«Գլխարկով կատուն» (ռուս.՝ Кот в колпаке), նկարված մուլտիպլիկացիա, Դոկտոր Սյուզի «Գլխարկով կատուն» գրքի էկրանավորումը, ռեժիսոր Ալեքսանդր Կարևի դիպլոմային աշխատանքը[2]։

Գլխարկով կատուն
ռուս.՝ Кот в колпаке
Տեսակմուլտֆիլմ
Հիմնված էԿատուն գլխարկում
ՌեժիսորԱլեքսեյ Կարաև
ՍցենարիստԱլեքսեյ Կարաև
Բեմադրող նկարիչԱնատոլի Պետրով
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն[1]
ԸնկերությունՍվերդլովսկի կինոընկերություն
Տևողություն9 րոպե
Թվական1984

Սյուժե խմբագրել

Երկվորյակներ Կոնրադը և Սալլին ( մուլտֆիլմում անունները չեն հիշատակվում) նստած են տանը առանց մայրիկի և կարոտում են նրան, բայց անսպասելիորեն նրանց մոտ է գալիս զոլավոր գլխարկով խոսող կատուն, որը կախարդանքի և երևակայության օգնությամբ սկսում է խաղալ երեխաների հետ։ Ընդ որում նրանց բոլոր զվարճությունները ուղեկցում են ակվարիումի մեջ գտնվող ձկան թերհավատ ռեակցիաներով, որը հանգստություն է ցանկանում և փորձում է փչացնել նրանց խաղը, ասելով, թե ինչն է իրականում նրանց երևակայությունը, բայց նրան ոչինչ չի հաջողվում։ Զվարճանքը շարունակվում է, սկսում են օգտագործել բոլոր կենցաղային պարագաները։ Վերջապես, երբ տանը ամեն ինչ շրջված է գլխի վայր, կատուն կիրառում է հետևյալ հնարքը․«Շարունակում ենք խաղալ, սկսում ենք հավաքել»։ Խաղալով կատուն և երեխաները իրերը վերադարձնում են իրենց տեղը։ Ոչ ոք չձանձրացավ։

Ստեղծողներ խմբագրել

  • Ռեժիսոր՝ Ալեքսեյ Կարաև
  • Սցենարիստներ՝ Ալեքսեյ Կարաև, Օ․ Ռևկին
  • Նկարիչ-բեմադրող՝ Անատոլի Պետրով
  • Օպերատոր՝ Նիկոլայ Գրիբկով
  • Տնօրեն՝ Լ․ Սլեպնևա
  • Երգահան՝ Ա․ Նիմենսկի
  • Դերերը հնչյունավորել են՝ Կատու՝ Ս․ Բելով, Լ․ Կամոչկինա, տղա՝ Վալոդիա Պոնովարև, աղջիկ՝ Յանա Չերնով
  • Գեղարվեստական ղեկավար՝ Ֆեոդոր Խիտրուկ
  • Խմբագիր՝ Ի․ Դույկովա
  • Ֆիլմի վրա աշխատել են՝ Օքսաննա Չերկասկովա, Վյաչեսլավ Բելով, Լ․ Պերմյակովա, Իզոլդա Սոլոդովա, Նադեժդա Շեստակովա, Զ․ Տրուբնիկով, Իրինա Կլիմովա, Վլադիմիր Պետկևիչ

Փաստեր խմբագրել

Մուլտֆիլմի կերպարների անունները չեն հիշատակվում։

Բացակայում են երկու կերպարներ՝ Շտուչկի։

Եթե ուշադրություն դարձնենք մանրամասներին, ապա գործողությունների իրականացման վայրը խորհրդային բնակարան է հիշեցնում, քան անգլիական կամ ամերիկյան։ Այլ մանրամասնություններ հիշեցնում են Ռոնալդ Սիրլի և նրա մուլտֆիլմի՝ «Energetically Yours» (1957) նկարները։

Մրցանակներ խմբագրել

1986 — Երիտասարդ կինոարտադրողների համամիութենական կինոփառատոն Թիբլիսիում՝ Առաջին մրցանակ[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Internet Movie Database — 1990.
  2. Наталья Василькова. Алексей Караев // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
  3. Караев Алексей Борисович: Биография, Призы

Արտաքին հղումներ խմբագրել