«Գնչուհի Ազան» (ուկրաիներեն՝ Циганка Аза), խորհրդային գեղարվեստական ֆիլմ[1], որը նկարահանել է ռեժիսոր Գրիգորի Կոխանը։ Պրեմիերան տեղի է ունեցել 1988 թվականի օգոստոսի 15-ին։

Գնչուհի Ազան
Ժանրպատմական ֆիլմ
Թվական1987
ՌեժիսորԳրիգորի Կոխան

Ստեղծման պատմություն խմբագրել

Ֆիլմը նկարահանվել է 1987 թվականին Խմելնիցկի մարզի Դունաևեցկի շրջանի Պրիտուլովկա գյուղում Դովժենկոյի անվան կինոստուդիայում ուկրաիներեն լեզվով։ Սցենարը գրել են Գրիգորի Կոխանը և Յարոսլավ Ստելմախը, սցենարի հիմքում Միխայիլ Ստարիցկու համանուն պիեսն է, որն ստեղծվել է դեռևս 1888 թվականին։ Գրական կերպարը հայտնվել է 1854 թվականին, սակայն այդ պատմությունը վերցված է իրական կյանքից, այն տեղի է ունեցել Ռիվնենսկի Պոլեսիեում՝ Ռիվնենշչինայի Վլադիմիրեցկի շրջանի Գորոդեց գյուղում։

Սյուժե խմբագրել

Ֆիլմի գործողությունները ծավալվում են Կարպատներում։ Վասիլ անունով գնչուն սիրահարվում է ուկրաինացի աղջկա՝ Գալյային։ Նա որոշում է թողնել թափառական կյանքը, հարազատ մորն ու իր հարսնացուին՝ գնչուհի Ազային։ Հանուն Գալյայի Վասիլը մնում է ապրելու գյուղում։ Իր հերթին Գալյան հանուն Վասիլի նույնպես կոնֆլիկտի մեջ է մտնում մտերիմների հետ։ Նա լքում է դարբին Ֆիլիպին և ամուսնանում հակառակ հոր կամքի։ Սակայն որոշ ժամանակ անց Վասիլը սկսում է երազել նախկին կյանքի մասին։ Ամեն ինչ կտրուկ փոխվում է, երբ գյուղում հայտնվում է նրա նախկին սիրելի Ազան։

Դերերում խմբագրել

  • Իգոր Կրիկունով – Վասիլ
  • Ելենա Պոնոմարենկո – Գալյա
  • Լյալյա Ժեմչուժնայա – Ազա
  • Բերտա Խապավա – Վասիլի մայրը
  • Ալեքսանդր Բոնդարենկո – Ֆիլիպ
  • Դմիտրի Բուզիլյով – Յանկո
  • Գենադի Գարբուկ – Նաում Լոպուխ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Գնչուհի Ազան» ֆիլմը kino-teatr.ru կայքում