Գնդապետին ոչ ոք չի գրում (ֆիլմ)

«Գնդապետին ոչ ոք չի գրում» (իսպ.՝ El coronel no tiene quien le escriba), մեքսիկացի ռեժիսոր Արթուրո Ռիպշտեյնի գեղարվեստական ֆիլմը, որը նկարահանվել է կոլումբիացի գրող, Նոբելյան մրցանակակիր Գաբրիել Գարսիա Մարկեսի համանուն վիպակի հիման վրա 1999 թվականին։ Սցենարը գրել է ռեժիսոր Արտուրո Ռիպշտեյնի կինը՝ Պաս Ալիսիա Գարսիադիեգոն, իսկ նրանց որդին՝ Գաբրիել Ռիպշտեյնը, հանդես է եկել որպես պրոդյուսեր՝ կատարելով նորամուտը այդ բնագավառում[5][6][7]։

Գնդապետին ոչ ոք չի գրում
իսպ.՝ El coronel no tiene quien le escriba
Երկիր Ֆրանսիա
 Իսպանիա
 Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Ժանրդրամա
Թվականհունիսի 4, 1999
Լեզուիսպաներեն
ՌեժիսորԱրտուրո Ռիպշտեյն[1][2]
Սցենարի հեղինակՊաս Ալիսիա Գարսիադիեգո
ԴերակատարներՄարիսա Պարեդես[3], Սալմա Հայեկ, Դանիել Խիմենես Կաչո[3], Խուլիան Պաստոր[3], Օդիսեո Բիչիր[3], Պատրիսիա Ռեյես Սպինդոլա[3], Ֆեռնանդո Լուխան, Ռաֆայել Ինկլան և Էնրիկե Կաստիլյո[4]
ԵրաժշտությունԴևիդ Մենսֆիլդ
Նկարահանման վայրՄեքսիկայի Միացյալ Նահանգներ
Տևողություն118 րոպե

Սյուժե խմբագրել

Հազարօրյա պատերազմի վետերան տարեց գնդապետը խղճուկ գոյություն է քարշ տալիս հիվանդ կնոջ հետ լատինաամերիկյան փոքրիկ քաղաքում։ Արդեն երկար տարիներ նա ապրում է այն հույսով, որ իրեն կվճարվի կառավարության խոստացած կենսաթոշակը և ամեն օր այցելում է փոստ՝ սպասելով երկար սպասված նամակին։ Հպարտությունը նրան թույլ չի տալիս օգնություն ստանալ որդու մարդասպանից և վաճառել Ագուստինին պատկանող մարտական աքաղաղը։

Ֆիլմի ու վիպակի սյուժեի միակ տարբերությունը գնդապետի որդու մահվան քաղաքական շեշտադրման հանելն է հեղինակների կողմից։ Ծերերի ճակատագրում իր մասնակցությունն ունի Խուլիան՝ աղջիկը, որի հետ Ագուստինի ծանոթությունն ի վերջո հանգեցրել էր ճակատագրական կրակոցի։

Դերերում խմբագրել

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

  • 1999 – Կաննի կինոփառատոն[8]
  • 2000 – «Գոյա» մրցանակ
    • Ներկայացվել է մրցանակի Լավագույն սցենար անվանակարգում (Պաս Ալիսիա Գարսիադիեգո)
  • 2000 – «Սանդենս» կինոփառատոն
    • Գովաբանական հիշատակում (Արտուրո Ռիպշտեյն)
  • Ֆիլմը Մեքսիկայի կողմից պաշտոնապես ներկայացվել է որպես օտարալեզու լավագույն ֆիլմ «Օսկար» 72-րդ մրցանակաբաշխության համար, սակայն անվանակարգ չի ստացել[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.imdb.com/title/tt0132905/
  2. http://www.filmaffinity.com/en/film833762.html
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 http://www.imdb.com/title/tt0132905/fullcredits
  4. ČSFD (չեխերեն) — 2001.
  5. «De Ripstein hijo a Ripstein padre: "Lo respeto por ser un viejo terco"». El Universal (Spanish). Compañía Periodística Nacional. 2015 թ․ փետրվարի 8. Վերցված է 2016 թ․ հունիսի 1-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. Herrera, Beto (2014 թ․ ապրիլի 17). «Gabriel García Márquez en el cine: El coronel no tiene quien le escriba». 1FIla (Spanish). Grupo Sexenio Comunicaciones. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 13-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «Paz Alicia Garcíadiego y su adaptación de El coronel no tiene quien le escriba». Proceso (Spanish). Comunicación e Información, S.A. de C.V. 1998 թ․ սեպտեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 2-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «Festival de Cannes: No One Writes to the Colonel». festival-cannes.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 4-ին.
  9. «Record 47 Countries In Oscar Contention» (Press release). Academy of Motion Picture Arts and Sciences. 1999 թ․ նոյեմբերի 22. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 20-ին.