցված է 2016 թ․ հունիսի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. «World's longest and deepest rail tunnel to open in Switzerland». BBC News. Վերցված է 2016 թ․ հունիսի 1-ին.
  3. «Project data – raw construction Gotthard Base Tunnel» (PDF). Lucerne, Switzerland: AlpTransit Gotthard AG. 2016 թ․ հունիսի 1. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 15-ին.
  4. «В Швейцарии пробили самый длинный туннель». BBC. 15 октября 2010 года.
  5. «Gotthard- und CeneriBasistunnel: die neue Gotthard-Bahn nimmt Gestalt an» (PDF). Geomatik Schweiz. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 8-ին.
  6. «Wer hat die grösste Röhre?» [Who has the longest tube?]. Tages-Anzeiger (graphical animation) (German). Zurich, Switzerland. 2016 թ․ ապրիլի 14. Վերցված է 2016 թ․ մայիսի 11-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «Gotthard tunnel: World's longest and deepest rail tunnel opens in Switzerland». BBC News. 2016 թ․ հունիսի 1. Վերցված է 2016 թ․ հունիսի 1-ին.
  8. Yücel Erdem, Tülin Solak, Underground Space Use. Analysis of the Past and Lessons for the Future, CRC Press, 2005 (p. 485)
  9. Malins, Richard (2010 թ․ դեկտեմբեր). «Crossing the Alps». Modern Railways. London. էջեր 79–81. ISSN 0026-8356. (subscription required)
  10. Monnat, Lucie (2014 թ․ դեկտեմբերի 11). «Le tunnel de base du Gothard révolutionnera le rail dans deux ans». 24 heures. Lausanne. Վերցված է 2015 թ․ հունիսի 7-ին.
  11. «Chronծology of a Project of the Century: Milestones in the Construction History up to 2010» (PDF). Lucerne, Switzerland: AlpTransit Gotthard AG. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 20-ին.
  12. «Swiss create world's longest tunnel». BBC News. 2010 թ․ հոկտեմբերի 15. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 15-ին.
  13. «Gotthard Base Tunnel to be operational from 2016». Lucerne, Switzerland: AlpTransit Gotthard AG. 2011 թ․ օգոստոսի 22. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 12-ին.
  14. «Oberaufsicht über den Bau der Neat im Jahre 2015: Bericht der Neat-Aufsichtsdelegation der eidgenössischen Räte zuhanden der Finanzkommissionen, der Geschäftsprüfungskommissionen und der Kommissionen für Verkehr und Fernmeldewesen» (PDF). Bundesblatt (գերմաներեն, ֆրանսերեն, and իտալերեն). 2016 (16.005). NRLA supervisory board of the federal councils. 2016 թ․ ապրիլի 29: 6686. BBl 2016 6665 (-6732). Վերցված է 2017 թ․ հունիսի 6-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն); Cite uses deprecated parameter |authors= (օգնություն)
  15. «Memorial ceremony for deceased tunnel workers». Lucerne, Switzerland: AlpTransit Gotthard AG. 2016 թ․ մայիսի 31. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 29-ին.
  16. «Project data – raw construction Gotthard Base Tunnel» (PDF). AlpTransit Gotthard AG. 1 июня 2016. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 29-ին.
  17. «Gotthard: Längster Eisenbahntunnel der Welt eröffnet». Spiegel Online. Axel Springer AG. 2016 թ․ հունիսի 1. Վերցված է 2016 թ․ հունիսի 1-ին.
  18. Швейцария открывает самый длинный тоннель в мире

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Տեսանյութեր
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գոթարդի հիմնամակարդակ թունել» հոդվածին։