Հուբերտ Մայլս Գլեդվին Ջեբ, Գեդվինի 1-ին բարոն, առավել հայտնի է որպես Գլեդվին Ջեբ (անգլ.՝ Hubert Miles Gladwyn Jebb, 1st Baron Gladwyn, ապրիլի 25, 1900(1900-04-25)[1][2][3][…], Յորքշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հոկտեմբերի 24, 1996(1996-10-24)[1][2][3][…], Հեյլսուորթ, Արևելյան Սուֆոլք, Սուֆոլք, Արևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն ), բրիտանացի դիվանագետ և քաղաքական գործիչ։ Գեդվին Ջեբը եղել է ՄԱԿ-ի առաջին գլխավոր քարտուղարը Մեծ Բրիտանիայից։ Մինչ գլխավոր քարտուղար լինելը՝ եղել է Մեծ Բրիտանիայի դեսպանը Թեհրանում և Փարիզում։ Մասնակցել է նաև Թեհրանի, Յալթայի և Պոտսդամի վեհաժողովներին։ 1945 թվականի հոկտեմբերի 24-ից մինչ 1946 թվականի փետրվարի 2-ը եղել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար։

Գլեդվին Ջեբ
 
Կուսակցություն՝ Լիբերալ կուսակցություն և Լիբերալ դեմոկրատներ
Կրթություն՝ Մագդալեն քոլիջ և Իթըն քոլեջ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և դիվանագետ
Դավանանք Անգլիկան եկեղեցի
Ծննդյան օր ապրիլի 25, 1900(1900-04-25)[1][2][3][…]
Ծննդավայր Յորքշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Վախճանի օր հոկտեմբերի 24, 1996(1996-10-24)[1][2][3][…] (96 տարեկան)
Վախճանի վայր Հեյլսուորթ, Արևելյան Սուֆոլք, Սուֆոլք, Արևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն  Միացյալ Թագավորություն
Հայր Sydney Jebb?[4][5]
Մայր Rose Chichester?[2][5]
Ամուսին Cynthia Jebb?[5]
Զավակներ Miles Jebb, 2nd Baron Gladwyn?[2][5], Vanessa Mary Jebb?[2][5] և Stella Candida Jebb?[2][5]
 
Պարգևներ
Թագավորական Վիկտորիական շքանշանի Մեծ Խաչի ասպետ, Պատվո լեգեոնի Մեծ խաչի ասպետ, Սուրբ Միքայելի և Սուրբ Գևորգի Մեծ Խաչ շքանշանի ասպետ և Բատի շքանշանի ասպետ

Վաղ կյանք և ընտանեկան կյանք խմբագրել

Ֆիրբեկ Հոլից է, Սիդնի Ջեբի որդին։ Կրթություն է ստացել Էթոն քոլեջում, հետո` Օքսֆորդի Մագդալեն քոլեջում` առաջին տեղ գրավելով Պատմություն առարկայից։ 1929 թվականին նա ամուսնացել է Սինթիա Նոբելի` պարոն Սաքսթոն Նոբելի դստեր հետ, ումից նա ունեցել է մեկ որդի և երկու դուստրեր. որդին` Մայլսը, և դուստրերը` Վանեսան, ով ամուսնացավ պատմաբան Հյուջ Թոմասի հետ, և Ստելլան, ով ամուսնացավ գիտնական Ջոել դե Ռոսնայի հետ։ Իր թոռնուհին` Տատիանա դե Ռոսնայը, միջազգային մակարդակի գրող է, ում գրքերը շատ լավ են վաճառվում։

Դիվանագիտական կարիերա խմբագրել

Ջեբը 1924 թվականին ընդունվել է Բրիտանական Դիվանագիտական ծառայություն, ուղարկվել է Թեհրան, որտեղ նա դարձել է հայտնի Հարոլդ Նիքոլսոնին և Վիթա Սաքվիլլե-Վեսթին։ Հետո նա ուղարկվեց Հռոմ, ինչպես նաև, աշխատել է Լոնդոնի Արտաքին գործերի նախարարությունում, որտեղ նա ծառայում էր որպես դիվանագիտական ծառայության ղեկավարի անձնական քարտուղար։

