Գյուդնի Տորլասիուս Յոհաննեսոն (իսլ.՝ Guðni Thorlacius Jóhannesson, հունիսի 26, 1968(1968-06-26)[1][2][3][…], Ռեյկյավիկ, Իսլանդիա), պատմաբան, թարգմանիչ և դասախոս, Իսլանդիայի նախագահը՝ սկսած 2016 թվականի օգոստոսի 1-ից (ամենաերիտասարդ նախագահը երկրի պատմության մեջ)[8][9]։

Գյուդնի Յոհաննեսոն
Իսլանդիայի 6-րդ նախագահ
Նախորդող՝Օուլավյուր Ռագնար Գրիմսոն
Ծննդյան օր՝ հունիսի 26, 1968(1968-06-26)[1][2][3][…] (55 տարեկան)
Ծննդավայր՝Ռեյկյավիկ, Իսլանդիա
Ամուսին ՝Էլիզա Ռեյդ և Elín Haraldsdóttir?
Հայր՝Յոհաննես Սայմյունդսոն
Մայր՝Մարգարետ Թորլակիուս
Պարգևներ՝

Կենսագրություն խմբագրել

Գյուդնի Տորլասիուս Յոհաննեսոնը ծնվել է 1968 թվականի հունիսի 26-ին Ռեյկյավիկում։

1987 թվականին ավարտել է Ռեյկյավիկի համալսարանը, իսկ 1991 թվականին՝ Ուորիքի համալսարանը։ Ստացել է պատմական և քաղաքական գիտությունների բակալավրի աստիճան։ Համալսարանում սովորել է ռուսերեն և գերմաներեն[10][11]։ 1997 թվականին ավարտել է Իսլանդական համալսարանի պատմության բաժնի մագիստրատուրան, իսկ 1999 թվականին՝ Օքսֆորդի համալսարանի մագիստրատուրան։ Մարիա թագուհու լոնդոնյան համալսարանում ստացել է գիտությունների դոկտորի աստիճան։

Որպես դասախոս՝ աշխատել է Իսլանդիայի համալսարանում, Ռեյկյավիկի համալսարանում, Բիֆրյոստի համալսարանում և Լոնդոնի համալսարանում։ 2016 թվականի հուլիսից Իսլանդիայի համալսարանի պրոֆեսոր է։ «Ձողաձկան պատերազմի» և 2008-2011 թվականների Իսլանդիայի ֆինանսական ճգնաժամի պատմությունների մասնագետ է։

Գրել է երկրի նախկին նախագահների՝ Գյուննար Թորոդսենի և Քրիստյաուն Էլդյաուդնի ինքնակենսագրությունները, թարգմանել է Սթիվեն Քինգի որոշ գրքեր։

2016 թվականի մայիսի 5-ին առաջադրվել է որպես Իսլանդիայի նախագահի թեկնածու և 2016 թվականի հունիսի 25-ին հաղթել նախագահական ընտրություններում՝ հավաքելով ձայների 39,1 %-ը և առաջ անցնելով կին գործարար Հալլու Թոմասդոտիրից (27,9 %)։ Յոհաննեսոնն այդ ժամանակ, ինչպես Իսլանդիայի բնակչության 10%-ը, ներկա էր ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը[12]։

Յոհաննեսոնը չի հարում որևէ քաղաքական կուսակցության և համարվում է եվրոսկեպտիցիստների հետևորդ[13]։ Իր նախընտրական քարոզարշավի ընթացքում իսլանդացիներին խոստացել է «չքաղաքականացված նախագահություն», հանրաքվեի ինստիտուտի ներմուծում[14] և բացահայտորեն խոսել է Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին[15]։

Նախագահի պաշտոնը ստանձնել է 2016 թվականի օգոստոսի 1-ին , իսկ նույն տարվա դեկտեմբերին ունեցել է աննախադեպ բարձր վարկանիշ՝ 97,3 %[16]:

Աշխարհի մի շարք երկրներում կաթոլիկ քահանաների տարբեր հանացագործությունների մասին լուրերից հետո պաշտոնապես հրաժարվել է կաթոլիկ հավատքից։ Հայտարարել է առ Աստված հավատի նկատմամբ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի գերակայության մասին[17][18][19]։

Վերընտրվել է 2020 թվականի ընտրություններում՝ ստանալով ձայների 92,18 %-ը։

Իր նախագահության սկզբում հեղինակել է 20-րդ դարի Իսլանդիայի պատմության մասին 7 գիրք։

