Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գնիշիկ (այլ կիրառումներ)

Գնիշիկ, Գինեշիկաձոր, Գինեշիկա գետ, Գինիշիկաձոր, Գինիշիկաչայ, Գնիշին, Գնիշիկչայ, Գնշիկ, Գնշին, Դարաչայ, Թմաձոր, Կնիշիկչայ, գետ Հայաստանի Վայոց ձորի մարզում, Արփայի ձախ վտակը։ Սկիզբ է առնում Վայքի լեռնաշղթայի հյուսիսային լանջերից՝ 2460 մ բարձրությունից։ Երկարությունը 20 կմ է, ջրհավաք ավազանը՝ 64,37 կմ²։ Գետահովիտը V-աձև է, խորությունը՝ 50—80 մ։ Սնումը հիմնականում ձնաանձրևային (74 %) է, վարարումը՝ գարնանը։ Տարեկան միջին ծախսը 0,2 մ³/վ է։ Ամաղուի ձորով անցնելիս կռչվում է նաե Ամաղու գետ[1][2]։ Գետի ստորին հոսանքը երբեմն անվանվում էին Ամաղու[3]

Գնիշիկ
Բնութագիր
Երկարություն20 կմ
Ավազանի մակերես64,37 կմ²
Ջրի ծախս0,2 մ³/վ
Ջրահոսք
Ակունքի տեղակայումՎայքի լեռներ
Գետաբերանի տեղակայումԱրփա
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերԿզավոր
Երկիր Հայաստան
ԵրկրամասՎայոց Ձորի մարզ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 33 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 926 — 992 էջ։
  3. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 206 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։