Գյուլթեքին Հաջիբեյլի (ադրբ.՝ Gültəkin Hacıbəyli, հոկտեմբերի 13, 1973(1973-10-13), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի իրավաբան, լեզվաբան, գիտնական և քաղաքական գործիչ։ Ադրբեջանական Հանրապետության Միլլի Մեջլիսի երկրորդ և երրորդ գումարման պատգամավոր։

Գյուլթեքին Հաջիբեյլի
 
Գիտական աստիճան՝ բանասիրական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ փաստաբան և դատավոր
Ծննդյան օր հոկտեմբերի 13, 1973(1973-10-13) (50 տարեկան)
Ծննդավայր Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Ադրբեջան

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1973 թվականին Բաքվում։ Ավարտել է Բաքվի պետական համալսարանի արևելագիտության և իրավունքի ֆակուլտետը։

Տիրապետում է անգլերենին, ֆրանսերենին, ռուսերենին, արաբերենին, պարսկերենին։

1995-1997 թվականներին դասավանդել է Բաքվի պետական համալսարանի արաբական բանասիրության ամբիոնում։ 1996-2002 թվականներին դասավանդել է անգլերեն և իրավունք Արևմտյան համալսարանում։ 2002 թվականից աշխատում է Բաքվի պետական համալսարանի միջազգային իրավունքի ամբիոնում։ Բանասիրական գիտությունների թեկնածու է։

Ընտրվել է Ադրբեջանական Հանրապետության Միլլի Մեջլիսի երկրորդ և երրորդ գումարման պատգամավոր։ Այդ ընթացքում եղել է Միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական կապերի հանձնաժողովի նախագահ և Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի ազգային պատվիրակության անդամ[1]։

Ընտանիք խմբագրել

Ունի մեկ երեխա։

Ծանոթագրություններ խմբագրել