Գլխավոր շտաբի շենք (Սանկտ Պետերբուրգ)

Գլխավոր շտաբի շենք (ռուս.՝ Здание Главного штаба), պատմական կառույց, որը գտնվում է Սանկտ Պետերբուրգի Պալատական հրապարակում։ Կառույցի շինարարությունը սկսվել է 1819 թվականին և ավարտվել` 1828 թվականի հոկտեմբերի 24-ին։ Կառույցի ճարտարապետն եղել է Կարլ Ռոսսին, իսկ քանդակագործները՝ Ստեփան Պիմենովը և Վասիլի Դեմութ Մալինովսկին։

Գլխավոր շտաբի շենք
ռուս.՝ Здание Главного штаба
Գլխավոր շտաբի շենքը
Տեսակշենք և տեսարժան վայր
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՊալատական հրապարակ տուն 6-10, Սանկտ Պետերբուրգ
ՎայրՊալատական հրապարակ (Սանկտ Պետերբուրգ) և Պետական Էրմիտաժ
Ճարտարապետական ոճկլասիցիզմ
Կազմված էAlfred Sisley and Camille Pissaro room - 406?
Մասն էՊետական Էրմիտաժ
ԲնակիչՊետական Էրմիտաժ
Կառուցման սկիզբ1819
Առաջին հիշատակում1819
ՃարտարապետԿարլ Ռոսսի
Կառուցման ավարտ1828 թվականի հոկտեմբերի 24
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Կառույցի արևմտյան հատվածում տեղակայված է ՌԴ արևմտյան ռազմական շրջանի հրամանատարությունը։

Կառույցի արևելյան հատվածը գտնվում է Պետական Էրմիտաժի ենթակայության տակ։ Վերջինս կառույցում տեղակայել է 19-20-րդ դարերի կտավներ՝ հիմնականում իմպրեսիոնիստական։ Բացի այդ, Գլխավոր շտաբի շենքում Էրմիտաժը կազմակերպում է ժամանակակից արվեստների ժամանակավոր ցուցադրություններ[1]։

Ճարտարապետություն խմբագրել

Կառույցի կենտրոնական հատվածը բաղկացած է երկու մասնաշենքերից, որոնք կապված են կամարով։ Կամարի աղեղի ընդհանուր լայնությունը հասնում է 580 մետրի[2]։

 
Գլխավոր շտաբի արևելյան հատվածը

Կառույցում, բացի Գլխավոր շտաբից, տեղակայված են եղել Ռուսական կայսրության ռազմական նախարարությունը, Կայսրության արտաքին գործերի նախարարությունը և Կայսրության ֆինանսների նախարարությունը (արևելյան մասնաշենքում)։

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո կառույցում տեղակայված է եղել Արտաքին գործերի ժողկոմատը, այնուհետ ոստիկանության բաժանմունքը։

Ներկայումս կառույցի մի մասը պատկանում է ՌԴ արևմտյան ռազմական շրջանին։ 1993 թվականին Գլխավոր շտաբի շենքի արևելյան հատվածը փոխանցվել է Պետական Էրմիտաժին։

Նևայի պողոտայի հատվածում, կառույցին կից կառուցված է կողաշենք, որտեղ տեղակայված է եղել Կայսերական ազատ տնտեսական միությունը։ Մինչև 1840-ական թվականները Նևայի պողոտայի անկյունում առկա է եղել կառույց, որը կառուցվել է 1768-1775 թվականներին՝ ճարտարապետ Ժան Բատիստ Միշել Վալեն Դելամոտի կողմից։ 1845-1846 թվականներին այդ տեղանքում ճարտարապետ Իվան Չերնիկը կառուցել է նոր կառույց, որի ճակատամասը նման է եղել Գլխավոր շտաբի արտաքին տեսքին[3]։