Համաշխարհային երկրորդ պատերազմ խմբագրել

1940 թվականի օգոստոսին Ջեբը նշանակվել է Տնտեսության և Պատերազմի նախարար` ունենալով նաև ժամանակավոր քարտուղարի օգնական։ 1942 թվականին նա նշանակվել էր Վերակառուցված մասնաճյուղի ղեկավարը և 1943 թվականին դարձել է խորհրդատու Արտաքին Գործերի նախարարությունում։ Այս դերում նա մասնակցել է բազում միջազգային կոնֆերանսների, այդ թվում և` Թեհրանում, Յալթայում և Պոտսդամում։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար խմբագրել

Համաշխարհային երկրորդ պատերազմից հետո Ջեբբը ծառայել է ՄԱԿ-ի Նախապատրաստական հանձնաժողովի քարտուղար, 1945 թվականի օգոստոսից մինչև 1946 թվականի փետրվարը եղել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար` մինչև առաջին գլխավոր քարտուղար Թրյուգվե Լիի նշանակումը։ Ջեբը հիշվում է որպես ՄԱԿ-ի միակ գլխավոր քարտուղար, ով եղել է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի մշտական անդամ երկրից։

Դեսպան խմբագրել

Վերադառնալով Լոնդոն` Ջեբբն աշխատել է որպես Արտաքին Գործերի նախարար` Էռնեստ Բեվինի տեղակալ։ Նա Միացյալ Թագավորությունը ներկայացրել է Բրյուսելի պայմանագրի կոմիտեում անձնական դեսպանի պաշտոնով։

Ջեբբը 1950-1954 թվականներին ՄԱԿ-ում դարձավ Միացյալ Թագավորության դեսպան, իսկ Փարիզում` 1954-1960 թվականներին։ Հետո նա բարկացած էր, որ գաղտնի բանակցությունները Բրիտանիայի, Ֆրանսիայի և Իսրայելի միջև Սուեզի ջրանցքի ներխուժման առաջընթացում 1956 թվականին տեղի են ունեցել Սեվրեսում առանց իր իմացության[6]։ Ջեբբի վարվեցողության ձևերը ստիպում են Արտաքին գործերի նախարարարության քարտուղար Սելվին Լիոլդին ասել. «Դուք բարեկիրթ օրիորդ եք, պարոն Գլեդվին Ջեբբ»[7]։

Քաղաքական կարիերա խմբագրել

Ջեբբը բակալավրիատն ավարտեց 1949 թվականին։ 1960 թվականին Ջեբբը ժառանգաբար ստացավ Բարոն Գլեդվինի կոչումը և ներառվեց քաղաքականության մեջ` որպես Լիբերալ կուսակցության անդամ։ Նա 1965-1988 թվականներին Լիբերալիստների կուսակցության ղեկավարի տեղակալն էր Լորդերի պալատում և Արտաքին գործերի նախարարության և պաշտպանության փոխխոսնակ։ Որպես գործունյա եվրոպացի` 1973-1976 թվականներին նա աշխատել է Եվրոպական խորհրդարանի անդամ։ Ջեբբը 1979 թվականին անհաջողաբար վիճարկել է Սուֆոլկի նստատավայրը Եվրոպական խորհրդարանում։ Երբ հարցրել են, թե ինչու է նա միացել Լիբերալ կուսակցությանը վաղ 1960-ական թվականներին, նա պատասխանել է, որ Լիբերալները կուսակցություն էին առանց ընդհանրության, և, որ նա ընդհանուր էր առանց կուսակցության։ Շատ Լիբերալների պես նա եռանդագին հավատում էր, որ կրթությունը բանալին էր սոցիալական բարեփոխումների։

Այլ գործունեություններ խմբագրել

Ջեբբը դարձել էր լավ խոհարար և երկար ժամանակ Բրիտանական կառավարության գինու կոմիտեի նախագահ։ Որպես լավ կրակող, նա երբեք չի դադարել շահագրգռված լինել որսորդական միջոցառումներին։

Մահը խմբագրել

Ջեբբը մահացել է 1996 թվականի հոկտեմբերի 24-ին 96 տարեկանում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Lundy D. R. The Peerage
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Munzinger Personen (գերմ.)
  4. Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Kindred Britain
  6. D. R. Thorpe (2010) Supermac: The Life of Harold Macmillan
  7. Thorpe, op.cit