Գյուղատնտեսությունը Ավստրիայում

Ավստրիայի գյուղատնտեսությունը ավստրիական տնտեսության ճյուղ է, որի մասնաբաժինը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սրընթաց նվազեց։ Միաժամանակ գյուղատնտեսությունը շարունակում է մնալ երկրի տնտեսության կարևորագույն ոլորտներից, առաջին հերթին իր սոցիալական և քաղաքական նշանակության պատճառով։ Կառավարությունում գյուղատնտեսության պալատը մինչև այժմ մնում է առևտրաարդյունաբերական պալատի հետ նույն մակարդակի վրա՝ չնայած առաջինի մասնակիցները արտադրում են արդյունաբերական և առևտրային ձեռնարկությունների համեմատ համախառն ներքին արդյունքի միայն փոքր մասը[1][2][3][4]։

Անտառային տնտեսությունը հիմնված է ոչ թե վայրի անտառների կտրման վրա, այլ մշակովի անտառների ստեղծման
Գյուղատնտեսական տեխնիկան լայնորեն կիրառվում է գյուղատնտեսության զարգացման ոլորտում
Մշակովի ցանքատարածություններ, որոնց կառավարումը հեշտացնելու համար ներդրվել է այլընտրանքային էլեկտրաէներգիայի ստացման աղբյուր
Խաղողի այգիներ Դանուբ գետի հովտում

Կառավարման դեր խմբագրել

Արևմտյան երկրների մեծամասնության նմանությամբ, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ավստրիական կառավարությունը ձգտում էր մեղմել տնտեսության գյուղատնտեսական ոլորտի կրճատման հետևանքով առաջացած բացասական հետևանքները։ Այնուհանդերձ, ժամանակի հետ նպատակները և դրանց հասնելու ուղիները փոփոխվում էին։ Հետպատերազմյան առաջին տարիներին կարևորագույն խնդիր էր բնակչության գոյատևման և երկրի տնտեսության վերականգնման հարցերը։ Սակայն 1950-ական թվականներին քաղաքականությունը ստացավ «ավելի գլոբալ հեռանկարներ»։ Կառավարությունը ցանկանում էր պաշտպանել ներքին արտադրությունը, կայունացնել գյուղատնտեսական շուկաները, պաշտպանել ֆերմերների եկամուտ ստանալու իրավունքը և բարելավել գյուղատնտեսության մրցունակությունը։ Սոցալիական պատճառներով առաջին պլան մղվեց գյուղական հասարակության պահպանման, շրջակա միջավայրի պաշտպանության և զբոսաշրջության խթանման հարցերը։ Հիմանական նպատակը դարձավ անկախ ֆերմերների քանակի պահպանումը[1][2]։

Սոցիալական համագործակցության շրջանակներում տարբեր ավստրիական կազմակերպություններ ֆերմերային տնտեսությունների եկամտաբերությանն աջակցելու համար սկսեցին ծրագրեր իրականացնել։ Այդ կազմակերպություններից էին հացահատիկի, կաթնամթերքի, անասնապահության և մսամթերքի արտադրության հարցերով հանձնաժողովները։ Դրանք, հաշվի առնելով արտադրության ծախսերը, արտադրված ապրանքների պահանջարկը և առաջարկը, սահմանում էին շուկայական գները։ Սակայն այդ գները էականորեն տարբերվում էին համաշխարհային շուկայական գներից։ Հանձնաժողովները զբաղվում էին նաև ներմուծվող ապրանքների սահմանափակման, սահմանային վերահսկողության և մաքսային վճարների հարցերով։ Եթե ներմուծումնների սահմանափակումը չէր բավարարում, որպեսզի ներքին արտադրության գյուղատնտեսական ապրանքների համար բարձր գներ սահմանվեր, ապա գյուղատնտեսական ապրանքների ավելցուկը արտահանվում էր սուբսիդավորման սկզբունքով։ Արտահանմանը խթանելուն ուղղված սուբսիդավորումը իրականացվում էր դաշնային և նահանգային իշխանությունների կողմից։ Իշխանությունները նաև միջոցներ էին ձեռնարկում արտադրության վերահսկողության մասով, մասնավորապես՝ քվոտաներ սահմանելով։ Քվոտաները սահմանվում էին արտադրության նախկին ցուցանիշները հաշվի առնելով[1][2]։

Ավստրիայի կառավարությունը նաև ուղիղ վճարվող հավելավճարներ էր սահմանում գյուղացիների եկամուտներն ապահովելու համար, սակայն նման վճարները նախատեսվում էին հիմնականում լեռնային շրջաններում հողագործությամբ և ավստրիական չափորոշիչներով այլ բարդ տեղանքներում գյուղատնտեսությամբ զբաղվողներին։ Աջակցության համակարգի բարդության պատճառով գյուղարտադրողների սուբսիդավորման ծախսերի ճշգրիտ մասնաբաժինը դժվար էր հաշվարկել[1][2][5]։