Կառույցի ճարտարապետական առանձնահատկություններից մեկը համարվումէ կառույցի արևմտյան մասնաշենքի գմբեթը։ Գմբեթը կառուցված է մետաղից և ապակուց։ Կառուցվել է 1902-1905 թվականներին Գրիգորի Կրիվոշեինի կողմից։ Գմբեթը ապահովել է ցերեկային լույսի ներթափանցումը գրադարան, որը գտնվում է գմբեթի տակ։ Նախկինում գմբեթի տեղում եղել է ցածր քարե գմբեթ, որը կառուցված է եղել Կարլ Ռոսսիի նախագծով։ Կառույցը և հին գմբեթը կապիտալ վերակառուցվել է 1890-1892 թվականներին, սակայն 1900 թվականին տեղի ունեցած հրդեհի արդյունքում ոչնչացվել են 12 հազար գրքեր և գրադարանի ինտերիերը[4]։

2008 թվականին մրցույթ հայտարարվել՝ վերակառուցելու Գլխավոր շտաբի շենքի արևելային թևը։ Մրցույթը հաղթել է «Ինտարսիա» ընկերությունը և «Վերածնունդ» կազմակերպությունը։ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը հաստատել է մրցութային հանձնաժողովի պլանը և վերակառուցման բյուջեն։ Վերակառուցումն արժեցել է 4 418 414 868 ռուբլի[5]։

Գլխավոր շտաբի կամար խմբագրել

 
Գլխավոր շտաբի կամարը

Կամարը կառուցվել է որպես կառույցի գլխավոր և եզրափակիչ հուշարձան, որը նվիրված է 1812 թվականին տեղի ունեցած Առաջին հայրենական պատերազմին։ Կարլ Ռոսսի, նախագծելով երիտասարդ մայրաքաղաքի գլխավոր հրապարակը, որոշել է Գլխավոր շտաբի երկու մասնաշենքերը կապել հաղթակամարով՝ առանց մարտակառքի տեղադրման[6]։

 
Մենդելեևի ժամացույցը որպես զարդարանքի նմուշ:

Այս ճարտարապետական հնարքը, Շտաբի մասնաշենքի կառուցումից ոչ շատ առաջ, արդեն իսկ կիրառվել էր Ծովակալության շենքի հաղթակամարի ճարտարապետական անսամբլի ստեղծման ժամանակ։ Եվ Ռոսսին հրավիրել է այն քանդակագործներին (Ստեփան Պիմենով և Վասիլի Դեմութ Մալինովսկի), ովքեր իրագործել էին այդ նախագիծը։ Այդ վարպետների օգնությամբ ճարտարապետը ցանկացել է կերտել ճարտարապետական արտահայտչականություն՝ լրացնելով ճարտարապետության հստակությունը քանդակագործության հրաշալիք հանդիսացող արձաններով։

Կամարը բաղկացած է միմյանց կապված երեք կամարներից, որոնք ձևավորված են բարելիեֆներով։ Կամարի միջոցով Պալատական հրապարակից կարելի է անցնել Նևայի պողոտա։ Մինչև Մեծ ծովային փողոց ընկած հատվածը նախկինում կոչվել է Մարգագետնային փողոց կամ, ուղղակի, Փոքր միլիոնային փողոց։

 
Ճարտարապետական տարր կամարի ներքին հատվածում

Կոմպոզիցիայի մաքսիմալ արտահայտչականությունը նկատվում է հրապարակի կողմից նայելիս։ Ունենալով 36 մետր բարձրությունը՝ կառույցի գագաթին գտնվում է մարտակառքը, որը երևում է բավական հեռվից։ Մարտակառքը լծված են վեց ձիեր։ Նրանց պահում են երկու զինվորներ, որոնք հագած են հռոմեական զրահներ և զինված են նիզակներով։ Մարտակառքի վրա կանգնած է թևավոր Նիկեն, որի ձառ ձեռքն ուղղված է դեպի հրապարակ։ Աստվածուհու աջ ձեռքին դափնե պսակ է։ Քանդակե կոմպոզիցիան արտահայտում է հուշարձանի էությունը՝ հանդիսանալով զինվորական փառքի խորհրդանիշ։ Այդ մոտիվը շարունակվում է կամարի մյուս տարրերի մոտ։ Կամարի պատերը զարդարված են զինվորական զենք ու զրահը պատկերող պսակներով և արձաններով։ Զինվորական համազգեստը պատկերող արձանները տեղադրված են կամարի հրապարակի հատվածում։ Հաղթողներին ողջունում է հաղթանակի աստվածուհու կերպարը, որը փորձում է թռչել և հերոսներին փոխանցել դափնե պսակները և արմավենու ճյուղերը։ Ավարտելով կոմպոզիցիան, հրապարակում, Շտաբի երկրորդ շարք պատուհաններին հավասար, տեղադրված են անտիկ զրահներով ժամապահների արձանները, որոնք դափնե պսակներ են ձգում հրապարակ մտնողներին։

