Գլեն Ալան Ռոբինսոն (անգլ.՝ Glenn Alann Robinson, Jr, հունվարի 10, 1973(1973-01-10), Գերի, Լեյք շրջան, Ինդիանա, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, որը հանդես է եկել Բասկետբոլի ազգային ասոցիացիայում։ 2005 թվականին «Սան Անտոնիո Սփըրս» ակումբի կազմում դարձել է NBA չեմպիոն։

Գլեն Ռոբինսոն
Glenn Robinson

Ռոբինսոնը «Ատլանտա Հոքս»-ի կազմում
Կարիերան ավարտել է
Ակումբ Կարիերան ավարտել է
Դիրքը Թեթև հարձակվող
Ի ծնե տրված անունը Գլեն Ալան Ռոբինսոն
Ծննդյան ամսաթիվ հունվարի 10, 1973 (51 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Գերի, Ինդիանա, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Հասակ 2,01 մ
Քաշ 109 կգ
Դպրոց Ռուզվելտ (Գերի, Ինդիանա)
համալսարան Պերդյու (1992—1994)
Դրաֆթի տարի 1994 / ռաունդ` 1 / ընտր.` առաջին
Դրաֆթ ակումբ Միլոուքի Բաքս
Կարիերա սկիզբ 1994 թվական
Կարիերա ավարտ 2005 թվական
Կարիերայի պատմություն
Մրցանակներ
  • NBA չեմպիոն (2005)
  • NBA բոլոր աստղերի խաղ (2000—2001)
  • NBA սկսնակների հավաքական (1995)
  • Ջեյմս Նեյսմիթի անվան մրցանակ (1994)
  • Ջոն Վուդենի անվան մրցանակ (1994)
  • Օսկար Ռոբերտսոնի անվան մրցանակ (1994)
  • Ադոլֆ Ռապի անվան մրցանակ (1994)
  • NCAA առաջին դիվիզիոնի ամենաարդյունավետ խաղացող (1994)
  • Big Ten կոնֆերենցիայի տարվա բասկետբոլիստ (1994)
  • Big Ten կոնֆերենցիայի տարվա սպաորտսմեն (1994)
  • Ինդիանայի միստեր բասկետբոլ (1991)
Կարիերայի ցուցանիշներ
  • Խաղեր՝ 688
  • Միավորներ՝ 14234 (20,7 մ/խ)
  • Անդրադարձեր՝ 4189 (6,1 ա/խ)
  • Փոխանցումներ՝ 1879 (2,7 փ/խ)
  • Խլումներ՝ 826 (1,2 խ/խ)
  • Բլոկշոտ՝ 389 (0,6 բ/խ)

Պրոֆեսիոնալ կարիերա խմբագրել

Միլոուքի Բաքս (1994—2002) խմբագրել

Ռոբինսոնը ընտրվել է 1994 թվականի NBA դրաֆթի ժամանակ «Միլոուքի Բաքս» ակումբի կողմից ընդհանուր առաջին համարի ներքո։ Ակումբը նրա հետ 68 միլիոն դոլարանոց տասնամյա պայմանագիր է կնքել, որը մինչև օրս համարվում է NBA սկսնակների ամենամեծ պայմանագիրը։ Իր առաջին մրցաշրջանում նա երկու անգամ դարձել է ամսվա սկսնակ և ըստ մրցաշրջանի արդյունքների ընդգրկվել է NBA սկսնակների առաջին հավաքականի մեջ։ Ակումբում նա հանդես էր գալիս այնպիսի խաղացողների հետ, ինչպիսիք են Վին Բեյքերը, Ռեյ Ալենը և Սեմ Կասելը։ 2001 թվականին ակումբին օգնել է հասնել Արևելյան կոնֆերենցիայի եզրափակիչ փուլ, որտեղ պարտվել է «Ֆիլադելֆիա Սևնթի Սիքսերս»-ին։ «Բաքսում» իր ելույթների ժամանակ, Ռոբինսոնը դարձավ ակումբի պատմության մեջ արդյունավորությամբ երկրորդը, զիջելով միայն Քարիմ Աբդուլ-Ջաբարին։ Նա նաև 2000 և 2001 թվականներին մասնակցել է NBA բոլոր աստղերի խաղին։

