Գյուղատնտեսության պատմություն

Գյուղատնտեսություն, տնտեսության ճյուղ, որն ուղղված է բնակչության սննդամթերքով ապահովմանն ու արդյունաբերության մի շարք ճյուղերի համար հումքի ստացմանը։

Հին եգիպտացիների գյուղատնտեսական աշխատանքներ

Նեոլիթյան հեղափոխություն խմբագրել

Նեոլիթյան հեղափոխությունը մարդկային համայնքների անցումն էր որսորդների և հավաքչությամբ զբաղվողների պարզունակ տնտեսությունից դեպի հողագործության և անասնաբուծության վրա հիմնված գյուղատնտեսություն, որը գիտնականների կողմից (ակադեմիկոս Գ․ Բ․ Պոլյակ, պրոֆեսոր Ա․ Ն․ Մարկովա) բացատրվում է որպես յուրացնղից անցում սպառող տնտեսությունից արտադրող տնտեսության։ Ըստ հնագիտական տվյալների՝ կենդանիների և բույսերի ընտելացումը տեղի է ունեցել տարբեր ժամանակաշրջաններում իրարից անկախ 7-8 տարածաշրջաններում։ Նեոլիթյան հեղափոխության հնագույն կենտրոնը համարվում է Մերձավոր Արևելքը, որտեղ ընտելացումը սկսել է ավելի քան 10000 տարի առաջ[1]։ Աշխարհահամակարգերի տեսության կենտրոնական մասերում որսորդությամբ և հավաքչությամբ զբաղվող հասարակությունների վերածումը ագրարային հասարակության տեղի է ունեցել լայն ժամանակային տիրույթում՝ մ․թ․ա․ 10-ից մինչև 3-րդ հազարամյակները, իսկ ծայրամասային տարածաշրջանների մեծ մասում անցումը արտադրող տնտեսությանն ավարտվել է ավելի ուշ։

Գոյություն ունեն մի քանի մրցակցող տեսություններ երկրագործութայն առաջացման պատճառների մասին։ Ամենատարածվածը համարվում են հետևյալները՝

  • «Օազիսների» տեսություն, որի կողմնակիցը եղել է Գորդոն Չայլդը[2]։ Այն տնտեսական փոփոխությունները կապում է սառցե ժամանակաշրջանի ավարտին տեղի ունեցած կլիմայական փոփոխությունների հետ,
  • Բլրաշատ լանջերի տեսությունը ենթադրում է, որ ընտելացումն սկսվել է Տավրոսյան լեռնահամակարգի լանջերին՝ Թուրքիայում և Զագրոսի լանջերին՝ Իրանում, որտեղ կլիման չի եղել չորային և պահպանվել է վայրի կենդանիների և բույսերի բազմազանություն[3]։
  • «Ֆիեստայի» տեսությունը[4] հնարավոր է համարում այն, որ տեղական մշակույթի շրջանակներում տեղ է ունեցել սեփական իշխանության ու հզորության ցուցադրումը։
  • Ժողովրդագրական տեսություն, որն առաջարկել է Կառլ Զաուերը[5][6], ենթադրում է, որ բնակչության թվաքանակի ավելացումը ոչ թե հողագործությանն անցնելու հետևանք էր, այլ նրա պատճառը։
  • «Ուղղորդված էվոլյուցիայի» տեսություն[7], բույսերի ընտելացումը դիտարկում է որպես մարդկանց և բույսերի փոխադարձ հարմարեցման արդյունք։

Եթե գյուղատնտեսության տակ հասկանք լայնածավալ ինտենսիվ հողի մշակում, մանոկուլտուևասի կազմակերպած ոռոգումը և մասնագիտացված աշխատանքի օգտագործումը «Գյուղատնտեսության գյուտարարներ» անունը կարելի է շնորհել շումերներին, Մ․թ․ա․ 5500 թվականից սկսած։ Ինտենսիվ գյուղատնտեսության մեթոդը թույլ է տալիս ապահովել բնակչության ավելի մեծ զանգված, քան որսորդության և հավաքչության մեթոդով։ Ինչպես նաև հնարավորություն էր տալիս ավելորդ ապրանքի կուտակման օգտագործման, կամ վաճառքի փոխանակման։

Ֆերմերների հնարավորությունն այն է, որ նրանք կարողանում էին կերակրել ավելի մեծ թվով մարդկանց, որոնց գործունեուտյունը ոչ մի ընդհանուր բան չի ունեցել գյուղատնտեսության հետ, ինչպես նաև կերակրում էր բանակին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Farming Was So Nice, It Was Invented at Least Twice». news.sciencemag.org. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 9-ին.
  2. Gordon Childe Man Makes Himself. — Oxford University Press, 1936.
  3. Charles E. Redman Rise of Civilization: From Early Hunters to Urban Society in the Ancient Near East. — San Francisco: Freeman, 1978.
  4. Hayden, Brian Models of Domestication // Transitions to Agriculture in Prehistory / Anne Birgitte Gebauer and T. Douglas Price. — Madison: Prehistory Press, 1992. — С. 11—18.
  5. Sauer, Carl, O. Agricultural origins and dispersals. — Cambridge, MA, 1952.
  6. Binford, Lewis R. Post-Pleistocene Adaptations // New Perspectives in Archaeology / Sally R. Binford and Lewis R. Binford. — Chicago: Aldine Publishing Company, 1968. — С. 313—342.
  7. Rindos, David The Origins of Agriculture: An Evolutionary Perspective. — Academic Press, 1987. — ISBN 978-0125892810)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գյուղատնտեսության պատմություն» հոդվածին։