Կամարը հայտնվել է քանդակագործների և ճարտարապետների ակտիվ ստեղծագործական փոխգործակցության արդյունքում, իսկ նրա բացումը համընկել է գվարդիայի վերադարձի հետ, ովքեր կռվում էին Օսմանյան կայսրության դեմ՝ Ցարական Ռուսաստանի հարավային շրջաններում։

Գլխավոր շտաբի հաղթակամարը բացվել է 1828 թվականի հոկտեմբերի 24-ին։

Պատմական լուսանկարներ
 
Սկզբնական նախագիծ, 1820 թվական
 
Սկզբնական նախագիծ, 1820 թվական, տեսարան Պալատական հրապարակից
 
1917 թվական
 
Գլխավոր շտաբի գմբեթի կառուցման աշխատանքներ, 1902-1905 թվականներ

Հրապարակի կառուցման շարունակություն խմբագրել

Գլխավոր շտաբի շենքի մոնումենտալ տարածքի վերածումից հետո, որի մասնաշենքերը միացված էին հաղթակամարով, Կարլ Ռոսսին առաջ քաշեց ճարտարապետական կոմպոզիցիայի ավարտի գաղափարը։ Նա առաջարկեց շարունակել 1812 թվականին տեղի ունեցած առաջին հայրենական պատերազմի գաղափարը և հուշարձան տեղադրել Պալատական հրապարակի կենտրոնում։ Նա կարողացավ համոզել կայսր Նիկոլայ I-ին հրաժարվել տեղադրել հուշարձան՝ նվիրված Պետրոս I-ին։

Նախագծի հետագա մշակմամբ զբաղվել է ֆրանսիացի ճարտարապետ Օգյուստ Մոնֆերրանը։

Իրադարձությունների ժամանակագրություն խմբագրել

  • 1819 թվականի մարտի 16 — Ալեքսանդր I-ը հրաման է արձակել՝ վերակառուցելու Ձմեռային պալատի դիմաց ընկած հրապարակը։ Պլանի և գծագրերի մշակման գործընթացը հանձնարարվել է Կ․Ի․ Ռոսսիին։
  • 1820 թվականի մարտի 15 — «Ձմեռային պալատի առջև ընկած հրապարակի կառուցման հարցերով» կոմիտեն։
  • 1820 թվականի հունիսի 12 — Գլխավոր շտաբի շենքի կառուցման պաշտոնական մեկնարկ։
  • 1823 թվական — Արևմտյան թևի շինարարության ավարտ։
  • 1825 թվական — Արևելյան թևի կառուցման հիմնական աշխատանքների ավարտ։
  • 1826 — Կամարի կառուցման աշխատանքների ավարտ։
  • 1827 - 1828 թվականներ — Քանդակագործային դեկորի ավարտ։
  • 1828 թվականի հոկտեմբերի 28 — Կամարի հանդիսավոր բացում։
  • 1830 թվական — Շինարարական աշխատանքների վերջնական ավարտ։
  • 1890 - 1892 թվականներ — Գրադարանի կլոր սրահի վերակառուցում։
  • 1902 - 1905 թվականներ — Ապակե գմբեթի կառուցում։
  • 1917 - 1918 թվականներ — Փակվել են ԱԳՆ-ին կից եկեղեցին և Գլխավոր շտաբին կից Գեորգիևյան եկեղեցին։
  • 1943 թվական — Լենինգրադի շրջափակման ժամանակ «Քաղաքացիներ, Հրետակոծության ժամանակ փողոցի այս հատվածը առավել վտանգավոր է» պաստառների տեղադրում։
  • 1945 թվականի հուլիսի 8 — Գլխավոր շտաբի կամարի միջով հանդիսավոր կերպով անցել են Հայրենական մեծ պատերազմի հաղթողները՝ Լենինգրադի Գվարդիական կորպուսի զինվորները և սպաները։
 
