Գոգարան

գյուղ Հայաստանի Լոռու մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գոգարան (այլ կիրառումներ)

Գոգարան, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Սպիտակ համայնքում[1]։

Գյուղ
Գոգարան
Գոգարան գյուղի համայնապատկեր
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռու մարզ
Համայնք Սպիտակ համայնք[1]
Մակերես32.47 կմ²
ԲԾՄ1850 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1065[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունգոգարանցի
Ժամային գոտիUTC+4
Գոգարան (Հայաստան)##
Գոգարան (Հայաստան)
Գոգարան (Լոռու մարզ)##
Գոգարան (Լոռու մարզ)

Մարզկենտրոն Վանաձոր քաղաքից հեռու է մոտ 20 կմ դեպի հյուսիս-արևմուտք։ Գտնվում է Բազումի լեռների հարավային ստորոտին, ծովի մակերևույթից 1863-1950 մ բարձրության վրա։ Գյուղը Վանաձոր-Գյումրի գլխավոր ճանապարհից 5 կմ հեռավորության վրա է գտնվում։

Գյուղը ժամանակին Գորան անվան տակ ընդգրկված է եղել Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառում[3]։

Նախկինում Գոգարչի գյուղը Սպիտակի տարածաշրջանի ամենահին գյուղերից է։

Կլիմա խմբագրել

Գոգարանն ունի խստաշունչ ձմեռ և զով ամառ։ Որպես լեռնային գյուղ աճում են գրեթե բոլոր տեսակի հացաբույսերը (ցորեն, գարի, աշորա և այլն)։

Բնակչություն խմբագրել

1831 թ. և 1840 թ. մարդահամարում Գոգարանի համար արձանագրված է երկու առանձին ծխական նկարագրություն։ Առաջինում ներկայացված է գյուղի հնաբնակների ցուցակը, որոնց թիվը կազմում է 12 ընտանիք։ Բացի հիմնական ցուցակից, Վրաստանի պետական արխիվում պահպանվել է նաև Գոգարանում ապաստանած գաղթական ընտանիքների ցուցակը։ Համաձայն 1831 թ. Փամբակի ուղեմասում ապաստանած` Արևմտյան Հայաստանից գաղթածների ծխական նկարագրության՝ Գոգարանում ապաստանել էր երեք ընտանիք Մուշից և Կարսից։ Այնուհետև 1831-1840 թթ. ընթացքում Գոգարանը համալրվում է ևս 12 ընտանիքով, որոնք սակայն բնիկ արևելահայեր են Արարատյան դաշտից, Լոռվա ձորից և Ղազախի, այժմ Նոյեմբերյանի շրջանի Բաղանիս գյուղից։

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Գոգարանի մշտական բնակչությունը կազմել է 1065, առկա բնակչությունը՝ 914 մարդ[2]։ Գյուղի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[4].

Տարի 1831 1873 1922 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 52 672 1280 1396 1472 1379 846[5] 1204 1065[2]

Տնտեսություն խմբագրել

Բանջարանոցային մշակաբույսերից լավ աճ են ապահովում կարտոֆիլը, կաղամբը, բազուկը, գազարը, սխտորը, սոխը և այլն։ Գյուղն ունի մոտ 626 հա վարելահող, որից 65 հա պետական պահուստային հողեր են, 539 հա՝ սեփականաշնորհված։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, ճակնդեղի և բանջարանոցային կուլտուրաների մշակությամբ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Գյուղում են գտնվում Սուրբ Աստվածածին (4-րդ դար) և 5-րդ դարի այլ եկեղեցիները, Սբ. Ծիրանավոր, «Թուխ Մանուկ», Սբ. Սարգիս մատուռները և «Պատվար» ամրոցը։ Շրջակայքում պահպանվել են Խորոզ և այլ գյուղատեղիներ։

Ըստ պատմամշակութային հուշարձանների` գյուղի մերձակա դամբարանադաշտերի, IV-ից VI դարի թվագրվող եկեղեցու, գյուղն ունի ավելի քան 27 դարյա պատմություն։ Գյուղում պեղված նոր դամբարանը, որը Հայաստանում պեղված հայտնի այլ դամբարաններից տարբերվում է ոճով ու գտածոներով, հնագետների զարմանքն է հարուցել։ Այն, ի տարբերություն հարևան` հիմնականում հողաշեն դամբարանների, սալաքարային է։ Դամբարանը պատկանում է մ.թ.ա. 9-7 -րդ դդ. (երկաթի դար)։

Հասարակական կառույցներ խմբագրել

2013 թվականի դրությամբ Գոգարանն ունի միջնակարգ դպրոց, որի նոր շենքը կառուցվել է 2002 թվականին[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Տեղեկություններ Սպիտակ համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 02․07․2023 թվական)։
  2. 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 850
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 61» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Հոկտեմբերի 28-ին.
  5. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 639 — 916 էջ։
  6. «Գոգարան». Վերցված է 2013 Դեկտեմբերի 17-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գոգարան» հոդվածին։