Անձնական կյանք խմբագրել

Ընտանիք խմբագրել

Հայր - Յոհաննես Սեմունդսոն (1941-1983), հանդբոլի մարզիչ և ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչ
Մայր - Մարգրեթ Թորլացիուս, դասախոս և լրագրող
Եղբայրներ - Պատրիկ (ծնվել է 1972 թվականին, հանդբոլիստ և մարզիչ) և Ջոն (ինժեներ-համակարգող)
Կին - Էլիզա Ռեյդ, ըստ ծագման՝ կանադուհի
Երեխաներ - մեկ դուստր առաջին ամուսնությունից, և չորս երեխա երկրորդ ամուսնությունից[20]

Հետաքրքրություններ խմբագրել

Պատանեկության տարիքից Յոհաննեսոնը կիսապրոֆեսիոնալ ձևով խաղացել է հանդբոլ (եղբոր՝ Պատրիկի հետ նույն թիմում)։

Մանուկ հասակից երկրպագում է «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբին[21]։ Հաճախակի է ներկա գտնվում ազգային հավաքականի խաղերին, այդ թվում՝ արտասահմանում (մասնավորապես, 2017 թվականի հոկտեմբերի 9-ին կայացած աշխարհի առաջնության որակավորման որոշիչ խաղին, որտեղ Իսլանդիայի հավաքականը խաղում էր Կոսովոյի հավաքականի հետ)` գտնվելով սովորական տրիբունայում շարքային երկրպագուների հետ միասին[22]։

Մրցանակներ խմբագրել

  • Փղի միաբանության ասպետ (Դանիա, 2017 թվականի հունվարի 24)[23]
  • Սուրբ Օլաֆի միաբանության Մեծ խաչի ասպետ (Նորվեգիա, 2017 թվականի մարտի 21)[24]
  • Սերոֆիմների միաբանության ասպետ (Շվեդիա, 2018)[25][26]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://ugla.hi.is/pub/hi/simaskra/cv_en/c8861dcbb1a1.pdf
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  4. http://kongehuset.dk/modtagere-af-danske-dekorationer
  5. http://www.kungahuset.se/kungafamiljen/aktuellahandelser/aktuellt/statsbesokfranislanddag1.5.3d99037b160d54f7102a72.html
  6. Matikkala A. Suomen Valkoisen Ruusun ja Suomen Leijonan ritarikunnat (фин.)Helsinki: Edita, 2017. — P. 500. — ISBN 978-951-37-7005-1
  7. https://www.kongehuset.no/tildelinger.html?tid=28028&sek=27995&q=J%C3%B3hannesson%2C+Gu%C3%B0ni+Th.&type=&aarstall=
  8. Новым президентом Исландии стал историк Гудни Йоханнессон
  9. «Гудни Йоханссон избран президентом Исландии». Коммерсантъ. 2016 թ․ հունիսի 26. Վերցված է 2016 թ․ հունիսի 27-ին.
  10. Breaking: Iceland elects new President — Iceland Monitor
  11. Избранный президент Исландии по-русски оценил игру своей сборной
  12. Денис Пилаш. Левые на краю света. Часть 2: Исландия // Спільне (журнал). — 12.01.2017
  13. Milne, Richard; Correspondent, Nordic (2016 թ․ հունիսի 26). «Iceland elects university historian as president». Financial Times. ISSN 0307-1766. Վերցված է 2016 թ․ հունիսի 26-ին.
  14. Guðni lýsir yfir framboði Rúv. Skoðað 5. maí 2016.
  15. Желтов М. В. (2016 թ․ հուլիսի 3). «Исландцы избрали президентом университетского профессора». ИнтерИзбирком. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 12-ին.
  16. Vinsældir forseta í tölu sem sést eiginlega aldrei segir prófessor
  17. Hversu sjálfstæð þjóð eru Íslendingar ef litið er til sjálfstæðisbaráttu, inngöngu í EES og hugsanlegrar inngöngu í ESB? Evrópuvefurinn. Skoðað 15. maí 2016
  18. Hver er þessi Guðni Th.?
  19. «Guðni Th sagði sig úr kaþólsku kirkjunni». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 4-ին.
  20. Hver er þessi Guðni Th.? Mbl.is. Skoðað 5. maí 2016.
  21. «Президент Исландии: при Моуринью «МЮ» не повторит провалов последних лет». Чемпионат.com. 2016 թ․ հուլիսի 4. Վերցված է 2016 թ․ հուլիսի 4-ին.
  22. Президент Исландии смотрел матч с Косово вместе с болельщиками на обычной трибуне
  23. Danish Royal Family held a gala dinner for Iceland’s President
  24. State Visit from Iceland
  25. Ledare: Norden hör ihop — stärk samarbetet
  26. «Statsbesök från Island — dag 1». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գյուդնի Յոհաննեսոն» հոդվածին։