Մասնագետների գնահատմամբ, գյուղատնտեսության և անտառային տնտեսության համար դաշնային կառավարության և տեղական իշխանությունների կատարած ծախսերի ընդհանուր արժեքը 1980-ական թվականների վերջում կազմում էր տարեկան շուրջ 16 միլիարդ ԱՄՆ դոլար։ Այդ ցուցանիշը փոքր-ինչ բարձր էր քան Եվրոպական երկրների համանման ծախսի միջին մակարդակն էր։ Ավստրիական տնտեսական հետազոտությունների ինստիտուտի (WIFO) տվյալներով 1989 թվականին գյուղատնտեսական արտադրության աջակցության ծախսերի 71 %-ը ապրանքների համար սահմանված ավելի բարձր գնի տեսքով վճարվել է սպառողներ կողմից[1][2][5]։

Գյուղատնտեսության կառուցվածք խմբագրել

Չնայած գյուղատնտեսության աջակցությանն ուղղված կառավարության բոլոր ջանքերին՝ 1991 թվականին Ավստրիայի ոչ մի վարչական տարածք չուներ գյուղատնտեսության և անտառտնտեսության մեջ զբաղվածություն ունեցող գոնե 10%-ի հասնող բնակչություն։ Ստեղծված իրավիճակը կտրուկ տարբերվում էր 1934 թվականի իրավիճակից, երբ այդ հողերի հաշվով գյուղատնտեսությունում և անտառտնտեսությունում զբաղվածները բնակչության 30%-ն էին կազմում։ 1934 թվականից երկու սերունդ հետո բնակչության թվաքանակի ընդհանուր նվազումը տեղի ունեցավ նույնքան արագ, որքան որ գրանցվեց ամբողջ արևմտյան աշխարհում[2]։

Ավստրիայի ամբողջ տարածքի գրեթե 84 հազար քառ. կիլոմետրից մոտ 67 հազար քառ. կիլոմետր տարածքը օգտագործվում էր գյուղատնտեսության և անտառտնտեսության համար։ Այդ տարածքի գրեթե կեսը զբաղեցնում են անտառները, իսկ մնացածը՝ մշակովի հողերն ու արոտավայրերը։ 1986 թվականին գյուղական և անտառտնտեսությանը բաժին էին ընկնում 280 հազար ձեռնարկություն, որոնցից յուրաքանչյուրը միջինում զբաղեցնում էր մոտ 30 հեկտար հողատարածք։ Այս ամենի հետ միասին երկրում կային մոտ 4500 կորպորատիվ ֆերմաներ[2]։

Ավստրիական գյուղատնտեսական ոլորտում գերակշռում էր ընտանեկն գործը։ Այդ երևույթը հատկապես նկատելի էր լեռնային շրջաններում ստեղծված ոչ մեծ ֆերմաներում։ 1986 թվականին գյուղական և անտառակյին տնտեսությունների ձեռնարկությունների 1/3 մասը պաշտոնապես գրանցվում էին որպես «լրիվ աշխատանքային օրով ձեռնարկություններ»։ Չնայած ֆերմերների թվաքանակի և համախառն ներքին արդյունքի մեջ գյուղատնտեսության մասնաբաժնի կրճատմանը՝ 1960 թվականին գյուղատնտեսական արտադրանքի ծավալը էականորեն բարձրացավ[2]։

1990-ական թվականներին Ավստրիան հացահատիկային մշակաբույսերի, կաթնամթերքի և կարմիր մսի գծով ամբողջովին ինքնաբավ էր։ Այդ արդյունքին հնարավոր եղավ հասնել գյուղատնտեսության մեջ աշխատանքի արտադրողականության բարձրացման շնորհիվ։ Գյուղատնտեսական արտադրանքի ավելացված արժեքը գոյանում էր հիմնականում դաշտային մշակաբույսերի, մսի և կաթնամթերքի արտադրությունից, ընդ որում, առավել շատ մասնաբաժինը գոյանում էր անասնապահությունից[1][2][6]։

Քանի որ Ավստրիայի տարածքի զգալի մասը զբաղեցնում են լեռները, Արևելյան Ավստրիայի միայն մի մասը և երկրի արևմտյան ու հյուսիսային հատվածի հարթություններն են հարմար հողագործության և ինտենսիվ անասնապահության համար։ Երկրի տարածքի մնացած մասը օգտագործվում է անտառային տնտեսության և ցածր ինտենսիվ անասնապահության (լեռնային արոտավայրեր) համար[1][2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել