Գլասքոկ շրջան (անգլ.՝ Glasscock County), ԱՄՆ Տեխաս նահանգի 254 վարչական միավորներից մեկը։ 2008 թվականին բնակչության թիվը կազմում էր 1212 մարդ[2]։ ԱՄՆ-ի վիճակագրության բյուրոյի համաձայն 2010 թվականին բնակչությունը կազմում էր 1226 մարդ։ Շրջկենտրոնն է Գարդեն Սիթի (անգլ.՝ Garden City) բնակավայրը[3]։

Գլասքոկ շրջան
Glasscock County
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԿարգավիճակՏեխասի շրջան
Մտնում էՏեխաս
ՎարչկենտրոնԳարդեն Սիթի
ԲԾՄ819 մետր
Բնակչություն (2010)1.226
Խտություն1
Տարածք2.334
Հիմնադրված է1887 թ. թ.
Սահմանակցում էՌեյգան շրջան, Հովարդ շրջան, Ստեռլինգ շրջան, Միդլենդ շրջան, Մարտին շրջան և Ապտոն շրջան
Ժամային գոտիCDT?
Անվանված էGeorge Washington Glasscock?[1]
co.glasscock.tx.us(անգլ.)

Պատմություն խմբագրել

Շրջանը պաշտոնապես կազմավորվել է 1887 թվականին և ճանաչվել է 1893 թվականին[4]։ Կազմավորվել է Թոմ Գրին շրջանի որոշ հատվածից։ Իր անվանումը ստացել է գործարար, Տեխասի լեգիսլատուրայի անդամ Ջորջ Վաշինգտոն Գլասքոկի պատվին[5]։

Աշխարհագրություն խմբագրել

ԱՄՆ վիճակագրության բյուրոյի տվյալներով Գլասքոկ շրջանի ընդհանուր մակերեսը կազմում է 2330 կմ², որից 2330 կմ²-ն զբաղեցնում է ցամաքը, իսկ 2,3 կմ²-ն կամ 0,1 %-ը՝ ջրային տարածքները[6]։

Հարևան շրջաններ խմբագրել

Բնակչություն խմբագրել

2010 թվականի դրությամբ բնակչության թիվը կազմում էր 1226 մարդ։ Բնակչության խտությունը կազմում էր 1 մարդ/կմ²։ Բնակչության թիվը 2000 թվականի դրությամբ կազմում էր 1406 մարդ։ Առկա էր 483 տնային տնտեսություն և 355 ընտանիք։ Բնակչության խտությունը կազմում էր 1 մարդ/կմ²։ Հաշվվում էր 660 բնակելի շինություն՝ 0 շինություն/կմ² խտությամբ։ Ռասայական կազմը հետևյալն էր՝ սպիտակամորթներ - 77,52 %, աֆրոամերիկացիներ – 0,50 %, բնիկ ամերիկացիներ (հնդկացիներ) - 0,14 %, խաղաղօվկիանոսյան կղզիների բնակիչներ - 0,21 %, այլ ռասաների ներկայացուցիչներ – 19,13 %, երկու կամ ավելի ռասաների ներկայացուցիչներ – 2,49 %: Իսպանախոսները կամ լատինոամերիկացիները կազմում են բնակչության 29,87 %-ը (անկախ ռասայից)։

Բնակչության տարիքային կազմը հետևյալն էր՝ 33,50 % - մինչև 18 տարեկան, 7,10 % - 18-24 տարեկան, 28,40 % - 25-44 տարեկան, 22,00 % - 45-64 տարեկան և 9,00 % - 65 և ավելի բարձր։ Շրջանի բնակչի միջին տարիքը 34 տարեկան է։ Յուրաքանչյուր 100 կնոջը բաժին է ընկնում 108,90 տղամարդ։ 18 տարեկանից բարձր յուրաքանչյուր 100 կնոջը բաժին է ընկնում 113,00 տղամարդ։

Բնակչության աճի դինամիկան ըստ տարեթվերի․[7][8]

1950 1960 1970 1980 1990 2000 2010
1 089 1 118 1 155 1 304 1 447 1 406 1 226

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.tshaonline.org/handbook/entries/glasscock-george-washington
  2. «ԱՄՆ բնակչության վիճակագրության բյուրո». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 4-ին.
  3. «Find a County». National Association of Counties. Վերցված է 2011 թ․ հունիսի 7-ին.
  4. «Texas: Individual County Chronologies». Texas Atlas of Historical County Boundaries. The Newberry Library. 2008. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 23-ին.
  5. Gannett, Henry (1905). The Origin of Certain Place Names in the United States. Govt. Print. Off. էջ 138.
  6. «2010 Census Gazetteer Files». United States Census Bureau. 2012 թ․ օգոստոսի 22. Վերցված է 2015 թ․ ապրիլի 18-ին.
  7. «Population of Counties by Decennial Census: 1900 to 1990». United States Census Bureau. Վերցված է 2014 թ․ մայիսի 29-ին.
  8. «Census 2000 PHC-T-4. Ranking Tables for Counties: 1990 and 2000» (PDF). United States Census Bureau. Վերցված է 2014 թ․ մայիսի 29-ին.