Հաղթակամարը
  • 1993 թվական — Գլխավոր շտաբի շենքի արևելյան թևը փոխանցվել է Պետական Էրմիտաժին։
  • 2001 թվական — Նոր տարվա տոնակատարության ժամանակ հրդեհ է տեղի ունեցել Հաղթական մարտակառքի մոտ։

Պետական Էրմիտաժին հանձնված արևելյան թև խմբագրել

2013 թվականին ավարտվել է Գլխավոր շտաբի շենքի արևելյան թևի ամբողջական վերակառուցումը, որտեղ տեղակայված են Պետական Էրմիտաժի հավաքածուներից մի քանիսը։ Նախագծի հեղինակը համարվում է Նիկիտա Յավեյնի «Ստուդիա-44»-ը։ Սկսած 1993 թվականից, մասնաշենքում տեղակայված են եղել հետևյալ ցուցադրությունները․ «XX դարի ֆրանսիական արվեստ», «Մոդեռն արվեստ» և Գվարդիայի թանգարանը։ 2007 թվականին այստեղ ցուցադրվել են նաև «Էրմիտաժ 20/21», «Ամերիկան այսօր» ցուցադրությունները։ 2011 թվականի դեկտեմբերի 17-ին շենքում բացվել է «Հերկուլանումի հնություններ» ցուցադրությունը։ Վերջինս առաջին խոշոր ցուցադրությունն է, որը բացվել է վերակառուցված Գլխավոր շտաբի շենքում[7]։ 2012 թվականի մայիսի 16-19-ը Գլխավոր շտաբի շենքի արևելային թևում անց է կացվել Պետերբուրգի իրավագիտական երկրորդ միջազգային ֆորումը[8]։

2014 թվականի հունիսի 28-ին Գլխավոր շտաբը ամբողջությամբ բացվել է հասարակության համար՝ «Մանիֆեստ 10» լայնամասշտաբ ցուցադրության շրջանակներում։ Ցուցադրության բացման նպատակով այստեղ են փոխադրվել Անրի Մատիսի մշտական ցուցադրությունը, այդ թվում նաև «Պար», «Երաժշտություն», Վասիլի Կանդինսկու «Կոմպոզիցիա #6» և Կազիմիր Մալևիչի «Սև քառակուսի» կտավները։ Բացի այդ, բացվել են նաև Իլյա Կաբակովի և Դմիտրի Պրիգովի սենյակները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Здание главного Штаба ВС Российской империи: настоящее и будущее на официальном сайте Эрмитажа.
  2. «Здание Главного Штаба. Историческая статья». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 19-ին.
  3. Федина А. И. Черноморские казаки на Невском проспекте // История Петербурга. — 2003. — № 3 (13).
  4. Чернега А.В. «Здание Главного штаба». Прогулки по Санкт-Петербургу. walkspb.ru. Վերցված է 2018 թ․ մարտի 7-ին.
  5. Деловой Петербург со ссылкой на «Фонтанка.ру» и Фонд инвестиционных строительных проектов Названы победители тендера на реконструкцию Главного штаба // Деловой Петербург ISSN 1606-1829 (Online). — 16:33 30 мая 2008 года.(չաշխատող հղում)
  6. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 19-ին.
  7. ««Древности Геркуланума» — первая крупная выставка, открытая в отреставрированных помещениях Главного штаба». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 22-ին.
  8. «Подписание Соглашения о партнерстве между Министерством юстиции Российской Федерации и Государственным Эрмитажем». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 22-ին.

Գրականություն խմբագրել

  • Гусаров А.Ю. Памятники воинской славы Петербурга. — СПб, 2010. — ISBN 978-5-93437-363-5
  • Чернега А.В. Здание Главного Штаба - электронный журнал "Петербургские прогулки"
  • Жилинский Я. Здание Главного штаба. Исторический очерк. — СПб., 1892.
  • Пилявский В. И. Зодчий Росси. — М.—Л.: ГИАиГ, 1951.
  • Раскин А. Г Триумфальные арки Ленинграда. — Л.: Лениздат, 1985. — С. 69—91.
  • Настя Елизарьева, Олег Явейн, Никита Явейн, Даниил Ширяев. журнал Tatlin Plan #24 Главный Штаб Государственного Эрмитажа. 2016. 104 с. ISSN 4607161800010 00147