Գլեն Պաուել

ամերիկացի դերասան

Գլեն Թոմաս Պաուել (անգլ.՝ Glen Thomas Powell; հոկտեմբերի 21, 1988(1988-10-21), Օստին, Տեխաս, ԱՄՆ), ամերիկացի դերասան, սցենարիստ և պրոդյուսեր[1]։ Առավել հայտնի է «Ճիչերի թագուհիները» (2015-2016) հեռուստասերիալում Չեդ Ռեդուելի դերով։

Գլեն Պաուել
Glen Powell
Ծնվել էհոկտեմբերի 21, 1988(1988-10-21) (35 տարեկան)
ԾննդավայրՕստին, Տեխաս, ԱՄՆ
ԿրթությունՕսթինի տեխասյան համալսարան և Westwood High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, գրող, կինոպրոդյուսեր, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, սցենարիստ և կասկադյոր

Նրա մասնակցությամբ այլ հայտնի ֆիլմեր՝ «Լրտեսների երեխաները 3։ Խաղն ավարտված է» (2003), «Ֆասթֆուդի ազգը» (2006), «Մեծն բանավիճողները» (2007), «Թաղված սիրո մեջ» (2012), «Խավարի ասպետը։ Լեգենդի վերածնունդը» (2012), «Սեռական դաստիարակություն» (2014), «Անզուսպները 3» (2014), «Բոլորն ուզում են մի քիչ» (2016) և «Թաքնված կերպարանքներ» (2016)։

Կենսագրություն խմբագրել

Գլեն Պաուելը ծնվել է 1988 թվականի հոկտեմբերի 21-ին ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Օստին քաղաքում։ Նրա մայրը Սիդնի Պաուլն է, իսկ հայրը՝ Գլեն Պաուել ավագը, ունի նաև երկու քույր՝ Լորեն և Լեսլի Պաուելները։ Պաուելը Տեխասի միջնակարգ դպրոցի ավագ դասարաններում սովորելու ընթացքում հետաքրքրվել է լաքրոս խաղով։ Նրա առաջին ոչ մեծ դերը եղել է 2003 թվականին «Լրտեսների երեխաները 3։ Խաղն ավարտված է» ֆիլմում, որտեղ նրա խաղընկերներն են եղել այնպիսի հոլիվուդյան աստղեր, ինչպիսիք են Անտոնիո Բանդերասը և Սիլվեստր Ստալոնեն[2]։

Կարիերա խմբագրել

2007 թվականին՝ քոլեջում առաջին ուսումնական տարվանից առաջ, Գլենը դեր է ստացել ռեժիսոր Դենզել Վաշինգտոնի «Մեծն բանավիճողները» ֆիլմում․ վերջինս ևս ֆիլմում խաղացել է գլխավոր դեր[3]։ Լոս Անջելես տեղափոխվելուց հետո դերասանը նկարահանվել է մի քանի հեռուստասերիալներում՝ «Ծովային ոստիկանություն։ Հատուկ ստորաբաժանում» (2003), «Ջեք և Բոբի» (2004-2005), «Զուգընկերները» (2010-2016) և «Ստի խաղ» (2011-2013), ինչպես նաև կինոֆիլմերում՝ «Դեպի արևմուտք» (2005), «Թռիչք կամրջից» (2006), «Ֆասթֆուդի ազգը» (2006), «Ընդմիշտ լավագույն ընկերները» (2013), «Ամերիկական հայտնություն» (2013), «Անզուսպները 3» (2014) և «Սեռական դաստիարակություն» (2014)[4]։

Պաուելը 2015 թվականին Fox Broadcasting Company հեռուստաալիքի «Ճիչերի թագուհիները» հեռուստասերիալում, որտեղ նկարահանվել է երկու եթերաշրջանի ընթացքում, ստացել է Չեդ Ռեդուելի դերը։ 2016 թվականին դերասանը ամերիկացի տիեզերագնաց Ջոն Գլենի դերն է խաղացել ռեժիսոր Թեդ Մելֆիի «Թաքնված կերպարանքներ» ֆիլմում։ Այդ դերի համար ստացել է «ԱՄՆ կինոդերասանների գիլդիա մրցանակ» լավագույն դերասանական կազմ խաղարկային կինոյում կատեգորիայում[5]։

Հետո նկարահանվել է «Առաքելություն Մայամիում» (2016), «Ավելի վատ, քան սուտը» (2016) և «Բոլորն ուզում են մի քիչ» (2016) ֆիլմերում։

