Գյոտեբորգի համալսարան (շվեդ.՝ Göteborgs universitet, լատին․՝ Universitas Gothoburgensis), համալսարան Գյոտեբորգում (Շվեդիա)։ Գյոտեբորգի համալսարանը, որտեղ սովորում է շուրջ 37000 ուսանող, Շվեդիայի ամենամեծ համալսարանն է։

Գյոտեբորգի համալսարան
շվեդ.՝ Kungl. Universitetet i Göteborg
Տեսակհամալսարան, ազատ հասանելիության հրատարակություն և Swedish government agency?
ԿարգախոսTradita innovare innovata tradere և Att förnya det överlämnade och lämna det förnyade vidare[1]
Հիմնադրված էհուլիսի 1, 1954
ԱնդամակցությունԵվրոպայի համալսարանների միություն[2], Informationsdienst Wissenschaft?[3], Eutopia Alliance?[4] և ORCID[5]
Երկիր Շվեդիա[6][7]
ՏեղագրությունԳյոթեբորգ համայնք
ՀասցեVasagatan 33, 411 37 Göteborg[7]
Կայքgu.se(շվեդ.) և gu.se/en(անգլ.)
Գյոտեբորգի համալսարան (Շվեդիա)##
Գյոտեբորգի համալսարան (Շվեդիա)
Գյոտեբորգի համալսարան, Շվեդիա
 University of Göteborg Վիքիպահեստում

Համալսարանը Շվեդիայի համալսարանների շարքում հնությամբ 3-րդն է իր 37,000 ուսանողներով և 6000 ուսուցչական անձնակազմով[8]։ Հյուսիսային Եվրոպայի երկրներում ամենամեծերից է։

Պատմություն խմբագրել

 
Vasaparken–ի հիմնական շենքը

Համալսարանը հիմնադրվել է 1891 թվականին որպես Göteborgs högskola (Գյոտեբորգի բարձրագույն դպրոց) և ժամանակի ընթացքում միավորել է քաղաքի բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունները։ Լիարժեք համալսարան դարձել է 1954 թվականին՝ Գյոտեբորգի բժշկական դպրոցի հետ միավորումից հետո (շվեդ.՝ Medicinhögskolan i Göteborg)։ Հիմնական շենքը և ֆակուլտետների մեծ մասը գտնվում են Գյոտեբորգի կենտրոնական մասում։

Ֆակուլտետներ խմբագրել

  • Բժշկության ակադեմիա Sahlgrenska
  • Արվեստի ֆակուլտետ
  • Կերպարվեստի դպրոց Valand
  • Հասարակական գիտությունների ֆակուլտետ
  • Բիզնեսի, տնտեսագիտության և իրավունքի դպրոց
  • Մանկավարժական ֆակուլտետ
  • Գիտական ֆակուլտետ
  • Գյոտեբորգի IT համալսարան

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել