Գնել Արշակունի (անհայտ - 359), հայ արքայազն Մեծ Հայքում, արքայազն Տրդատ Արշակունու որդին, Մեծ Հայքի արքաներ՝ Տիրան Բ-ի թոռը և Արշակ Բ-ի եղբորորդին, Արշակունիների թագավորական հարստությունից[1]։

Գնել Արշակունի
Գնէլ Արշակունի
Արքայազն
 
Ծննդյան օր անհայտ
Վախճանի օր 359
Դինաստիա Արշակունիներ
Հայր Տրդատ Արշակունի
Մայր անանուն Գնունի
Ամուսին Փառանձեմ Սյունի

Կենսագրություն խմբագրել

Գնել Արշակունին ծնվել է Մեծ Հայքի արքա Տիրան Բ-ի որդու՝ Տրդատի և նախարար Գնել Գնունու դստեր ընտանիքում։ 339 թվականին, Տիրանի և Հռոմի կայսր Կոստանդիոս Բ-ի միջև կնքված պայմանագրով Տրդատը իր ընտանիքով պատանդ է ուղարկվում կայսեր մոտ։ 351 թվականին, Արշակ Բ-ի կառավարման ժամանակ, հյուպատոսական պատվով վերադարձել է Մեծ Հայք, ապա ամուսնացել Անդովկ Սյունու դստեր Փառանձեմի հետ։ Իր ռազմագիտական հմտության շնորհիվ՝ շատ նախարարներ իրենց որդիներին տալիս էին նրան՝ զինավարժության մեջ կրթվելու համար[1]։

Սպանվել է խարդախությամբ և Արշակ Բ-ի հրամանով 359 թվականին, հորեղբոր` Արտաշեսի որդի Տիրիթի չարախոսությամբ, ով սիրահարվելով Փառանձեմին, ուզում էր խլել նրան Գնելի ձեռքից[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 477․