Ֆիլմագրություն խմբագրել

Դերասան խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2003 ֆ Լրտեսների երեխաները 3։ Խաղն ավարտված է Spy Kids 3-D: Game Over խորամանակ տղա
2003 ս Ծովային ոստիկանություն։ Հատուկ ստորաբաժանում NCIS: Naval Crilminal Investigative Service սերժանտ Էվան Ուեստկոտ
2003 ֆ Ուենդելի պատմությունը The Wendell Baker Story թղթե տղա
2004-2005 ս Ջեք և Բոբի Jack & Bobby հարուստ գայլ
2005 ս Դեպի արևմուտք Into the West Ջեքսոն Ուիլեր
2006 ֆ Թռիչք կամրջից Jumping Off Bridges Էրիկ Թյորներ
2006 ֆ Ֆասթֆուդի ազգը Fast Food Nation Սթիվ
2006 ֆ Ամենաշոգ նահանգը The Nottest State Ջոն Ջիգերման
2007 ֆ Մեծն բանավիճողները The Great Debaters Հարվարդի կռվասերը
2010 ս Զուգընկերները Rizzoli & Isles Գրեմ Ռենդալ
2011 ս Ստի խաղ The Lying Game Գևին Թյորներ
2012 ֆ Խավարի ասպետը։ Լեգենդի վերածնունդը The Dark Knight Rises Թրեյդեր № 1
2012 ֆ Թաղված սիրո մեջ Stuck in Love լավ տեսք ունեցող տղա
2013 ֆ Ընդմիշտ լավագույն ընկերներ Best Friends Forever Նիկ
2013 կմ/ֆ Ամեն ինչ սկզբից Բրուք Շիլդսի հետ Starting Over with Brooke Shields
2014 ֆ Անզուսպները 3 The Expendables 3 Թորն
2015 ֆ Ցուրտ Wind Walkers Սոնի Չայլդ
2015-2016 ֆ Ճիչերի թագուհիները Scream Queens Չեդ Ռեդվիլ
2016 ֆ Առաքելություն Մայամիում Ride Along Թրոյ
2016 ֆ Ավելի վատ, քան սուտը Misconduct Դագ
2016 ֆ Բոլորն ուզում են մի քիչ Everybody Wants Some!! Ֆիննեգան
2016 ֆ Թաքնված կերպարանքներ Hidden Figures Ջոն Գլեն
2017 ֆ Ավազե ամրոց Sand Castle սերժանտ Դիլան Կուտսոն

Սցենարիստ խմբագրել

  • 2011՝ «J.A.W.»

Պրոդյուսեր խմբագրել

  • 2011՝ «J.A.W.»
  • 2012՝ «Mother Hen»

Պարգևներ խմբագրել

Ցուցակը ներկայացված է IMDb կայքի տվյալներին համապատասխան[6]։

  • 2017՝ ԱՄՆ կինոդերասանների գիլդիա մրցանակ, (Լավագույն դերասանական կազմ խաղարկային կինոյում), «Թաքնված կերպարանքներ»։
  • 2017՝ Palm Springs International Film Festival (Լավագույն դերասանական անսամբլ), «Թաքնված կերպարանքներ»։
  • 2017՝ «Ուղեկից» մրցանակ (Լավագույն դերասանական կազմ գեղարվեստական ֆիլմում), «Թաքնված կերպարանքներ»։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Turnbow, Tina. «Glen Powell of The Expendables 3». Nylon Guys.com (անգլերեն). Nylon Media. Վերցված է 20 ноября 2015-ին.
  2. «GLEN POWELL: THE NEXT ACTION HERO» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 16-ին.
  3. Eisenberg, Eric. «The Expendables 3 Adds Newcomer Glen Powell». Cinema Blend (անգլերեն). Վերցված է 20 ноября 2015-ին.
  4. Valby, Karen. «Game Changers 2015: Glen Powell» (անգլերեն). Men's Fitness. Վերցված է 20 ноября 2015-ին.
  5. Holloway, Diane. (12 октября 2007). «Austin teens compete on 'Endurance: Fiji'» (անգլերեն). Austin360.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 20 июня 2010-ին.
  6. «Glen Powell Awards». Glen Powell—IMDb (անգլերեն). 2 мая 2017.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գլեն Պաուել» հոդվածին։