Գյանջաչայ

գետ Ադրբեջանում

Գյանջանչայ, գետ Ադրբեջանում, Կուրի աջ վտակը։ Սկիզբ է առնում Սևանի լեռնաշղթայի Տինալ գագաթից, մոտ 3000 մ բարձրության վրա։ Վերին հոսանքում, ընդունելով Գաստաֆուրչայը, հոսում է անտառապատ խոր կիրճերով, Խանլարի մոտ դուրս գալով Ղազախ—Կիրովաբադի հարթավայրը, թափվում է Մինգեչաուրի ջրամբարը։ Երկարությունը 99 կմ է, ավազանը՝ 752 կմ², տարեկան միջին ծախսը՝ 8,25 մ³/վրկ։ Զուռնաբադից ցած, Խանլարի ու Կիրովաբադի սահմաններում, ջրերն ամբողջությամբ վերցվում են ոռոգման համար, որի պատճառով հունիս, հուլիս, օգոստոս ամիսներին Գետը ցամաքում է։

Գյանջաչայ
Բնութագիր
Երկարություն99 կմ
Ավազանի մակերես752 կմ²
Ջրի ծախս4 մ³/վ
Ջրահոսք
Ակունքի տեղակայումՓոքր Կովկաս և Մռավի լեռնաշղթա
Գետաբերանի տեղակայումԿուր գետ և Մինգեչաուրի ջրամբար
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերԴոստաֆուրչայ
Երկիր Ադրբեջան
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գյանջաչայ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 110