Ատլանտա Հոքս (2002—2003) խմբագրել

2002 թվականի օգոստոսի 2-ին Ռոբինսոնը փոխանակվել է «Ատլանտա Հոքսի» Տոնի Կուկոչի, Լեոն Սմիթի և 2003 թվականի NBA դրաֆթի առաջին ռաունդում ընտրելու հնարավորության հետ[1]։ «Հոքսի» իր առաջնախաղում նա հավաքել է 34 միավոր, կատարել 10 անդրադարձ և 8 փոխանցում։ 2002/03 մրցաշրջանում նա խաղի ընթացքում միջինը հավաքում էր 20,8 միավոր, իսկ տուգանային նետումների նրա տոկոսային դիպուկությունը կազմում էր 87,6 %։

Ֆիլադելֆիա 76 (2003—2005) խմբագրել

«Հոքսում» անցկացնելով ընդամենը մեկ մրցաշրջան, 2003 թվականի հուլիսի 23-ին Ռոբինսոնը փոխանակվեց «Ֆիլադելֆիա 76» ակումբի հետ։ NBA-ի իր տասներորդ մրցաշրջանում նա խաղի ընթացքում միջինը հավաքում էր 16,6 միավոր և ակումբում դարձավ արդյունավետությամբ երկրորդը։ Վնասվածքի պատճառով նա ստիպված եղավ բաց թողնել 2004/2005 գրեթե ողջ մրցաշրջանը։ 2005 թվականի փետրվարի 24-ին նա փոխարինվել է «Նյու Օռլեանս Պելիկանս»՝ Ռոդնի Ռոջերսի և Ջամալ Մաշբերնի հետ, սակայն նոր ակումբ միանգամից հրաժարվեց նրանից։

Սան Անտոնիո Սփըրս (2005) խմբագրել

2005 թվականի ապրիլի 5-ին Ռոբինսոնը պայմանագիր է կնքել «Սան Անտոնիո Սփըրս»-ի հետ։ Նոր ակումբի կազմում նա գրավել 2005 թվականի NBA չեմպիոնի տիտղոսը, փլեյ օֆի խաղերում հիմնականում դուրս գալով պահեստայինների կազմում։

NBA կարիերայի ցուցանիշներ խմբագրել

Ամենամյա մրցաշրջան խմբագրել

Տարի Թիմ GP GS MPG FG% 3P% FT% RPG APG SPG BPG PPG
1994 Միլոուքի 80 76 37.0 .451 .321 .796 6.4 2.5 1.4 0.3 21.9
1995 Միլոուքի 82 82 39.6 .454 .342 .812 6.1 3.6 1.2 0.5 20.2
1996 Միլոուքի 80 79 38.9 .465 .350 .791 6.3 3.1 1.3 0.9 21.1
1997 Միլոուքի 56 56 41.0 .470 .385 .808 5.5 2.8 1.2 0.6 23.4
1998 Միլոուքի 47 47 33.6 .459 .392 .870 5.9 2.1 1.0 0.9 18.4
1999 Միլոուքի 81 81 35.9 .472 .363 .802 6.0 2.4 1.0 0.5 20.9
2000 Միլոուքի 76 74 37.0 .468 .299 .820 6.9 3.3 1.1 0.8 22.0
2001 Միլոուքի 66 63 35.5 .467 .326 .837 6.2 2.5 1.5 0.6 20.7
2002 Ատլանտա 69 68 37.6 .432 .342 .876 6.6 3.0 1.3 0.4 20.8
2003 Ֆիլադելֆիա 76 42 42 31.8 .448 .340 .832 4.5 1.4 1.0 0.2 16.6
2004 Սան Անտոնիո 9 0 17.4 .442 .333 .870 2.7 0.9 0.4 0.3 10.0
Կարիերա 688 668 36.8 .459 .340 .820 6.1 2.7 1.2 0.6 20.7
Բոլոր աստղեր 2 0 12.5 .529 5.0 0.5 0.5 0.5 9.0

Փլեյ Օֆ խմբագրել

Տարի Թիմ GP GS MPG FG% 3P% FT% RPG APG SPG BPG PPG
1999 Միլոուքի 3 3 39.3 .412 .500 .889 8.3 1.7 1.0 0.7 20.7
2000 Միլոուքի 5 5 34.8 .405 .286 .846 4.2 2.6 1.6 0.8 15.4
2001 Միլոուքի 18 18 38.2 .429 .387 .893 6.4 3.3 0.6 1.3 19.4
2005 Սան Անտոնիո 13 0 8.7 .356 .300 .882 1.6 0.1 0.2 0.5 3.8
Կարիերա 39 26 28.0 .416 .379 .885 4.7 2.0 0.6 0.9 13.8

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Hawks Gain a Scorer In Trade for Robinson». New York Times. 2002 թ․ օգոստոսի 3.

Արտաքին հղումներ խմբագրել